Դեկտեմբերի 21-ին ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը Ժան Մոնե «Օրենսդրական մոտարկման լաբորատորիայի» հետ համատեղ կազմակերպել էր «Օրենսդրական մոտարկման դրույթների տեսակները Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրում» թեմայով սեմինար:
Հանձնաժողովը պարբերաբար կազմակերպում է նմանատիպ աշխատաժողովներ՝ նպատակ ունենալով բարձրացնել աշխատակազմի մասնագիտական որակները:
Սեմինարի ընթացքում իրավական մոտարկման մեթոդաբանական հարցերի վերաբերյալ Ազգային ժողովի աշխատակիցներին ներկայացվել են նոր հմտություններ: Քննարկվել են ՀԸԳՀ կիրարկման արդյունավետության բարձրացմանն ուղղված հարցեր, անդրադարձ է եղել այլ երկրների օրենսդրական մոտարկման փորձին:
Սեմինարը վարել է Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի գիտական համակարգող, դոկտոր Աննա Խվորոստյանկինան:
Հիշեցնենք, որ օրենսդիր մարմինը Ժան Մոնե «Օրենսդրական մոտարկման լաբորատորիայի» հետ համագործակցում է արդեն երկու տարի: Համագործակցությունը լինելու է շարունակական: