Պատգամավորները քվեարկություններով ընդունել են ապրիլի 12-ի ԱԺ հերթական նիստերի ընթացքում առաջին եւ երկրորդ ընթերցումներով քննարկված օրենքների նախագծերը:
Օրվա վերջին նիստում «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի համաձայն՝ պատգամավորները հանդես են եկել հայտարարություններով:
Վաղը՝ ապրիլի 13-ին, Ազգային ժողովը կշարունակի նիստի աշխատանքը: Կքննարկվի ՀՀ կառավարության ծրագրի 2021 թվականի կատարողականի մասին զեկույցը: Հիմնական զեկուցմամբ հանդես կգա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: