National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
11.1.2023

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02 03 04 05 06 07 08
09 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31
 
11.01.2023
Կառավարությունն արդիականացնում է «Պետական եւ ծառայողական գաղտնիքի մասին» օրենքը. նախաձեռնությունը քննարկվել է Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում
1 / 5

«Պետական եւ ծառայողական գաղտնիքի մասին» օրենքն արդիականացնելու, այն գործող օրենսդրությանն ու միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու նպատակով Կառավարությունն առաջարկում է ընդունել «Պետական գաղտնիքի մասին» օրենքը, փոփոխություններ ու լրացումներ կատարել մի շարք օրենքներում:

Նախաձեռնությունն առաջին ընթերցմամբ քննարկվել է Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի` հունվարի 11-ի նիստում: Այն վարել է հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը:

ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ Տիգրան Հարությունյանի խոսքով 1996 թ. ընդունված «Պետական եւ ծառայողական գաղտնիքի մասին» օրենքում լիարժեքորեն նախանշված չեն տեղեկությունները պետական գաղտնիքի շարքին դասելու եւ դրանց պաշտպանության բնագավառում Կառավարության լիազորությունների շրջանակը, սահմանված չեն օրենքում կիրառվող հիմնական հասկացությունները, հստակեցված չեն գաղտնի տեղեկությունների վերանայման ժամկետները, կարգավորված չեն սահմանափակ տարածման ծառայողական տեղեկության հետ կապված հարաբերությունները, ինչպես նաեւ բացակայում են մի շարք այլ իրավակարգավորումներ:

«Պետական գաղտնիքի մասին» օրինագծով առաջարկվում է օրենքից հանել ծառայողական գաղտնիքին վերաբերող կարգավորումները: Արդյունքում` «Գաղտնի» դրոշմագիր ունեցող տեղեկությունները նույնպես կդասվեն պետական գաղտնիքի շարքին, իսկ պետական գաղտնիք հանդիսացող տեղեկությունները կունենան «Հատուկ կարեւորության», «Հույժ գաղտնի» եւ «Գաղտնի» դրոշմագրեր: Հստակեցվում է պետական գաղտնիքի պաշտպանության բնագավառում Կառավարության, պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների եւ կազմակերպությունների լիազորությունների շրջանակը:

Իրավական որոշակիություն ապահովելու նպատակով վերանայվում են օրենքում օգտագործվող հասկացությունների սահմանումները, հստակեցվում է պետական գաղտնիքի շարքին դասվող տեղեկությունների շրջանակը:

«Նախագծով առաջարկվում է Հանրապետության եւ Ազգային ժողովի նախագահներին, վարչապետին` պետական գաղտնիք պարունակող տեղեկություններին առնչվելու թույլտվությունը երաշխավորել համապատասխան պաշտոնում նրանց ընտրվելուց կամ նշանակվելուց անմիջապես հետո: Պետական մարմինների ղեկավարներին վերապահվում է պետական գաղտնիքին առնչվելու լիազորություններ ունեցող հանրային ծառայության պաշտոնների անվանացանկերը հաստատելու իրավասություն, իսկ վերոնշյալ պաշտոններում նշանակված հանրային ծառայության պաշտոն զբաղեցնող անձի համար սահմանվում է պետական գաղտնիք կազմող տեղեկություններին առնչվելու թույլտվություն ստանալու նպատակով անհրաժեշտ փաստաթղթեր ներկայացնելու պարտավորություն»,- ընդգծել է զեկուցողը եւ հավելել` միաժամանակ նախատեսվում է, որ տվյալ անձն ազատվելու է զբաղեցրած պաշտոնից, եթե թույլտվություն չի ստացել, թույլտվության տրամադրումը մերժվել է կամ ստացված թույլտվությունն օրենքով սահմանված կարգով դադարեցվել է:

Տիգրան Հարությունյանի տեղեկացմամբ ամբողջությամբ վերանայվում է պետական գաղտնիք պարունակող տեղեկություններին առնչվելու իրավունքի թույլտվության տրամադրումը մերժելու հիմքերը` սահմանելով ինչպես հիմնական, այնպես էլ լրացուցիչ հայեցողական մերժման հիմքեր: «Թույլտվությունը մերժվելու է նաեւ այն դեպքում, երբ անձը մեղավոր է ճանաչվել պետական գաղտնիքին առնչվող օրենսդրության խախտման համար, ինչպես նաեւ պետության անվտանգության դեմ ուղղված հանցագործություն կատարելու համար քրեական պատասխանատվությունից ազատվել է ոչ ռեաբիլիտացնող հիմքով»,- նշել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալը: Նախատեսվել են մի շարք լրացուցիչ հիմքեր, որոնց առկայության դեպքում եւս պետական գաղտնիք պարունակող տեղեկություններին առնչվող թույլտվությունը կարող է մերժվել: Մասնավորապես, թույլտվության տրամադրումը կարող է մերժվել, եթե անձն օգտագործել է թմրամիջոցներ, կախվածություն ունի ալկոհոլային խմիչքներից, խաղամոլ է, աշխատել է օտարերկրյա հատուկ ծառայություններում, թույլտվությունը նախկինում դադարեցվել է, սոցիալական, նյութական կամ այլ կախվածություն ունի ազգային անվտանգությանը սպառնալիք ներկայացնող անձից, վերջին 3 տարին մշտապես չի բնակվել ՀՀ-ում կամ դիմում է ներկայացրել ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելու վերաբերյալ:

Սահմանվում է, որ պետական գաղտնիք պարունակող «Հատուկ կարեւորության» եւ «Հույժ գաղտնի» դրոշմագրեր ունեցող տեղեկություններին առնչվելու թույլտվություն ունեցող անձինք օտարերկրյա պետություններ մասնավոր այցելությունների դեպքում Ազգային անվտանգության ծառայությանն այդ մասին սահմանված կարգով տեղեկացնելու պարտավորություն են կրելու:

Գործադիրը վարչական պատասխանատվություն է սահմանում պետական գաղտնիք պարունակող «Գաղտնի» դրոշմագիր ունեցող տեղեկությունները հրապարակելու համար, եթե արդյունքում էական վնաս չի պատճառվել պետությանը, ինչպես նաեւ պետական գաղտնիք պարունակող տեղեկություններին առնչվելու թույլտվություն ունեցող անձի կողմից իր նկատմամբ կիրառված սահմանափակումները խախտելու համար:

Նախագծերի փաթեթը մշակելիս հաշվի է առնվել արեւմտյան մի շարք երկրների առաջադեմ փորձը: Փաթեթում ներառված մյուս նախագծերով գաղտնի տեղեկություններին վերաբերող դրույթները համապատասխանեցվում են «Պետական գաղտնիքի մասին» օրինագծով սահմանվող կարգավորումներին:

Զեկուցողը պատասխանել է նաեւ պատգամավորների հարցերին: Նրա խոսքով քանի որ պատգամավորը հնարավորություն ունի լիարժեք կատարելու իր գործառույթներն առանց գաղտնի տեղեկություններին առնչվելու, ուստի նախաձեռնությամբ պատգամավորներին չի շնորհվում գաղտնի տեղեկություններին առնչվելու թույլտվություն:

Հարակից զեկուցմամբ հանդես է եկել հանձնաժողովի նախագահ Վլադմիր Վարդանյանը: Նրա խոսքով նախաձեռնությամբ առաջարկվող փոփոխություններն անհրաժեշտ են` երաշխավորելու տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման այս փուլում պետական գաղտնիքի հետ կապված իրավահարաբերությունները: Վլադիմիր Վարդանյանը պատրաստակամություն է հայտնել անհրաժեշտության դեպքում առաջինից երկրորդ ընթերցում նախաձեռնության վերաբերյալ կազմակերպել աշխատանքային քննարկում:

«Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն իր դիտարկումներն է ներկայացրել որոշ ձեւակերպումների վերաբերյալ, հանդես եկել առաջարկներով:

Նախաձեռնությունը ստացել է դրական եզրակացություն:


11.01.2023
Ոչ սահմանված տեղերում եւ օրենսդրությամբ սահմանված պահանջների խախտմամբ առեւտուր իրականացնելու դեպքում կկիրառվի լրացուցիչ վարչական տույժ
Առաջարկվում է տեղական ինքնակառավարման մարմիններին լիազորություն վերապահել ոչ սահմանված տեղերում եւ օրենսդրությամբ սահմանված պահանջների խախտմամբ առեւտուր իրականացնելու կամ ծառայություն մատուցելու դեպքերում ոչ միայն տուգանքի տեսքով վարչական տույժ կիրառել, այլ նաեւ կիրառել լրացուցիչ վարչական տույժ՝ առե...

11.01.2023
Կառավարության նախաձեռնություններն արժանացել են գլխադասային հանձնաժողովի հավանությանը
Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովը հունվարի 11-ի նիստում Վահե Ղալումյանի նախագահությամբ երկրորդ ընթերցմամբ քննարկել եւ դրական եզրակացություն է տվել Կառավարության հեղինակած նախաձեռնություններին: «Գենետիկորեն ...

11.01.2023
Կհստակեցվեն հաշվեկշռման շուկայում առեւտրի մեխանիզմները, հաշվեկշռման ծառայություն մատուցողի գործառույթները
2022 թ. փետրվարի 1-ից գործարկված էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի նոր մոդելը ենթադրում է, որ էլեկտրաէներգետիկական համակարգում արտադրող կայաններից մեկը պետք է շուկայի մնացած մասնակիցներին մատուցի հաշվեկշռման ծառայություն: Էլեկտրաէներգետիկական շուկայի նոր մոդելի այդ առանձնահատկությամբ պայմանավորվա...

11.01.2023
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել մի շարք նախագծերի
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը հունվարի 11-ին առաջին ընթեցմամբ քննարկել է ««Արդյունաբերական քաղաքականության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» եւ ««Առեւտրաարդյունաբերական պալատների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենսդրական փաթեթը: ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արմեն Արզ...

11.01.2023
Կհեշտացվի միավորվող գույքերի նկատմամբ իրավունքների պետական գրանցման գործընթացը
ՀՀ կադաստրի կոմիտեի նախագահ Սուրեն Թովմասյանի տեղեկացմամբ ակնկալվում է, որ նախագծի ընդունման դեպքում կհեշտացվի միավորվող գույքերի նկատմամբ իրավունքների պետական գրանցման գործընթացը: Այսինքն՝ առաջարկվող կարգավորումների նպատակն անշարժ գույքերի միավորման որոշ դեպքերում իրավունքների պետական գրանցման համա...

11.01.2023
Կառավարության որոշմամբ կսահմանվեն ՁՊՎ-ի շինության եւ կահավորման առանձնահատկությունները. հարցը քննարկվել է Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում
Նոր Քրեական եւ Քրեական դատավարության օրենսգրքերի ուժի մեջ մտնելու կապակցությամբ փոփոխություն է կատարվել Կառավարության որոշմամբ հաստատված ՀՀ ոստիկանության համակարգում գործող ձերբակալվածներին պահելու վայրերի ներքին կանոնակարգում: Պայմանավորված այն հանգամանքով, որ «Ձերբակալվածներին պահելու վայրերի շինո...

11.01.2023
«Հայրենիքի պաշտպանության համար զոհված զինծառայողի ընտանիքի անդամների երաշխիքների մասին» օրենքի նախագծի քվեարկությունը հետաձգվել է
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության հեղինակած «Հայրենիքի պաշտպանության համար զոհված զինծառայողի ընտանիքի անդամների երաշխիքների մասին» օրենքի նախագծով առաջարկվում է լրացուցիչ երաշխիքներ սահմանել հայրենիքի պաշտպանության համար զոհված զինծառայողի ընտանիքի անդամների համար: Այս մասին ասել է նախագծի հիմնական զեկ...

11.01.2023
Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...

11.01.2023
«Մեկ կանգառ, մեկ պատուհան» սկզբունքի հիման վրա «Միասնական հայտ» համակարգի ներդրման արդյունքում տնտեսվարողների համար կստեղծվեն առավել հարմարավետ պայմաններ
«Մեկ կանգառ, մեկ պատուհան» ՀՀ արտաքին առեւտրի հարթակի եւ պետական կառավարման մարմինների միջեւ փոխգործակցության, հարթակի ներդրման, ինչպես նաեւ ծրագրային լուծման նպատակով իրականացվում է «Միասնական հայտ» համակարգի ներդրումը, որի արդյունքում նախատեսվում է լիցենզիաների, թույլտվությունների ստացման հայտերը,...

11.01.2023
Հայաստանում չարտադրվող հումքն ու նյութերը, որոնք անհրաժեշտ են արտադրության մեջ, կազատվեն ներմուծման ԱԱՀ-ից. հարցը քննարկվել է Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում
Ներկայումս հանրապետության արդյունաբերական ճյուղերի զգալի քանակով ընկերություններ արտադրական գործունեություն ծավալելու նպատակով ներմուծում են հումք ու նյութեր, որոնք Հայաստանում չկան, սակայն անհրաժեշտ են արտադրությունում վերջնական արտադրանք ստանալու համար: Այս մասին ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղ...

11.01.2023
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում երկրորդ ընթերցմամբ քննարկված նախագծերը ստացել են դրական եզրակացություն
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամները հունվարի 11-ի նիստում երկրորդ ընթերցմամբ դրական եզրակացություն են ներկայացրել երկու հարցի վերաբերյալ: Գործադիրն «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետ...

11.01.2023
Լրացումներ ավիացիային վերաբերող օրենքում
«Ավիացիայի մասին» օրենքով օդանավի շահագործման հետ կապված հարաբերությունների կարգավորման դաշտից դուրս է մնացել այլ անձանց կյանքի, առողջության կամ սեփականության, պետության անվտանգության կամ առանձնապես կարեւոր հանրային շահերի պաշտպանության համար ծանր հետեւանքների վերացման կամ դրանց առաջացումից խուսափել...

11.01.2023
Նոր կարգավորումներ են առաջարկվում Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում
Շուկայի վերահսկողության ու Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինների կողմից իրավախախտումների վերաբերյալ գործերը քննելու ու վարչական տույժեր նշանակելու լիազորությունները կվերապահվեն ոչ միայն տեխնիկական կանոնակարգման, այլ նաեւ տվյալ բնագավառում գործող մյուս անվտանգության պահանջների խախտումների հա...

11.01.2023
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը:...

11.01.2023
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը:...

11.01.2023
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը:...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am