National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
10.2.2023

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28
 
10.02.2023
Օրենսդրական նախաձեռնության նպատակը սպառողների իրավունքների պաշտպանությունն է
1 / 15

Վերջին տարիների գլոբալ զարգացումների համատեքստում աճել են անորոշությունները ֆինանսական եւ ոչ ֆինանսական շուկաներում, ինչպես նաեւ մեծացել է արտարժույթի փոխարժեքի տատանողականությունը: Այս առումով արտարժութային տատանողականությունն էական ռիսկեր է առաջացնում ոչ միայն պետության, այլ նաեւ այն քաղաքացիների համար, որոնք ունեն արտարժութային եւ հատկապես հիպոտեկային վարկեր: Խնդիրը հատկապես ցայտուն է բնակարանային հիպոտեկային կրեդիտների դեպքում, երբ վարկի ծավալը մեծ է, իսկ ժամկետայնությունը` երկար: Փոխարժեքի անբարենպաստ տատանումները մեծ ռիսկեր են առաջացնում` հանգեցնելով վարկերի չվճարման եւ դրանից ածանցված այլ խնդիրների: Այս մասին ասել է Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գեւորգ Պապոյանը` փետրվարի 10-ի ՀՀ ԱԺ հերթական նիստում ներկայացնելով ««Արժութային կարգավորման եւ արժութային վերահսկողության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

«Քանի որ մեզ մոտ փոխարժեքը լողացող է, դրա բարձրացման արդյունքում տասնյակ հազարավոր մարդիկ չեն կարողանա կատարել իրենց վարկային պարտավորությունները, հետեւաբար, նրանք կկորցնեն իրենց բնակարանները, իսկ անշարժ գույքի շուկան կհայտնվի ճգնաժամի առջեւ: Նման ռիսկերից խուսափելու համար է առաջարկվել օրենսդրական փոփոխությունը, որի տրամաբանությունը հետեւյալն է. եթե քաղաքացին չունի արտարժութային եկամուտներ, բնականաբար նրա ռիսկերը չեզոքացնելու եւ կառավարելու համար պետք է վերցնի դրամային հիպոտեկային վարկ»,- մանրամասնել է Գեւորգ Պապոյանը:

Ներկայացնելով վիճակագրական տվյալներ` Գեւորգ Պապոյանը նշել է, որ այս պահին իրավիճակը բավականին կայուն է, եւ հիպոտեկային վարկերում չաշխատող վարկերի կշիռը, եթե դրամային է, կազմում է 1,5 տոկոս: Չաշխատող վարկերի մեջ արտարժութային վարկերի չափաբաժինը երեք անգամ մեծ է, ինչն ավելի մեծ դրսեւորում է ստանում հատկապես շոկերի ժամանակ:

Պատգամավոր Դավիթ Առուշանյանը, կարեւորելով առաջարկվող փոփոխությունները, հետաքրքրվել է, թե արդյո՞ք նախագիծը վերաբերում է միայն հիպոտեկային վարկերին: Գեւորգ Պապոյանը տեղեկացրել է, որ սպառողական վարկերի դեպքում սահմանափակումն արդեն իսկ գործում է, եւ առաջարկվող կարգավորումը վերաբերում է միայն հիպոտեկային վարկերին:

Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը հետաքրքրվել է, թե արդյո՞ք նախագիծը քննարկվել է ֆինանսական համակարգում գործող հատկապես վարկային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, քանի որ նրանք ռեսուրսները ներգրավում են միայն արտարժույթով:

Գեւորգ Պապոյանի խոսքով օրենքի նախագծի գաղափարն առաջացել է դեռեւս 2020 թվականի սկզբներին, եւ քննարկումներ են եղել Բանկերի միության, ԿԲ  ներկայացուցիչների հետ: Ըստ նրա` այն ժամանակ կային որոշակի մտահոգություններ, եւ օրենքի նախագծի քննարկումը հետաձգվեց. արդեն կա որոշակի համաձայնություն, ինչպես նաեւ կա քաղաքական որոշում եւ կարեւորվում է սպառողների իրավունքների պաշտպանությունը:

Ի պատասխան Բաբկեն Թունյանի հաջորդ հարցին` ի վերջո ո՞րն է նախագծի հիմնական նպատակը` սպառողների կամ վարկառուների շահերը պաշտպանե՞լը, թե՞ դոլարայնացման մակարդակը նվազեցնելը, Գեւորգ Պապոյանը պատասխանել է. «Նախագծի նպատակը ե'ւ դոլարիզացիայի մակարդակի ու դրանից բխող ռիսկերի կրճատումն է, ե'ւ սպառողների իրավունքների պաշտպանությունը»:

Էդգար Հակոբյանը ներկայացրել է գլխադասային` Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը:

ԿԲ նախագահի տեղակալ Հովհաննես Խաչատրյանը, ներկայացնելով ԿԲ դիրքորոշումը, անդրադարձել է պատգամավորների հնչեցրած հարցադրումներին: Նրա խոսքով ֆինանսական կազմակերպությունները, ի տարբերություն քաղաքացիների, ունեն գործիքներ` ռիսկերը կառավարելու համար: Նշելով, որ հարցը բազմիցս քննարկվել է, ԿԲ նախագահի տեղակալը հավելել է. «Մենք հույս ունենք, որ տոկոսադրույքների էական աճ, բոլոր գործոնները հաշվի առնելով, չենք տեսնի մոտ ապագայում»:

Պատգամավորներն ընդգծելով, որ տնտեսության դոլարայնացումը ռիսկային է, իրենց մտահոգություններն ու դիտարկումներն են ներկայացրել հնարավոր ռիսկերի, անհավասար մրցակցային պայմանների առաջացման վերաբերյալ: Նշվել է, որ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում կկազմակերպվի համատեղ քննարկում` շահագրգիռ ներկայացուցիչների մասնակցությամբ:

Եզրափակիչ ելույթում Գեւորգ Պապոյանը շնորհակալություն է հայտնել բովանդակային քննարկման համար, ինչպես նաեւ անդրադարձել պատգամավորների դիտարկումներին ու հնչեցրած մտահոգություններին: 
  
«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում Կառավարության հեղինակած փոփոխությունները ներկայացրել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գեւորգյանը: Նրա խոսքով նախագծի ներկայացումը բխում է ԵԱՏՄ ապրանքային նշանների պայմանագրի 25-րդ հոդվածից, համաձայն որի` անդամ պետությունները սահմանում են Միության ապրանքային նշանների եւ Միության ապրանքների ծագման տեղանունների գրանցման, իրավական պահպանության եւ օգտագործման դեպքում իրավաբանական նշանակություն ունեցող գործողությունների տեսակները, ինչպես նաեւ իրավաբանական նշանակություն ունեցող գործողությունների կատարման ժամանակ վճարվող տուրքերի չափերը:

Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովում հարցը քննարկվել է եւ ստացել դրական եզրակացություն. այս մասին ասել է հանձնաժողովի անդամ Ալեքսեյ Սանդիկովը: 


10.02.2023
Քննարկվել է Հաշվեքննիչ պալատի ընթացիկ եզրակացությունը Շրջակա միջավայրի նախարարությունում անտառօգտագործման գործընթացի նկատմամբ կատարողականի հաշվեքննության արդյունքների վերաբերյալ
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի ու Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովների` փետրվարի 10-ի համատեղ նիստում քննարկվել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Անտառային կոմիտեի եւ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի անտառօգտագո...

10.02.2023
Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարը մանրամասներ է ներկայացրել քաղաքացիական առաքելության նպատակների, ակնկալիքների մասին
Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամներ Մերի Գալստյանը, Արսեն Թորոսյանը, Սոնա Ղազարյանը, Արմեն Գեւորգյանը եւ Տաթեւիկ Գասպարյանը հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանի գլխավորությամբ փետրվարի 10-ին հանդիպել են Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան ...

10.02.2023
Մրցութային խորհրդի նիստի որոշում
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում թեկնածուի ընտրության համար ձեւավորված մրցութային խորհրդի 3-րդ նիստի որոշումը: ...

10.02.2023
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ. ուղիղ հեռարձակում
Ֆինանսավարկային եւ բյուջետային ու Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ուղիղ հեռարձակումը:...

10.02.2023
Լրացումներ եւ փոփոխություններ «Պետական տուրքի մասին» օրենքում
«Պետական տուրքի մասին» օրենքում առաջարկված լրացումները եւ փոփոխությունները պայմանավորված են դեպի երրորդ երկրներ արտահանման սահմանափակման կարգավորումները «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի դրույթներով սահմանված պահանջներին համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ: Այս մասին ասել է ՀՀ էկոնոմ...

10.02.2023
Համաձայնագրի վավերացման դեպքում Հայաստանում արտադրված ապրանքը Սինգապուր ներմուծվելու է առանց ներմուծման մաքսատուրքի. ՀՀ էկոնոմիկայի նախարար
«Եվրասիական տնտեսական միության եւ նրա անդամ պետությունների՝ մի կողմից, եւ Սինգապուրի Հանրապետության՝ մյուս կողմից, միջեւ ազատ առեւտրի մասին» համաձայնագրի նպատակն է ստեղծել շահավետ պայմաններ փոխադարձ առեւտրային հարաբերությունների զարգացման ու տնտեսական համագործակցության խթանման համար: Վերոնշյալ համաձ...

10.02.2023
Հայաստանում ներդրումների ծավալը 2022 թ. աճել է շուրջ 20 տոկոսով. Վահան Քերոբյան
Հայաստանում մշակվող արդյունաբերության տեմպերը 2022 թվականին էապես աճել են, թողարկման ծավալը 13,5 տոկոսով ավելացել է՝ կազմելով 1,8 տրիլիոն դրամ: Փոխարենը մի փոքր նվազել են հանքարդյունաբերության տեմպերը: Թե՛ Կառավարության ծրագրով եւ թե՛ Կառավարության միջոցառումների ծրագրով մենք նախանշել ենք էապես ավել...

10.02.2023
Ատեստավորման միջոցով մինչեւ 138.000 դրամ հավելավճար ստանալու հնարավորություն կընձեռվի արտադպրոցական կրթության ոլորտում աշխատող մանկավարժներին
Առաջարկվում է արտադպրոցական կրթության ոլորտում ներդնել աշխատողների մասնագիտական զարգացման եւ վարձատրության փոխկապակցված մեխանիզմ, որով մանկավարժներն ատեստավորման բավարար արդյունքի պարագայում պետական բյուջեից լրավճար ստանալու հնարավորություն կստանան: Ատեստավորման արդյունքով պայմանավորված՝ հավելավճարն...

10.02.2023
Գործող օրենսդրական փաթեթում կամրագրվեն լիազորող նորմեր
Ներկայումս ոլորտը կարգավորող մի շարք իրավական ակտեր գործում են, սակայն օրենքներում բացակայում են ամրագրված լիազորող նորմերը, ինչն էլ խնդիր է առաջացնում դրանց կիրառման տեսանկյունից. ասել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը՝ փետրվարի 10-ի ԱԺ նիստում առաջին ընթերցմամբ քննարկման ներկա...

10.02.2023
Լրացումներ են առաջարկվում ՀՀ ընդերքի մասին եւ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքերում
Խորհրդարանը փետրվարի 10-ին շարունակել է «ՀՀ ընդերքի մասին օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենսդրական փաթեթի առաջին ընթերցմամբ քննարկումը: ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Ծովինար Վարդանյանը ներկայաց...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am