National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
10.2.2023

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28
 
10.02.2023
Քննարկվել է Հաշվեքննիչ պալատի ընթացիկ եզրակացությունը Շրջակա միջավայրի նախարարությունում անտառօգտագործման գործընթացի նկատմամբ կատարողականի հաշվեքննության արդյունքների վերաբերյալ
1 / 15

Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի ու Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովների` փետրվարի 10-ի համատեղ նիստում քննարկվել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Անտառային կոմիտեի եւ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի անտառօգտագործման գործընթացի նկատմամբ կատարողականի հաշվեքննության արդյունքների վերաբերյալ Հաշվեքննիչ պալատի ընթացիկ եզրակացությունը:

Հաշվեքննիչ պալատը կատարողականի հաշվեքննության է ենթարկել 2019-2020 թվականներին ՀՀ-ում իրականացված անտառօգտագործման գործընթացը: Նպատակ է դրվել գնահատել գործընթացի արդյունավետությունը, դրա շրջանակում պետական սեփականության՝ ներառյալ պետական բյուջեից հատկացված միջոցների օգտագործման նպատակային ու ծախսային արդյունավետության, ինչպես նաեւ տնտեսման սկզբունքների պահպանման հիման վրա:

ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գեւորգ Պապոյանի խոսքով եզրակացության մեջ տեղ են գտել մի շարք փաստեր, որոնք որոշակի հարցեր են առաջացրել: Այս համատեքստում նա կարեւորել է ոլորտի պատասխանատուների եւ Հաշվեքննիչ պալատի մեկնաբանությունները:

«Քննարկումը հնարավորություն է՝ բարելավելու մեր աշխատանքները: Խոսքը վերաբերում է ոչ միայն հանրային կառավարման բարելավմանը, այլ նաեւ Հաշվեքննիչ պալատի գործունեությանը, որովհետեւ սա յուրօրինակ թեստ է նաեւ Հաշվեքննիչ պալատի համար: Տվյալ դեպքում քննարկման առանցքում է կատարողականի հաշվեքննությունը»,- ասել է ՀՀ հաշվեքննիչ պալատի նախագահ Ատոմ Ջանջուղազյանը:

Հաշվեքննիչ պալատի ընթացիկ եզրակացությունը ներկայացրել է ՀՀ հաշվեքննիչ պալատի հաշվեքննության խմբի ղեկավար Արմեն Ռուբենյանը: «Անտառապահպանական ծառայության միջոցառումների համար 2019-2020 թվականներին պետական բյուջեով նախատեսված միջոցներն օգտագործվել են 100 տոկոսով՝ համապատասխանաբար 1 մլրդ 127 մլն եւ 1 մլրդ 335 մլն դրամ: «Ոչ անտառապատ տարածքների անտառապատում» միջոցառման համար 2019 թվականին օգտագործվել է նախատեսված միջոցների 81,6 տոկոսը կամ 346 մլն դրամ, իսկ 2020 թվականին՝ նախատեսված միջոցների 68,3 տոկոսը կամ 283 մլն դրամ: Անտառօգտագործման արդյունավետության գնահատմամբ արձանագրվել է, որ անտառների կայուն կառավարման կազմակերպման նպատակով Շրջակա միջավայրի նախարարության համակարգում գործող 17 անտառտնտեսություններում 2019 թվականին բացակայել են  անտառաշինական նախագծերը, իսկ 2020 թվականին հաստատվել ու կիրառության մեջ է դրվել 1 նախագիծ: Մինչդեռ Անտառային օրենսգրքի 15-րդ հոդվածի համաձայն՝ անտառաշինական նախագծերն անտառային տնտեսության վարման ընթացիկ եւ հեռանկարանային պլանավորման պարտադիր տեխնիկական փաստաթղթեր են»,- ասել է հաշվեքննիչ պալատի հաշվեքննության խմբի ղեկավարը:

Նշվել է, որ անտառտնտեսության հաշվառման տվյալների համաձայն՝ հաշվեքննության ժամանակահատվածում առանց գործող օրենսդրությամբ սահմանված հիմնավորումների իրականացվել են բնափայտի հետեւյալ մթերումները. 2019 թվականին 203 անտառային տոմսերով կատարվել է 1948,9 հա տարածքում 40.249 ծառերի, իսկ 2020 թվականին 224 անտառահատման տոմսերով՝ 2429,7 հա տարածքում 47.370 ծառերի խնամքի միջանկյալ սանիտարական եւ այլ հատումներ:

Մանրամասն ներկայացնելով ընթացիկ եզրակացության մեջ  արձանագրված անհամապատասխանությունները` Արմեն Ռուբենյանը տեղեկացրել է, որ նախարարությանը ներկայացվել են մի շարք առաջարկներ:

Պատասխանելով պատգամավորների հարցերին՝ Արմեն Ռուբենյանը ներկայացրել է մի շարք պարզաբանումներ՝ անդրադառնալով տնկարաններին, անտառների քարտեզագրությանը, անտառահատումներին, անտառապահպանության անարդյունավետությանը:

Գեւորգ Պապոյանը, անդրադառնալով արձանագրված փաստերին, մասնավորապես, որ 17 անտառտնտեսությունների  անտառաշինական նախագծերի անտառկառավարման պլանների ժամկետները լրացել են 2018 թվականին, հետաքրքրվել է՝ արդյո՞ք խնդիրները գալիս են ավելի վաղ ժամանակներից, եւ ի՞նչ պատկեր է եղել 2018 թվականից առաջ:

Նշելով, որ հաշվեքննությունն ընդգրկում է 2019-2020 թվականները՝ Ատոմ Ջանջուղազյանը հավելել է, որ օրենսդրական կարգավորումներով դրան պետք է առանց ընդհատման հաջորդեր մյուս տասնամյա ժամանակահատվածի համար նախատեսված անտառկառավարման պլանը: Ըստ նրա՝ ժամկետ սահմանելու որեւէ կարգավորում չկա: Օրենսդրությամբ կարգավորվում է այն դեպքը,  երբ անտառաշինական նախագիծը բացակայում է, այդ պարագայում պետք է ձեւավորվի հանձնաժողով, որը յուրաքանչյուր առանձին դեպքում պետք է որոշում կայացնի, թե որտեղ պետք է տեղի ունենա փայտի մթերումը:

Գեւորգ Պապոյանը, նշելով, որ 1 անտառապահին ընկնող միջին անտառային սպասարկման տարածքը կազմում է 659 հա, ընդգծել է, որ նման իրավիճակում տեսականորեն հնարավոր չէ արդյունավետ պահպանություն ապահովել: Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանն ի պատասխան նշել է, որ համակարգի արդյունավետ աշխատանքի համար անհրաժեշտ է հիմնել ծառայություն, որը ենթադրում է 24-ժամյա պահպանություն: Նա հավելել է, որ 2022 թվականին 2021 թվականի համեմատ շուրջ 49 տոկոսով կրճատվել են ապօրինի ծառահատումների դեպքերը:

Հաշվեքննիչ պալատի ներկայացրած բոլոր դիտարկումների մասով կան համակարգային լուծումներ, որոշների կարգավորման ուղղությամբ էլ աշխատանքներ են տարվում: Այս մասին նշել է Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը եւ հավելել, որ Հաշվեքննիչ պալատի եզրակացությամբ նշվել է 72 անհամապատասխանություն: Դրանցից 32-ն ընդունվել են, իսկ 40-ի դեպքում կարծիք է փոխանցվել:

Նախարարը տեղեկացրել է, որ 2018 թվականին «Հայանտառ» ՊՈԱԿ-ի 17 անտառտնտեսությունների կառավարման պլանների ժամկետն ավարտվել է՝ հավելելով, որ ոլորտում կառավարման պլաններ չունեն միայն անտառտնտեսությունները: «Որպես ղեկավար՝ խնդիր եմ ձեւակերպել, որ եթե որեւէ հատվածի կառավարման պլանը մոտենում է ավարտին, մենք պետք է նախորդող փուլում սկսենք աշխատանքները, որ ժամկետի բացթողում չունենանք»,- նշել է Հակոբ Սիմիդյանը: 2023 թվականին նախատեսվել է վերջին 4 անտառտնտեսության կառավարման պլանների մշակումը: Ընթացիկ տարում կամփոփվեն Հայաստանի 17 անտառտնտեսությունների կառավարման պլանները:

Նախարարը տեղեկացրել է նաեւ, որ բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանությանը եւ ոլորտին վերաբերող նախագիծը մշակվում է Անտառային կոմիտեում: Հաշվեքննիչ պալատի մեկ այլ դիտարկման մասով նշվել է, որ ՀԾ ձեռնարկություն-Հաշվապահ համակարգը բոլոր անտառտնտեսություններում արդեն ներդրված է:

ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Ղալումյանը հետաքրքրվել է անտառների 24-ժամյա վերահսկողության անցնելու մանրամասներով, թե արդյո՞ք դրա արդյունքում հնարավոր կլինի այդ աշխատակիցների աշխատավարձի բարձրացում: Նախարարը տեղեկացրել է, որ աշխատավարձի էական փոփոխություն է լինելու, փոխվելու են նաեւ պաշտոնների անձնագրերը, չափորոշիչները: Նա կարեւորել է որակյալ ծառայություն ունենալու հանգամանքը:

Հարցադրումներում պատգամավորներն անդրադարձել են ստեղծվող անտառներում նոր ծառատեսակների տնկմանը, անտառկառավարման պլանների կազմման աշխատանքներին:

Հանդիպման ավարտին կարեւորվել է պետական կառույցների համագործակցությունը Հաշվեքննիչ պալատի հետ:


10.02.2023
Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարը մանրամասներ է ներկայացրել քաղաքացիական առաքելության նպատակների, ակնկալիքների մասին
Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամներ Մերի Գալստյանը, Արսեն Թորոսյանը, Սոնա Ղազարյանը, Արմեն Գեւորգյանը եւ Տաթեւիկ Գասպարյանը հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանի գլխավորությամբ փետրվարի 10-ին հանդիպել են Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան ...

10.02.2023
Մրցութային խորհրդի նիստի որոշում
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում թեկնածուի ընտրության համար ձեւավորված մրցութային խորհրդի 3-րդ նիստի որոշումը: ...

10.02.2023
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ. ուղիղ հեռարձակում
Ֆինանսավարկային եւ բյուջետային ու Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ուղիղ հեռարձակումը:...

10.02.2023
Լրացումներ եւ փոփոխություններ «Պետական տուրքի մասին» օրենքում
«Պետական տուրքի մասին» օրենքում առաջարկված լրացումները եւ փոփոխությունները պայմանավորված են դեպի երրորդ երկրներ արտահանման սահմանափակման կարգավորումները «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի դրույթներով սահմանված պահանջներին համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ: Այս մասին ասել է ՀՀ էկոնոմ...

10.02.2023
Օրենսդրական նախաձեռնության նպատակը սպառողների իրավունքների պաշտպանությունն է
Վերջին տարիների գլոբալ զարգացումների համատեքստում աճել են անորոշությունները ֆինանսական եւ ոչ ֆինանսական շուկաներում, ինչպես նաեւ մեծացել է արտարժույթի փոխարժեքի տատանողականությունը: Այս առումով արտարժութային տատանողականությունն էական ռիսկեր է առաջացնում ոչ միայն պետության, այլ նաեւ այն քաղաքացիների ...

10.02.2023
Համաձայնագրի վավերացման դեպքում Հայաստանում արտադրված ապրանքը Սինգապուր ներմուծվելու է առանց ներմուծման մաքսատուրքի. ՀՀ էկոնոմիկայի նախարար
«Եվրասիական տնտեսական միության եւ նրա անդամ պետությունների՝ մի կողմից, եւ Սինգապուրի Հանրապետության՝ մյուս կողմից, միջեւ ազատ առեւտրի մասին» համաձայնագրի նպատակն է ստեղծել շահավետ պայմաններ փոխադարձ առեւտրային հարաբերությունների զարգացման ու տնտեսական համագործակցության խթանման համար: Վերոնշյալ համաձ...

10.02.2023
Հայաստանում ներդրումների ծավալը 2022 թ. աճել է շուրջ 20 տոկոսով. Վահան Քերոբյան
Հայաստանում մշակվող արդյունաբերության տեմպերը 2022 թվականին էապես աճել են, թողարկման ծավալը 13,5 տոկոսով ավելացել է՝ կազմելով 1,8 տրիլիոն դրամ: Փոխարենը մի փոքր նվազել են հանքարդյունաբերության տեմպերը: Թե՛ Կառավարության ծրագրով եւ թե՛ Կառավարության միջոցառումների ծրագրով մենք նախանշել ենք էապես ավել...

10.02.2023
Ատեստավորման միջոցով մինչեւ 138.000 դրամ հավելավճար ստանալու հնարավորություն կընձեռվի արտադպրոցական կրթության ոլորտում աշխատող մանկավարժներին
Առաջարկվում է արտադպրոցական կրթության ոլորտում ներդնել աշխատողների մասնագիտական զարգացման եւ վարձատրության փոխկապակցված մեխանիզմ, որով մանկավարժներն ատեստավորման բավարար արդյունքի պարագայում պետական բյուջեից լրավճար ստանալու հնարավորություն կստանան: Ատեստավորման արդյունքով պայմանավորված՝ հավելավճարն...

10.02.2023
Գործող օրենսդրական փաթեթում կամրագրվեն լիազորող նորմեր
Ներկայումս ոլորտը կարգավորող մի շարք իրավական ակտեր գործում են, սակայն օրենքներում բացակայում են ամրագրված լիազորող նորմերը, ինչն էլ խնդիր է առաջացնում դրանց կիրառման տեսանկյունից. ասել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը՝ փետրվարի 10-ի ԱԺ նիստում առաջին ընթերցմամբ քննարկման ներկա...

10.02.2023
Լրացումներ են առաջարկվում ՀՀ ընդերքի մասին եւ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքերում
Խորհրդարանը փետրվարի 10-ին շարունակել է «ՀՀ ընդերքի մասին օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենսդրական փաթեթի առաջին ընթերցմամբ քննարկումը: ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Ծովինար Վարդանյանը ներկայաց...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am