National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
3.5.2023

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31
 
03.05.2023
Խորհրդարանը քննարկել է ՀՀ դատախազության 2022 թ. գործունեության մասին հաղորդումը
1 / 32

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի համաձայն՝ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը մայիսի 3-ի նիստում քննարկման է ներկայացրել ՀՀ դատախազության 2022 թվականի գործունեության մասին հաղորդումը: Այն կազմված է 11 հիմնական բաժիններից: Գլխավոր դատախազը, մասնավորապես, անդրադարձել է դատախազության համար առաջնահերթություն համարվող ոլորտներից մի քանիսին՝ կոռուպցիայի դեմ պայքարին, պետական շահերի  պաշտպանությանը, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման նպատակով Հակակոռուպցիոն դատարան ներկայացված հայցապահանջներին, քրեական գործերի քննության ժամկետների ձգձգմանը կամ, այլ կերպ ասած, «ուշացած արդարադատությանը»: Նա ներկայացրել է նախորդ տարի հանրապետությունում արձանագրված հանցավորության վիճակագրությունը. 2022 թվականի ընթացքում Հայաստանում արձանագրվել է հանցագործության 37.612 դեպք (2021 թվականին՝ 30.245), որից 21.604-ը՝ Երեւան քաղաքում (2021 թվականին՝ 16.438): Նախորդ տարվա համեմատությամբ հանցագործության դեպքերն աճել են 7367-ով կամ 24.4 տոկոսով: 2022 թվականին արձանագրվել է ոչ մեծ ծանրության, միջին ծանրության, ծանր եւ առանձնապես ծանր հանցագործությունների աճ:

2021 թվականի համեմատությամբ ոչ մեծ ծանրության հանցագործությունների դեպքերն աճել են 2831-ով կամ 19.3 տոկոսով (2021 թվականին՝ 14.629, 2022 թվականին՝ 17.460), միջին ծանրության հանցագործությունների դեպքերը՝ 2383-ով կամ 29.8 տոկոսով (2021 թվականին՝ 7988, 2022 թվականին՝ 10.371), ծանր հանցագործությունների դեպքերը՝ 633-ով կամ 14.2 տոկոսով (2021 թվականին՝ 4447, 2022 թվականին՝ 5080), իսկ առանձնապես ծանր հանցագործությունների դեպքերը՝ 530-ով կամ 151.4 տոկոսով (2021 թվականին՝ 350, 2022 թվականին՝ 880): Առանձնապես ծանր հանցագործությունների թվի աճի մասով Աննա Վարդապետյանն ընդգծել է, որ 530-ով ավելացած դեպքերից 484-ը հանկարծամահության դեպքերն են, որոնք նախկինում որպես հանցագործություն չէին հաշվառվում: Հետեւաբար, 2022 թվականին, առանց հանկարծամահությունների դեպքերի հաշվառման, կատարվել է 396 առանձնապես ծանր հանցագործություն, որը 46-ով կամ 13 տոկոսով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից:

Հանցագործության 37.612 դեպքի բացարձակ մեծամասնությունը՝ 84.1 տոկոսը, ոչ մեծ (21.281 դեպք կամ 56.6 տոկոսը) եւ միջին ծանրության (10.371 դեպք կամ 27.6 տոկոսը) հանցագործություններն են: Առանձնապես ծանր հանցագործություններն ընդհանուր հանցագործությունների տեսակարար կշռում կազմում են 2.3 տոկոս (2021 թվականին՝ 1.2 տոկոս), իսկ ծանր հանցագործությունները` 13.5 տոկոս (2021 թվականին՝ 14.7 տոկոս):

2022 թվականին աճել են մարդու, հասարակական անվտանգության, հասարակական կարգի, բնակչության առողջության եւ տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունները:

2022 թվականին նվազել են սեփականության դեմ ուղղված հանցագործությունները (2021 թվականին՝ 15.149, 2022 թվականին՝ 13.902):

Սպանության դեպքերի թիվը, առանց հանկարծամահության դեպքերի, 2022 թվականին կազմել է 58՝ նախորդ տարվա 60-ի դիմաց, այսինքն՝ 2-ով կամ 3.4 տոկոսով պակաս: Երեւան քաղաքում սպանության դեպքերի թիվը նվազել է 8-ով կամ 30.8 տոկոսով (2021 թվականին՝ 26, 2022 թվականին՝ 18), իսկ մարզերում աճել է 6-ով կամ 17.6 տոկոսով (2021 թվականին՝ 34, 2022 թվականին՝ 40):

Հաշվետու տարվա ընթացքում արձանագրվել է քրեական ենթամշակույթին առնչվող հանցագործությունների 25 դեպք՝ նախորդ տարվա 14-ի դիմաց: Թմրամիջոցների ապօրինի շրջանառության արձանագրված դեպքերի թիվն աճել է 743-ով կամ 76,3 տոկոսով՝ կազմելով 1717՝ 2021 թվականի 974-ի դիմաց: «Թեեւ բարձր լատենտայնությամբ օժտված այս հանցագործությունների արձանագրված դեպքերի աճը բացահայտման տեսանկյունից դրական ցուցանիշ է, սակայն այն վկայում է թմրամիջոցների, հոգեմետ ու հոգեներգործուն նյութերի, դրանց պատրաստուկների, դրանց համարժեք նյութերի ու ածանցյալների աճող տարածվածության մասին եւ արտացոլում է հասարակական կյանքում առկա խիստ բացասական իրողությունները»,- նշել է Աննա Վարդապետյանը:

2022 թվականին 2021 թվականի համեմատ արձանագրվել է տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների 354 դեպքով կամ 34,2 տոկոսով աճ, բացահայտման ցուցանիշը նվազել է՝ կազմելով 12,5 տոկոս 2021 թվականի 23 տոկոսի դիմաց:

2022 թվականի ընթացքում նախորդ տարվա համեմատությամբ արձանագրվել է պետական իշխանության, պետական ծառայության եւ կառավարման համակարգի դեմ ուղղված հանցագործությունների 20,2 տոկոսով աճ:

Արձանագրվել է կոռուպցիոն հանցագործությունների 1858 դեպք: 2021 թվականի համեմատ կոռուպցիոն հանցագործությունների դեպքերը նվազել են 66-ով կամ 3,4 տոկոսով. նվազումը հիմնականում պայմանավորված է ընտրակաշառք տալու եւ ստանալու դեպքերի նվազմամբ: 2022 թվականի ընթացքում աճել են կաշառք տալու, փողերի լվացման ու պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքերը:

Պետական շահերի պաշտպանության ոլորտից խոսելով՝ ՀՀ գլխավոր դատախազը նշել է, որ 2022 թվականի ընթացքում կատարվել է 212 ուսումնասիրություն, հայտնաբերվել է 428 իրավախախտում: Հաշվետու եւ նախորդ ժամանակաշրջաններում բավարարված հայցերով փաստացի վերականգնվել է 11 մլն 106 հազար դրամ: 2022 թվականին դատարաններ են ներկայացվել 91 հայց` 27 մլրդ 124 մլն 116 հազար դրամի բռնագանձման պահանջով: Պետական շահերի պաշտպանության գործառույթի շրջանակում իրականացված ուսումնասիրությունների արդյունքում հարուցվել է 14 քրեական գործ կամ վարույթ:

Գլխավոր դատախազը նշել է, որ 2022 թվականի ընթացքում պետական կառավարման ոլորտում արձանագրվել են պետական շահերի խախտումների հետեւանքով պետությանը եւ համայնքներին պատճառված առանձնապես խոշոր չափերի գույքային վնասներ ու մատնանշել դրանցից Հյուսիսային պողոտայի եւ Կասկադի կառուցապատման ծրագրերի իրականացման գոտում ներառված մի շարք հասցեներում գտնվող պատմամշակութային հուշարձանների վնասման, քանդման վերաբերյալ հանցանքի մասին ներկայացված հաղորդումը, որոշ համայնքներում հողամասերի ու անշարժ գույքերի ապօրինի օտարման գործընթացները:

Աննա Վարդապետյանը մանրամասներ է ներկայացրել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ոլորտում կատարված աշխատանքներից: 2022 թվականին Գլխավոր դատախազության համապատասխան վարչությունը ստացել է 50 քրեական գործով նյութական եւ օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում հայտնաբերված տվյալների վերաբերյալ 25 նյութ՝ 84 անձի հնարավոր ապօրինի ծագում ունեցող գույքի պատկանելության վերաբերյալ: 51 ուսումնասիրությամբ հայտնաբերվել է օրենքով նախատեսված 50 մլն դրամը գերազանցող ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույք՝ 65 շարժական եւ ավելի քան 460 անշարժ գույք, շուրջ 100 իրավաբանական անձանցում մասնակցություն եւ ավելի քան 92 մլրդ դրամ: 21 հայցադիմումներով պահանջվում է հօգուտ պետության բռնագանձել ավելի քան 200 անշարժ եւ շուրջ 45 շարժական գույք: Բռնագանձման ենթակա գումարի չափը շուրջ 51 մլրդ 360 մլն դրամ է: Հայցադիմումների հայցագների հանրագումարը կազմում է շուրջ 100 մլրդ դրամ: Բռնագանձման պահանջներ են ներկայացվել Երեւանի նախկին քաղաքապետ, ԱԺ նախկին պատգամավոր, Տրանսպորտի եւ կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանին, ՀՀ ԱԱԾ պետական պահպանության ծառայության պետի նախկին տեղակալ Վաչագան Ղազարյանին, Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանին եւ նրանց փոխկապակցված անձանց:

Մանրամասները՝ այստեղ:

Աննա Վարդապետյանը պատասխանել է նաեւ պատգամավորների հարցերին, որոնք վերաբերել են ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերին, Գլխավոր դատախազության ապօրինի ծագման գույքի բռնագանձման վարչության կարողությունների ընդլայնմանը, առցանց առեւտրի դեպքերում խաբեությամբ դրամ կորզելուն, առցանց առեւտրում խարդախության ժամանակակից ձեւերին, կոռուպցիոն հանցագործությունների բացահայտմանը, թմրամոլության աճին, ոստիկանական բարեփոխումներին եւ այլն:

ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը հետաքրքրվել է, թե որ փուլում են պետական մակարդակի հանցագործությունների բացահայտման վերաբերյալ քննությունները:

«Հոկտեմբերի 27-ի եւ Մարտի 1-ի գործերի վերաբերյալ տվյալներ հաղորդման նախագծում եղել են, բայց դրանք չեն ներառվել փաստաթղթի վերջնական տարբերակում»,- ասել է ՀՀ գլխավոր դատախազը եւ հավելել. «Իմ գնահատմամբ բովանդակային առումով Ազգային ժողովին եւ հասարակությանը, ցավոք, դեռ ասելիք չունեինք»: Աննա Վարդապետյանը նշել է` երկու վարույթներով էլ կատարվում են քննչական գործողություններ եւ վստահեցրել, որ դատախազության իրականացրած աշխատանքի վերաբերյալ տեղեկատվությունը պարբերաբար կծանուցվի խորհրդարանին եւ հասարակությանը:

Պատգամավոր Զարուհի Բաթոյանն էլ հետաքրքրվել է ընտանեկան բռնության եւ կանանց հանդեպ բռնության դեպքերի վիճակագրության վարման մեթոդաբանությամբ: Աննա Վարդապետյանը նշել է, որ գործընկերների հետ կվերանայեն վիճակագրության վարման ձեւաչափը: «Ոչ միայն ընտանեկան բռնության, այլեւ ընդհանուր հանցավորության վիճակագրության վարման տեսանկյունից աշխատանք ունենք անելու եւ հանձնառու ենք այդ աշխատանքն իրականացնելու հարցում»,- ընդգծել է զեկուցողը: Աննա Վարդապետյանի խոսքով քիչ չեն դեպքերը, երբ ընտանեկան բռնության դրսեւորում է լինում սպանությունը եւ, ցավոք, պարզվում է` իրավապահ մարմինները տեղյակ են եղել ընտանիքում անբարյացակամ հարաբերությունների մասին:

Թմրամոլության աճին զուգահեռ բացահայտումների նվազումն արդյո՞ք չի նշանակում, որ ոստիկանական բարեփոխումները, եթե չեն ձախողվել, ապա սխալ ուղղությամբ են իրականացվում: Նման հարց է ուղղել պատգամավոր Արթուր Խաչատրյանը: ՀՀ գլխավոր դատախազը չի համաձայնել, որ բարեփոխումները ձախողել են: Նրա խոսքով փոխվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված հանցավորությունը. «Եթե նախկինում թմրամիջոցների առուվաճառքն իրականացվում էր առձեռն` որոշակի անձանց միջոցով, որոնք քիչ թե շատ օպերատիվ մարմիններին հայտնի էին, այսօր գործընթացն իրականացվում է կիբեռտիրույթում եւ ենթադրում է նոր քննության մեթոդիկա, հետեւաբար, նոր գիտելիքներ: Եվ այս առումով բարեփոխումները խիստ անհրաժեշտ են ինչպես կադրային, այնպես էլ համակարգային եւ կառուցվածքային»: Նշվել է, որ հանցավորության որակական փոփոխությունը չի նշանակում, որ բարեփոխումները ձախողվել են:

«Բարեփոխումներն իրականացվում են տարբեր ուղղություններով, այդ թվում` պարեկային ծառայության ներդրման ձեւաչափով: Եվ, այո', պարեկային ծառայությունը` որպես բարեփոխման ոլորտ, հաջողված է»,- ընդգծել է Աննա Վարդապետյանը: 
 
Ելույթների ընթացքում, ի թիվս շատ հարցերի, պատգամավորներն անդրադարձել են նաեւ հանցագործության դեմ պայքարի, ապօրինի ծագման գույքի, դրա բռնագանձման, թմրամիջոցների դեմ պայքարի, հանցագործությունների վիճակագրության հավաքագրման ու դա կանոնակարգելու օրենսդրական բացերի եւ այլ թեմաների:

Պատգամավորները նկատել են, որ հանրությունը Գլխավոր դատախազից մեծ սպասելիքներ ունի ու հավելել, որ իրենք պատրաստ են Քրեական դատավարության մեջ փոփոխություններ կատարել, որպեսզի ավելացվեն դատախազության լիազորությունները:

«Հայաստան» խմբակցության անունից ելույթ է ունեցել խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը:

Պատգամավորի խոսքով դատախազությունը երկակի ստանդարտներ է կիրառում: Արծվիկ Մինասյանը նշել է, որ բռնությունն ու խոշտանգումն արդարացվում են, եթե իրականացնում են իրավասու մարմինները՝ հիշելով 2021 թվականին իր ու ՊՊԾ-ի միջեւ տեղի ունեցած դեպքն ու կարդացել դատախազության եզրակացությունը՝ «Արծվիկ Մինասյանը, խառնաշփոթի ու քաշքշուկի պատճառով, հարվածվել է մոտակայքում գտնվող առարկաներին ու ստացել մարմնական վնասվածքներ»:

«Դուք կալանավորումը որպես պատժի միջոց եք օգտագործում: 18 անձ՝ «օրինականության պայմաններում», անազատության մեջ մահացել է, որոնցից մեկը՝ դատարանի դահլիճում»,- ասել է «Հայաստան» խմբակցության քարտուղարը:

Խոսելով ապօրինի գույքի բռնագանձման մասին՝ Արծվիկ Մինասյանը հարկ է համարել նկատել, որ ընդդիմության նպատակն ապօրինի գույքը բռնագանձելն ու պետական գույք դարձնելն է, ոչ թե նորահայտ օլիգարխներին փոխանցելը:

Ամփոփելով ելույթը՝ «Հայաստան» խմբակցության քարտուղարը նշել է, որ պատրաստ են հանդես գալ նախաձեռնությամբ, որը կքրեականացնի պետական պաշտոնյայի ասած սուտն ու ատելության խոսքը:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անունից էլ ելույթ է ունեցել խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը, որն ի պատասխան Արծվիկ Մինասյանի ելույթի՝ խնդրել է, որ պատգամավորն իրականությունը չխեղաթյուրի, ու հակափաստեր է ներկայացրել:

«Պատերազմից հետո ընդդիմադիրները լրագրողներին ծեծում էին, ոստիկաններին՝ քարերով հարվածում: Հասարակական կարգ էիք խանգարում, ոստիկանությունն էլ ադեկվատ գործողության դիմեց ու համարժեք ուժ կիրառեց»,- ասել է Արթուր Հովհաննիսյանը:

Խմբակցության քարտուղարը նկատել է՝ ապօրինի գույքի բռնագանձման թեմայի վերաբերյալ քննարկման ժամանակ ընդդիմությունն էլի բացակայել է ԱԺ նիստերի դահլիճից:

«Հանրությունը դատախազությունից մեծ ակնկալիքներ ունի: Ապօրինի գույքի բռնագանձման թվերն իրականում տեղի ունեցածի 10-15 տոկոսն են կազմում: Տարիներ շարունակ մարդիկ ամեն ինչ արել են, որ ցածր կրթական ցենզով հանրություն ունենանք»,- ասել է Արթուր Հովհաննիսյանը:

Պատգամավորը շնորհակալություն է հայտնել Գլխավոր դատախազին զեկույցի համար ու համոզմունք հայտնել, որ Աննա Վարդապետյանը հաջողել է իր գործում: Այդ համատեքստում Արթուր Հովհաննիսյանը վստահություն է հայտնել, որ Գլխավոր դատախազի՝ հաջորդ տարվա զեկույցն ավելի մեծ բացահայտումների մասին է լինելու:

Եզրափակիչ ելույթում ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն անդրադարձել է պատգամավորների բարձրացրած հարցերին, պարզաբանումներ տվել դրանց:

Նիստը նախագահող Հակոբ Արշակյանը շնորհակալություն է հայտնել Գլխավոր դատախազին հանգամանալից հաղորդման համար, ԱԺ անունից հայտնել, որ իշխանությունը բավարար քաղաքական կամք ունի Հայաստանը կոռուպցիայից, կաշառակերությունից, քրեական վարքուբարքից զերծ պահելու համար: Հակոբ Արշակյանը Գլխավոր դատախազին ԱԺ աջակցությունն է հայտնել՝ օրինաստեղծ աշխատանք կատարելու շրջանակում:


03.05.2023
Factor TV-ում փորձաշրջան անցնող լրագրող-ուսանողներն այցելել են Ազգային ժողով
Մամուլի ազատության համաշխարհային օրվա առթիվ` մայիսի 3-ին, Factor TV-ում փորձաշրջան անցնող հայաստանյան բուհերի ժուռնալիստիկայի ֆակուլտետների ուսանողներն այցելել են խորհրդարան, շրջայց կատարել ԱԺ նիստերի դահլիճում, հանդիպել Ազգային ժողովի պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանին, Լիլիթ Մինասյանին եւ Հրաչյա Հակ...

03.05.2023
Ոստիկանական բարեփոխումները ձախողե՞լ են, որ հանցագործությունների թվի աճ կա. Արթուր Խաչատրյան
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը վստահեցրել է, որ հանցագործությունների թվերի աճ կա: Պատգամավորը հարցրել է, թե ոստիկանական բարեփոխումները որտեղ են ձախողել, որ դրանց արդյունքում Հայաստանում թմրամոլության ու հանցագործությունների թվի աճ կա:...

03.05.2023
Լոռու մարզի ռուսական եկեղեցին վերակառուցվելու է պետական միջոցներով
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովն Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հետաքրքրվել է Լոռու մարզի Ամրակից համայնքում սբ. Նիկոլայ Հրաշագործ ռուսական եկեղեցու վերակառուցման աշխատանքներով: ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է, որ նախագիծն ար...

03.05.2023
Լիլիթ Ստեփանյանը հետաքրքրվել է, թե ինչ միջոցներ են ձեռնարկվում խնամքի կենտրոններում բացահայտված խնդիրներից խուսափելու համար
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանն ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում նշել է, որ վերջերս մշտադիտարկում է իրականացվել Երեւանի «Զատիկ» խնամքի կենտրոնում, որի արդյունքները խիստ մտահոգիչ են: Պատգամավորն Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարից հետաքրքրվել է, թե ...

03.05.2023
Արեւմուտքից առաջարկներ չեն ստացվել, առաջարկներ ներկայացրել է Ռուսաստանը, որոնք Հայաստանն ընդունել է. Նիկոլ Փաշինյան
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լիլիթ Մինասյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվել է Ադրբեջանի հետ կնքվելիք խաղաղության պայմանագրի վերաբերյալ ռուսական առաջարկներով: «Մեր ընդդիմությունը պարբերաբար շեշտում է, որ երբ Հայաստանը համաձայնվել է ե'ւ ռուսական, ե'ւ արեւմտյան առաջարկներ...

03.05.2023
Մարիա Կարապետյանի հարցը վերաբերել է թմրանյութերի դեմ պայքարին եւ վերջերս ակումբներից մեկում տեղի ունեցած դեպքին
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանն Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում անդրադարձել է մամուլի այն հրապարակմանը, ըստ որի` Քննչական կոմիտեի եւ Ոստիկանության աշխատակիցները նախաքննական մարմնի որոշմամբ ապրիլի 23-ին խուզարկել են գիշերային ակումբներից մ...

03.05.2023
Աշխարհազորի մասով ի՞նչ աշխատանքներ են իրականացվում, ի՞նչ է նախատեսվում եւ ի՞նչ կունենանք ապագայում. Սերգեյ Բագրատյան
Թեեւ աշխարհազորին վերաբերող օրենքը գործում է, այդուհանդերձ Պաշտպանության նախարարությունը մշակել է տարածքային եւ տեղական պաշտպանության մասին նոր հայեցակարգ, որից կբխեն նաեւ նոր իրավական ակտեր. նշել է Սուրեն Պապիկյանը` ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում անդրադառնալով Սերգեյ Բագրատյանի` աշխարհ...

03.05.2023
Ուրախ կլինեմ, եթե հունիսի 1-ին Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագիր կնքվի. Նիկոլ Փաշինյան
Մայիսի 3-ին տեղի ունեցած Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից հարցրել է՝ Բլինքեն-Բայրամով-Միրզոյան եռակողմ հանդիպումը նույն հարթակո՞ւմ է, ինչ Լավրով-Բայրամով-Միրզոյան հանդիպման ձեւաչափը, այդտեղ նույն հար...

03.05.2023
Պատգամավոր Ալխաս Ղազարյանը ՆԳ նախարարից հետաքրքրվել է ջրային պարեկների գործունեությամբ
Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանը ՆԳ նախարարից հետաքրքրվել է ջրային պարեկների գործունեությամբ: «Ի՞նչ սպասի հանրությունն այս նոր ծառայությունից»,- հարցրել է նա: Պատգամավորն առաջարկել է վերանայել նաեւ պարեկային ծառ...

03.05.2023
Ի՞նչ իրազեկման աշխատանքներ են տարվում համայնքներում արեւային պանելների տեղադրման պետական սուբսիդիայի ծրագրերի վերաբերյալ. Հակոբ Արշակյան
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանն ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում հետաքրքրվել է, թե ինչ իրազեկման աշխատանքներ են տարվում համայնքներում արեւային պանելների տեղադրման պետական սուբսիդիայի ծրագրերի վերաբերյալ: Ըստ ԱԺ փոխնախագահի՝ խոսքը վերաբերում է նաեւ բոլոր այն ծրագրերին, որոնք ստանում...

03.05.2023
Ավանդական մեթոդներով գյուղատնտեսություն վարելը խնդրահարույց է դառնում. Գնել Սանոսյան
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մարինա Ղազարյանն Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հետաքրքրվել է Սյունիքի մարզի Մեղրի եւ Ագարակ քաղաքների ու հարակից գյուղերի գյուղացիական տնտեսությունների ջրազրկման վտանգով: «Ջրօգտագործող ընկերություններին բավարար տեխնիկա ենք տրամ...

03.05.2023
Ամեն ինչ անում են, որ որպես պետություն չլինենք. պետք է հաշվի առնել մարտահրավերները. Նիկոլ Փաշինյան
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանն Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվել է սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող բնակարանաշինության ծրագրերով: Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով պատգամավորի հարցին, հայտնել է...

03.05.2023
ՀՀ անվտանգությունը կարող է ապահովել համապարփակ խաղաղությունը. Նիկոլ Փաշինյան
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանն Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում խնդրել է վարչապետին ներկայացնել տարածաշրջանում իրադրության ռազմավարական գնահատականը: «Եթե մեր տարածաշրջանում ռազմավարական իրադրությունը գնահատելու լինենք, նախ պետք է արձանագրենք...

03.05.2023
Ինչո՞ւ է պատգամավորի՝ Կառավարությանը հասցեագրված հարցումը մնացել անպատասխան. Արծվիկ Մինասյանի հարցը վարչապետին
2022 թվականի հոկտեմբերի 6-ին Կառավարությանը հասցեագրված հարցումը մինչ այսօր անպատասխան է մնացել. ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ նշել է «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը եւ հույս հայտնել, որ այդ հարցում վարչապետը կլինի հետեւողական: «Դա եղել է մեր բացթողումը, որը մի փոքր էլ...

03.05.2023
Եթե Հայաստանում նման հուշարձան չլիներ, ի՞նչ կլիներ, ի՞նչը կտուժեր, եւ ի՞նչ կշահեինք մենք. Նիկոլ Փաշինյան
Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադեւոս Ավետիսյանը հետաքրքրվել է տարածաշրջանի ապաշրջափակմամբ՝ նշելով, որ այդ նպատակի մասին ամրագրված է Կառավարության 2021-2026 թթ. ծրագրում: «Մենք ի՞նչ գին ենք վճարում, ի՞նչն ենք զիջում, որ զարգանանք»,- հարցրե...

03.05.2023
Գառնիկ Դանիելյանը հետաքրքրվել է Վրաստանի տարածքում մնացած գյուղմթերքներով բեռնված Հայաստանի բեռնատարների ճակատագրով
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանն ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Էկոնոմիկայի նախարարից հետաքրքրվել է Վրաստանի տարածքում մնացած գյուղմթերքներով, հեղուկ գազով բեռնված հազարավոր բեռնատարների ճակատագրերով` ասելով, որ խնդիրը կապված է Վերին Լարսի անցակետի թողունակության...

03.05.2023
ԼՂ եւ հարակից տարածքներ փախստականների վերադարձի իրավունքն արձանագրված է եռակողմ հայտարարությամբ, սակայն մինչ օրս մեր հայրենակիցների այդ իրավունքն իրականացված չէ. Նիկոլ Փաշինյան
Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Վիլեն Գաբրիելյանը տեղեկացրել է, որ Երեւանում տեղի ունեցած համաժողովում անդրադարձ է եղել փախստականների ոտնահարված իրավունքներին եւ սոցիալական խնդիրներին: Ընդունված հռչակագրով էլ արձանագրվել է, որ միջազգա...

03.05.2023
Տեղի կունենան խորհրդարանական ճեպազրույցները
ԱԺ հերթական նիստերին հաջորդող խորհրդարանական ճեպազրույցները տեղի կունենան մայիսի 4-ին ԱԺ 334 դահլիճում` հետեւյալ ժամանակացույցով.   ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցություն - 11:00-11:20, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցություն - 11:20-11:40, ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն - 11:40-12:0...

03.05.2023
Ազգային ժողովում քաղաքացիների ընդունելության ժամանակացույց
ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյան` 08.05.2023 - 14:00-16:00,   ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյան` 19.05.2023 - 14:00-16:00:     1. Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողով` 08.05.2023 -10:00-12:00, 2. Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողով` ...

03.05.2023
Խորհրդարանն ընդունել է քննարկված օրենսդրական նախաձեռնությունները
Մայիսի 3-ի նիստում խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկել է ««Գիտական եւ գիտատեխնիկական գործունեության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի լրամշակված նախագիծը` կից օրենսդրական փաթեթով: Օրենսդրական նախաձեռնությունը միտված է բարձրագույն կրթության եւ գիտության ոլորտնե...

03.05.2023
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել երկրորդ ընթերցմամբ քննարկված նախագծին
ԱԺ  գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը մայիսի 3-ի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է ««Գիտական եւ գիտատեխնիկական գործունեության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը: ՀՀ ԿԳՄՍ նախա...

03.05.2023
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ. ուղիղ հեռարձակում
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ուղիղ հեռարձակումը: ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am