National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
3.5.2023

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31
 
03.05.2023
ՀՀ անվտանգությունը կարող է ապահովել համապարփակ խաղաղությունը. Նիկոլ Փաշինյան
1 / 2

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանն Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում խնդրել է վարչապետին ներկայացնել տարածաշրջանում իրադրության ռազմավարական գնահատականը:

«Եթե մեր տարածաշրջանում ռազմավարական իրադրությունը գնահատելու լինենք, նախ պետք է արձանագրենք՝ միջազգային իրադրությունը ռազմավարական ուղիղ ազդեցություն ունի մեր տարածաշրջանում ռազմավարական իրադրության գնահատականի վրա»,- ասել է վարչապետը եւ հավելել, որ մեր տարածաշրջանում տեղի ունեցած իրադարձությունները նաեւ որոշակի ազդեցություն են ունեցել միջազգային իրադրության հետագա զարգացման վրա:

Նիկոլ Փաշինյանի խոսքով տարածաշրջանում անվտանգության եւ կայունության համակարգերը դեֆորմացվել են կամ դեֆորմացված են կամ դեֆորմացվում են, ինչը նշանակում է, որ մենք առերեսվում ենք լրացուցիչ անվտանգային մարտահրավերների: «Մեր ռազմավարական խնդիրն է այդ դեֆորմացիայի հետեւանքով առաջացած մարտահրավերները կառավարել կամ այդ դեֆորմացիայի բերած անհարթությունները հարթել»,- ընդգծել է վարչապետը:

Ըստ Կառավարության ղեկավարի` ՀՀ անվտանգությունը կարող է ապահովել համապարփակ խաղաղությունը:

Մանրամասները` տեսանյութում: