National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
3.5.2023

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31
 
03.05.2023
ԼՂ եւ հարակից տարածքներ փախստականների վերադարձի իրավունքն արձանագրված է եռակողմ հայտարարությամբ, սակայն մինչ օրս մեր հայրենակիցների այդ իրավունքն իրականացված չէ. Նիկոլ Փաշինյան
1 / 2

Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Վիլեն Գաբրիելյանը տեղեկացրել է, որ Երեւանում տեղի ունեցած համաժողովում անդրադարձ է եղել փախստականների ոտնահարված իրավունքներին եւ սոցիալական խնդիրներին: Ընդունված հռչակագրով էլ արձանագրվել է, որ միջազգային պայմանագրերի համաձայն՝ փախստականները եւ բռնի տեղահանվածները կամավոր վերադարձի իրավունք ունեն իրենց հայրենիք կամ հայրենիքի այն հատված, որտեղ հնարավոր է ապահովել նրանց ֆիզիկական անվտանգությունը, քաղաքական կամ քաղաքացիական իրավունքները: «Ինձ հետաքրքրում է ՀՀ կառավարության դիրքորոշումը բարձրաձայնված խնդիրների վերաբերյալ եւ Հայաստանի Հանրապետությունը՝ որպես պետություն, մարդկանց ոտնահարված իրավունքների մասով արդյո՞ք նախատեսում է որեւէ ինստիտուցիոնալ մոտեցում, որ տվյալ մարդկանց իրավունքները բարձրաձայնվեն միջազգային ատյաններում»,- հարց է հնչեցրել պատգամավորը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ տեղյակ է համաժողովի մասին եւ արձանագրել, որ բարձրացված հարցերը լեգիտիմ են: Վարչապետի խոսքով Հայաստանում կան Բաքվի ու Սումգայիթի ջարդերի, Ադրբեջանի տարածքում տեղի ունեցած այլ գործողությունների հետեւանքով փախստական դարձած քաղաքացիներ: Նիկոլ Փաշինյանը փաստել է, որ կա նաեւ Լեռնային Ղարաբաղի եւ նրա շրջակա տարածքներից փախստականների խնդիրը, ինչն արձանագրված է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ: «Ես տեղյակ եմ նաեւ, որ համաժողովում ներկայացված են եղել նաեւ Նախիջեւանի հայության ներկայացուցիչները: Կարծում եմ, որ հարցը ծավալուն է եւ լրացուցիչ ուսումնասիրության կարիք ունի»,- նշել է վարչապետը եւ հավելել, որ անհրաժեշտության դեպքում հասարակական կազմակերպությունների մասնակցությամբ կկազմակերպվի աշխատանքային քննարկում՝ հասկանալու համար, թե  ինչ ակնկալիքներ ունեն այդ մարդիկ պետությունից, եւ դրանցից որոնք են Կառավարության սպասարկման տիրույթում:

Մանրամասները՝ տեսանյութում: