National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
20.6.2023

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30
 
20.06.2023
Քննարկվել են հանքարդյունաբերության ոլորտի խնդիրները
1 / 11

 ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը հունիսի 20-ին «Հանքարդյունաբերության խնդիրների վերաբերյալ» թեմայով աշխատանքային քննարկում էր կազմակերպել: Մասնակցում էին պատգամավորներ, Կառավարության պատասխանատուներ, «Հայաստանի հանքագործների եւ մետալուրգների միության»  ՀԿ անդամ ընկերությունների ներկայացուցիչներ:

Հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանի տեղեկացմամբ աշխատանքային քննարկումը նախաձեռնվել է` հաշվի առնելով ՀԿ-ի ուղարկած նամակը:

«Հայաստանի հանքագործների եւ մետալուրգների միության նախագահ», «ԶՊՄԿ» ՓԲԸ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Վարդան Ջհանյանը հայտնել է, որ վերջերս Կառավարությունն ընդունել է Հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարությունը եւ դրանից բխող գործողությունների ծրագիրը, ինչը  ողջունել է իրենց միությունը: Սակայն միայն ֆորմալ ռազմավարություն կամ տեսլական ունենալով` հնարավոր չէ զարգացնել  այդ կարեւորագույն ոլորտը, կարծում է միության ղեկավարը: «Գուցե այնքան էլ նկատելի չէ, բայց  ոլորտը ճգնաժամի մեջ է: Եթե Կառավարության կամ Ազգային ժողովի  կողմից  ոչինչ չարվի` ճգնաժամն ավելի կխորանա»,-ասել է Վարդան Ջհանյանը եւ հավելել, որ ճգնաժամի պատճառներից  հիմնականը դրամի փոխարժեքի  արժեւորումն է, ինչը ծանր հետեւանքներ է թողնում ոլորտի բոլոր արտադրողների եւ արտահանողների  վրա: Մյուս պատճառը ներդրումների զգալի նվազումն է:  Ըստ նրա` բացի Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատից, մյուս բոլոր ընկերությունները  խոր ճգնաժամի մեջ են, ունեն ֆինանսական խնդիրներ: Շատերը կանգնած են փակվելու վտանգի առաջ: Միության ղեկավարի կարծիքով` օրենսդիր եւ գործադիր մարմինները չեն անում այնպիսի զգալի  քայլեր, որ ոլորտը գրավիչ դառնա ներդրողների համար: Ըստ նրա, ոլորտի զարգացման համար անհրաժեշտ է կամ  հարկային արտոնություններ տալ, կամ որեւէ կերպ ազդել դրամի փոխարժեքի վրա:

Բարձրացված խնդիրներին  անդրադարձել են պատգամավորներն ու Կառավարության ներկայացուցիչները:

 ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը նշել է, որ Կառավարության եւ Կենտրոնական բանկի նպատակները  չեն տարբերվում հանքարդյունաբերողների նպատակներից: «Այստեղ խնդիրը ճիշտ բալանսը գտնելն է, որովհետեւ, եթե մենք հիմա ասում ենք, թե ԿԲ-ի գլխավոր նպատակը գների  կայունության ապահովումն է, դա էլ է, ի վերջո, բերում տնտեսական նորմալ իրավիճակի: Որովհետեւ, եթե գների կայունությունը խախտվեց, տնտեսական աճ չենք ունենա: Ու չնայած, որ մենք որեւէ լծակ չունենք եւ չենք էլ ուզում միջամտել Կենտրոնական բանկի քաղաքականությանը, բայց այդ քննարկումները միշտ համաժամանակյա են կատարվում, քանի որ նպատակները նույնն են»,- նշել է Բաբկեն Թունյանը` պատրաստակամություն հայտնելով քննարկել ոլորտին աջակցության մեխանիզմները:

«Իրավական առումով ԱԺ-ն եւ Կառավարությունը նման գործառույթ չունեն, սահմանադրական նման պարտավորություն եւ իրավունք չունեն, ավելին` Կենտրոնական բանկը եւս չունի: Այլ հարց է, որ ԿԲ-ն, լինելով ֆինանսական կայունության եւ գնաճի պատասխանատու`  Սահմանադրությամբ, կարող է իր  գործիքակազմով` միայն այդ տրամաբանության մեջ, որոշակի գործառնություններ իրականացնել, ոչ ավելին: Բայց դա համարվում է ոչ ճիշտ»,- պարզաբանել է ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գեւորգ Պապոյանը: Նա հավելել է, որ շուկայական իրավիճակին պետք է հարմարվի տնտեսությունը: «Չի կարող  պետության մեջ լինել այնպես, որ այլ ապրանքների գինը որոշվի մրցակցությամբ, իսկ փողի գինը որոշվի ֆիքսված տարբերակով»,-ասել է նա:

ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հովհաննես Հարությունյանն էլ   հայտնել է, որ Հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարության  եւ դրանից բխող գործողությունների ծրագրի քննարկմանը միության  ներկայացուցիչները մասնակցել են: Նրա խոսքով Կառավարությունն այդ փաստաթղթում նախանշել է կարճաժամկետ, միջնաժամկետ եւ երկարաժամկետ գործողությունների պլանը, որով պետք է շարժվի  առաջիկա 10 տարում, որպեսզի ոլորտը դառնա ավելի կանխատեսելի: Փոխնախարարը նաեւ տեղեկացրել է, որ  Կառավարությունն ունի բարեխիղճ եւ երկարաժամկետ պլաններ ունեցող կազմակերպություններին  աջակցության մի շարք ծրագրեր, որոնք գործում են: «Ուղիղ աջակցություն` գումարի տեսքով, Կառավարությունը բազմիցս ասել է, որ չի նախատեսում: Այդ աջակցությունը պետք է միտված լինի արտադրողականության ավելացմանը»,-ընդգծել է Հովհաննես Հարությունյանը: Նա  Վարդան Ջհանյանին հորդորել է վերանայել ընկերությունների կառավարման ներքին քաղաքականությունը:

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Տերյանն էլ չի կիսել այն տեսակետը, թե ներդրումները նվազում են:

Ամփոփելով աշխատանքային քննարկումը`  ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը նշել է, որ օրենսդիր մարմինը մշտապես պատրաստակամ է քննարկել աջակցության մեխանիզմների հարցը, եթե օրենսդրության հետ կապված հարցեր կլինեն:
 
 


20.06.2023
Ալեն Սիմոնյանն ընդունել է Եվրոպական խորհրդարանի անվտանգության եւ պաշտպանության հարցերով ենթակոմիտեի նախագահին
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հունիսի 20-ին ընդունել է Եվրոպական խորհրդարանի անվտանգության եւ պաշտպանության հարցերով ենթակոմիտեի նախագահ Նատալի Լուազոյի գլխավորած պատվիրակությանը: Ալեն Սիմոնյանը ողջունել է հյուրերին` նշելով, որ այս այցը հնարավորություն կտա տեղում ծանոթանալու իրավիճակին: Ն...

20.06.2023
Շուշիի կորստից հետո, ըստ էության, հարվածի տակ էր հայտնվելու Ստեփանակերտը, անխուսափելիորեն պիտի ուժեղանար ճնշումը Մարտունու վրա, հայկական զինված ուժերի շուրջ 25 հազար զինվոր կհայտնվեր շրջափակման մեջ ընկնելու վտանգի տակ. ՀՀ վարչապետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ հունիսի 20-ին տեղի է ունեցել  2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով ստեղծված ԱԺ քննիչ հանձնաժողովի դռնբաց նիստը:  Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը տեղեկացրել է, որ ընդդիմ...

20.06.2023
Հակոբ Արշակյանն ընդունել է Եվրոպական խորհրդարանի նիդերլանդացի պատգամավոր Բերտ-Յան Ռուիսենին
ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը հունիսի 20-ին ընդունել է Եվրոպական խորհրդարանի նիդերլանդացի պատգամավոր Բերտ-Յան Ռուիսենին:   Հանդիպմանը ներկա են եղել ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը եւ հանձնաժողովի անդամ Տաթեւիկ Գասպարյանը:...

20.06.2023
Եվրոպական խորհրդարանի պատվիրակություններն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Հայաստանում են Եվրոպական խորհրդարանի նիդերլանդացի պատգամավոր Բերտ- Յան Ռուիսենի եւ Եվրոպական խորհրդարանի անվտանգության եւ պաշտպանության հարցերով ենթակոմիտեի նախագահ Նատալի Լուազոյի գլխավորած պատվիրակությունները: Հյուրերը ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանի ուղեկ...

20.06.2023
2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով ստեղծված ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով ստեղծված ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am