National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
23.6.2023

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30
 
23.06.2023
Բրատիսլավայում գտնվող Ազգային ժողովի պատվիրակությունը մի շարք հանդիպումներ է ունեցել
1 / 11

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են պատգամավորներ Թագուհի Ղազարյանը եւ Էդուարդ Աղաջանյանը, հունիսի 22-ին հանդիպել է Սլովակիայի Հանրապետության արտաքին գործերի եւ եվրոպական հարցերի նախարար Միրոսլավ Վլաչովսկիին: 
  
Սարգիս Խանդանյանը գոհունակությամբ արձանագրել է, որ վերջին տարիներին ակտիվացել է համագործակցությունը Հայաստանի եւ Սլովակիայի միջեւ: Նա նշել է, որ չնայած համաշխարհային եւ տարածաշրջանային մարտահրավերներին` անչափ կարեւոր է քաղաքական երկխոսության դինամիկայի պահպանումը: Նա բարձր է գնահատել Սլովակիայի աջակցությունը Հայաստանում ԵՄ երկարաժամկետ քաղաքացիական առաքելության տեղակայման հարցում: 
  
Հանձնաժողովի նախագահը, անդրադառնալով նաեւ տարածաշրջանի անվտանգության մարտահրավերներին, ներկայացրել է Ադրբեջանի կողմից Հայաստանի նկատմամբ իրականացվող ագրեսիվ քաղաքականության հետեւանքները, Լաչինի միջանցքի արգելափակումը եւ վերջինիս հետեւանքով առաջացած հումանիտար ճգնաժամը` անընդունելի համարելով միջանցքում Ադրբեջանի կողմից անցակետի տեղակայումը: Նա նշել է, որ Հայաստանը շարունակում է հավատարիմ մնալ տարածաշրջանում խաղաղություն հաստատելուն եւ չնայած բոլոր մարտահրավերներին` ակտիվորեն մասնակցում է բանակցային գործընթացին: 
  
Սլովակիայի արտաքին գործերի եւ եվրոպական հարցերի նախարարը նշել է, որ ուրախ է  երկկողմ համագործակցության հեռանկարները քննարկելու հնարավորության համար եւ հաստատել է Սլովակիայի աջակցությունը` Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման, ինչպես նաեւ տարածաշրջանում կայունության եւ վստահության ամրապնդման գործընթացին: 
  
Հայ խորհրդարանականները հանդիպել են նաեւ Սլովակիայի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության պետքարտուղար Բրանիսլավ Սուշիլայի հետ: Կարեւորվել է հայ-սլովակական տնտեսական եւ գործարար կապերի ամրապնդումը: Քննարկվել են երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառության առկա ծավալների ավելացմանն ու արտահանվող ապրանքների տեսականու ընդլայնմանն ուղղված հեռանկարները: 
  
Այցի ընթացքում ՀՀ ԱԺ պատգամավորները հանդիպումներ են ունեցել արտաքին քաղաքականության հարցերով վերլուծաբան, Սլովակիայի նախկին արտգործնախարար Պավոլ Դեմեշի, ինչպես նաեւ Սլովակիայի Նիտրա քաղաքի Եպիսկոպոս Վիլյամ Յուդակի հետ: ԱԺ պատվիրակությունն այցելել է Սլովակիայի ագրարային համալսարան, «Վոլկսվագեն» ավտոմեքենաների գործարան: 
  
Հանդիպումներին մասնակցել են նաեւ Սլովակիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արմեն Պապիկյանը ու պատվո հյուպատոս Բագրատ Հակոբյանը:


23.06.2023
Կառավարության նախաձեռնությամբ հունիսի 26-ին` ժամը 11:00-ին, կգումարվի ԱԺ արտահերթ նստաշրջան
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի որոշմամբ, ՀՀ Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 44-րդ հոդվածների համաձայն`  Կառավարության նախաձեռնությամբ հունիսի 26-ին` ժամը 11:00-ին, կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան` նախաձեռնողի սահմանած օրակարգով:   ...

23.06.2023
Սոնա Ղազարյանի ելույթը ԵԽԽՎ ամառային նստաշրջանում
ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Սոնա Ղազարյանը ելույթ է ունեցել վեհաժողովի ամառային նստաշրջանում: Ելույթում, մասնավորապես, ասվում է.   «Հակամարտության գոտիներում թվային անջրպետը ավելի խորն է այն երեխաների համար, որոնք ունեն ինտերնետին սահմանափակ հասանելիություն եւ ապրում են ռմբապա...

23.06.2023
Մենք չենք կարող հանդուրժել, որ բնիկ ժողովուրդն ու նրա եվրոպական քրիստոնեական ժառանգությունը ջնջվեն Լեռնային Ղարաբաղի դրախտային հողից. Արմեն Գեւորգյան
ԵԽԽՎ ամառային նստաշրջանի` հունիսի 22-ին կայացած նիստում «Լաչինի միջանցքով ազատ եւ անվտանգ մուտքի ապահովումը» բանաձեւի քննարկման շրջանակում ՀՀ ԱԺ պատվիրակության մշտական անդամ, ԵԽԽՎ տեղական եւ տարածաշրջանային իշխանությունների հարցերով հիմնական զեկուցող Արմեն Գեւորգյանի ելույթը հրապարակվել է ԵԽԽՎ պաշտո...

23.06.2023
Հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունում 2022 թ. պետական բյուջեի տարեկան կատարման հաշվեքննության արդյունքների վերաբերյալ Հաշվեքննիչ պալատի ընթացիկ եզրակացությունը
ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի ու գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովների` հունիսի 23-ի համատեղ նիստում քննարկվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունում 2022 թ. պետական բյուջեի տարեկան կատարման հաշվեքնն...

23.06.2023
Վիգեն Խաչատրյանի հոգեհանգիստը տեղի կունենա հունիսի 23-ին` ժամը 17:00-ին
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիգեն Սուրենի Խաչատրյանի հուղարկավորությունը կազմակերպելու համար ստեղծվել է կառավարական հանձնաժողով: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ այն նախագահում է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: Հանձնաժողովի նիստում որոշվել է, որ Վիգեն Խաչատրյանի հոգեհանգիստը տեղ...

23.06.2023
ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ. ուղիղ հեռարձակում
Ֆինանսավարկային եւ բյուջետային ու Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ուղիղ հեռարձակումը: ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am