National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
23.6.2023

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30
 
23.06.2023
Սոնա Ղազարյանի ելույթը ԵԽԽՎ ամառային նստաշրջանում
1 / 1

ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Սոնա Ղազարյանը ելույթ է ունեցել վեհաժողովի ամառային նստաշրջանում: Ելույթում, մասնավորապես, ասվում է. 
  
«Հակամարտության գոտիներում թվային անջրպետը ավելի խորն է այն երեխաների համար, որոնք ունեն ինտերնետին սահմանափակ հասանելիություն եւ ապրում են ռմբապաստարաններում: 
  
Միայն միջազգային դոնորների աջակցությամբ մենք կարող ենք ապահովել ոչ միայն թվային սարքերի, այլ նաեւ դրանց կիրառումն  ուսուցանող ծրագրերի հասանելիությունը: 
  
Նմանատիպ իրավիճակ է հիմա արձանագրվում Լեռնային Ղարաբաղում, որտեղ համընդհանուր շրջափակումն ու էլեկտրաէներգիայի անջատումները խորացնում են թվային անջրպետը: 
  
Շատ կարեւոր է, որ կառավարությունները բարձր կարեւորություն սահմանեն ռազմավարությունների մշակմանը, որոնց միջոցով կկարողանան կամուրջ ստեղծել թվային ռեսուրսների հասանելիություն ունեցողների ու դրանցից զրկվածների միջեւ: Այս քաղաքականությունները պետք է կենտրոնանան թվային տեխնոլոգիաների, գործիքների ու ծառայությունների հասանալիեության վրա, որպեսզի երաշխավորեն արդարության, հասանալիության, մատչելիության ու ապահովության սկզբունքները: 
  
Գլխավոր նպատակը բոլոր անհատների համար թվային աշխարհից օգտվելու ու դրա մասը կազմելու հավասար հնարավորությունների երաշխավորումն է»: