National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
29.11.2023

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30
 
29.11.2023
Գործադիրը նոր կարգավորումներ է առաջարկում «Օզոնային շերտի պահպանության մասին» օրենքում
1 / 12

ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի՝ նոյեմբերի 29-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկվել են «Օզոնային շերտի պահպանության մասին» օրենքում եւ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում առաջարկվող նոր կարգավորումները:

Տնտեսվարողների համար սահմանվում են հոսակորուստների (հոսակորուստ՝ կարգավորվող նյութեր պարունակող կայանքներից (սառնարան, օդորակիչ, ջերմային պոմպեր եւ սառնագենտ (օզոնաքայքայիչ նյութեր) պարունակող այլ սարքավորումներ) եւ տարաներից կարգավորվող նյութի կորուստը տարեկան 3 գրամից ավելի) դիտանցման վերաբերյալ տեղեկատվությունն էլեկտրոնային եղանակով լիազոր պետական մարմին ներկայացնելու, ինչպես նաեւ՝ հոսակորուստների հայտնաբերումից հետո դրանց վերացման պարտականություններ: Նախատեսվում են նաեւ օզոնային շերտը քայքայող նյութերի օգտագործման բնագավառում հոսակորուստների դիտանցման, դրանց արդյունքների հաշվառման կարգի եւ հաշվառման մատյանի ձեւի հաստատման Կառավարության լիազորությունները: Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխությամբ էլ սահմանվում է այն պատասխանատվության միջոցը, որը համարժեք է տնտեսվարողների կողմից հնարավոր իրավախախտման կանխարգելման կամ կիրառման համար: Կարգավորումները ներկայացրել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը:

Փաթեթի ընդունմամբ կապահովվի գործող ոլորտային ներպետական եւ Եվրոպական միության ոլորտային օրենսդրության ներդաշնակեցումը, որը, որպես պարտավորություն, Հայաստանը ստանձնել է ՀՀ եւ ԵՄ ու Ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների միջեւ 2017 թվականի նոյեմբերի 24-ին ստորագրված Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրով: Տիգրան Գաբրիելյանի խոսքով օրենսդրական փաթեթը քննարկվել է շահագրգիռ բոլոր կողմերի հետ:

Հարցուպատասխանի ձեւաչափում անդրադարձ է եղել օզոնաքայքայիչ նյութերի ցանկին, օզոնային շերտի քայքայմանը նպաստող քայլերի կանխարգելմանը, համապատասխան ընկերությունների կողմից նորմերը խախտելու դեպքում պատասխանատվության միջոցների խստացմանը: Քանի՞ սառնարանային տնտեսությունների է խնդիրը վերաբերում հարցին ի պատասխան՝ փոխնախարարը պարզաբանել է, որ ըստ նախարարության հաշվարկի՝ խոսքը վերաբերում է 600 տնտեսությունների, որոնք երեք կիլոգրամ եւ ավելի սառնագետներ (օզոնաքայքայիչ նյութեր) են օգտագործում: Նշվել է, որ օզոնային նյութերի ներկրման քանակը տարեցտարի կրճատվում է, դա քվոտավորմամբ է իրականացվում:

«Մթնոլորտային օդի պահպանության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթը հանձնաժողովում քննարկվել է երկրորդ ընթերցման ընթացակարգով: ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Պետրոս Մարտիրոսյանը հիշեցրել է, որ օրենքում լրացմամբ առաջարկվում է սահմանել Կառավարության կողմից մթնոլորտի վրա տնտեսական գործունեության հետեւանքով առաջացած ազդեցության գնահատման կարգը, լիազոր մարմնի կողմից այն մշակելու լիազորող նորմերը: Հստակեցվել են ՏԻՄ-երի եւ տեսչական մարմինների գործառույթները:

Պետրոս Մարտիրոսյանն ընդգծել է, որ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում կատարվել են տեխնիկական եւ հստակեցնող փոփոխություններ: Ըստ այդմ՝ գնահատումն իրականացվելու է Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի կողմից: Հստակեցվել է հասցեատերը. մթնոլորտային օդին վնաս կարող են պատճառել տնտեսական գործունեություն իրականացնող ֆիզիկական անձինք:

Պատգամավորները հարցուպատասխանի եւ ելույթների ընթացքում կարեւորել են աղբի տեսակավորումը, կոշտ թափոնների ընդունման կետերի, քիմիական այլ նյութերի աղբավայրերի առկայությունը: Ընդգծվել է միջազգային փորձի ուսումնասիրմամբ մթնոլորտային աղտոտվածության արագ ռազմավարական ծրագրի մշակումը: Օրենսդիրները մատնանշել են առանց կատալիզատորների աշխատող մեքենաների շահագործման հետեւանքները, շինհրապարակներում շինարարական ընկերությունների կողմից, հատկապես, ցանցապատման նորմերի պահպանման անհրաժեշտությունը:

Պատգամավորներն առաջարկել են առանձին քննարկում կազմակերպել եւ ոլորտի խնդիրներն առավել հանգամանալի ուսումնասիրել: Առաջարկն ընդունվել է ե՛ւ հանձնաժողովի նախագահ Վահե Ղալումյանի, ե՛ւ ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Պետրոս Մարտիրոսյանի կողմից:

Քննարկված օրենսդրական փաթեթներն արժանացել են հանձնաժողովի դրական եզրակացությանը:


29.11.2023
Լիտվացի պատգամավորներն այցելել են Երասխի սահմանային հատվածներ
ՀՀ ԱԺ Հայաստան-Լիտվա բարեկամական խմբի ղեկավար Արսեն Թորոսյանի ուղեկցությամբ եռօրյա այցով Հայաստանում գտնվող Լիտվայի խորհրդարանի Լիտվա-Հայաստան բարեկամական խմբի անդամները նոյեմբերի 29-ին այցելել են Արարատի մարզի սահմանամերձ Երասխ համայնքի սահմանային հատվածներ: Պատգամավորներին դիմավորել են Եվրոպական մ...

29.11.2023
Առանց գիտության անհնար է ունենալ առաջընթաց ընդհանրապես. Հակոբ Արշակյան
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը նոյեմբերի 29-ին մասնակցել է «Գիտուժ» նախաձեռնության կազմակերպած «Հայաստանի գիտատեխնոլոգիական եւ նորարարական ազգային համակարգ. խնդիրներից դեպի վերածնունդ» խորագրով կոնֆերանսին: «Առանց գիտության անհնար է ունենալ առաջընթաց ընդհանրապես: Հայագիտական, պատմագիտական, հ...

29.11.2023
Առաջարկվում է կանոնակարգել առեւտրային ցանց-մատակարարներ հարաբերությունները
Վերջին տարիներին արագ տեմպերով զարգանում եւ ընդլայնվում է խոշոր առեւտրային ցանցերի գործունեությունը: Առեւտրային ցանցերի մուտքը մի կողմից դրական ազդեցություն է ունեցել սպառողների շահերի տեսանկյունից՝ բարձրացնելով սպասարկման որակը, ապահովելով ապրանքների պահպանման պայմանները, գնումներ կատարելու համար ա...

29.11.2023
Դրական եզրակացություն՝ երկրորդ ընթերցմամբ քննարկման ներկայացված օրենքների նախագծերին
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը նոյեմբերի 29-ի հերթական նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել եւ դրական եզրակացություն է տվել մի շարք օրենքների նախագծերին: «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ ՀՀ արդարարադատության նախ...

29.11.2023
ՀՀ տեղական ընկերություններն աշխատելու համար կապահովվեն հումքով, որը կերկարացնի արտադրական ժամանակաշրջանը
Նախագծի նպատակն է ՀՀ համար ռազմավարական նշանակություն ունեցող ապրանքների՝ սեւ եւ գունավոր մետաղների եւ դրանցից արտադրվող արտադրատեսակների համար ստեղծել արտաքին առեւտրի, առավել երկար արտադրական շղթաների, սեւ եւ գունավոր մետաղների վերամշակման խորացմանը նպաստող բարենպաստ պայմաններ: Այս մասին ԱԺ տնտեսակ...

29.11.2023
Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը:...

29.11.2023
Նախատեսվում է վերանայել տրանսպորտային միջոցի համար պետական տուրքի դրույքաչափը
Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ապրանքների ժամանակավոր պահպանության համար գանձվող պետական տուրքի գործող դրույքաչափերի կիրառման ընթացքում առաջացած խնդիրների լուծմամբ: Այս մասին ասել է ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանը՝ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ նոյեմբերի 2...

29.11.2023
Հանձնաժողովը մինչեւ երկու ամիս ժամկետով հետաձգել է օրենսդրական փաթեթների երկրորդ ընթերցմամբ քննարկումը
ՀՀ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի՝ նոյեմբերի 29-ի նիստի օրակարգում ընդգրկված երկու՝ «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» եւ «Հանրային առողջապահության մասին» ու կից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթների երկրորդ ընթերցմամբ քննարկումը...

29.11.2023
Հանձնաժողովը քննարկել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում եւ կից օրենքում նախատեսվող փոփոխությունները
ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 170.3 հոդվածով սահմանված է, որ պետական եւ համայնքային հարկերը բյուջե չվճարելու համար սահմանված է պատասխանատվություն` նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչեւ քսանապատիկի չափով: Նախագծով նախատեսվում է օրենսգրքի 170.3-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել`...

29.11.2023
Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...

29.11.2023
Լիտվացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Եռօրյա այցով Հայաստանում գտնվող Լիտվայի խորհրդարանի Լիտվա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Ռայմունդաս Լոպատայի գլխավորած պատվիրակությունը ՀՀ ԱԺ Հայաստան-Լիտվա բարեկամական խմբի ղեկավար Արսեն Թորոսյանի ուղեկցությամբ նոյեմբերի 29-ին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Լիտվացի խորհրդարանականները ծաղ...

29.11.2023
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...

29.11.2023
Ազգային ժողովում քաղաքացիների ընդունելության ժամանակացույց
ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյան - 11.12.2023 - 14:00-16:00,   ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյան - 15.12.2023 - 14:00-16:00:     1.Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողով - 01.12.2023 -10:00-12:00, 2.Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am