National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
10.12.2012

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
31
 
10.12.2012
Ազգային ժողովի փոխնախագահը հանդիպեց ԳՄՀԸ հայաստանյան գրասենյակի տնօրենի հետ
1 / 1

Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը դեկտեմբերի 10-ին հանդիպեց Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության հայաստանյան գրասենյակի տնօրեն Դագմար Բոթի հետ:

Էդուարդ Շարմազանովը բարձր գնահատեց Եվրամիության եւ նրա կարեւորագույն անդամներից մեկի՝ Գերմանիայի հետ Հայաստանի համագործակցությունը տարբեր ոլորտներում, որի նշանակալից դրսեւորումներից Է ԱԺ-ում կայանալիք կառավարման թափանցիկության վերաբերյալ հայ-գերմանական համաժողովը: ԱԺ փոխնախագահն այս համատեքստում կարեւորեց նաեւ Հայաստանում Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության ծավալած գործունեությունը, նրա աջակցությունը տեղական ինքնակառավարման, հանրային ֆինանսների կառավարման, արդարադատության ոլորտներում բարեփոխումների իրականացմանը: Նա նշեց, որ Հայաստանը կառավարման թափանցիկության մակարդակը բարձրացնելու պատրաստակամություն է հայտնել եւ զգալի քայլեր արել այս ուղղությամբ, թեեւ անելիքներ դեռ շատ կան: Էդուարդ Շարմազանովի հավաստմամբ՝ Հայաստանի հասարակությունն ու իշխանությունները, շատ լավ գիտակցելով ժողովրդավարության զարգացման ուղենշային դերը, պատրաստակամ են շարունակական դարձնելու այս ուղղությամբ իրականացվող ծրագրերը: «Հայաստանը շատ է կարեւորում կառավարման թափանցիկությունը երկրի ժողովրդավարական զարգացման ու արդյունավետ կառավարման գործում, քանզի առանց թափանցիկության չկա արդյունավետություն, իսկ առանց արդյունավետության չկա առաջընթաց»,-ասաց Էդուարդ Շարմազանովը: ԱԺ փոխնախագահը գոհունակությամբ արձանագրեց, որ արդյունավետ համագործակցության արդյունքում ԵՄ-ն, «Ավելին՝ ավելլի դիմաց» մոտեցման համաձայն, բացի Հայաստանի համար նախատեսված հիմնական գումարից, լրացուցիչ կներդնի 15 մլն եվրո:

Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության հայաստանյան գրասենյակի տնօրեն Դագմար Բոթը շնորհակալություն հայտնեց համաժողովը ՀՀ Ազգային ժողովի նիստերի դահլիճում անցկացնելու հնարավորություն տալու համար՝ այդ փաստը բնութագրելով որպես թափանցիկության յուրօրինակ դրսեւորում: Նա կարեւորեց համաժողովը շահագրգիռ կողմերի մոտեցումների, փորձի ու գիտելիքների փոխանակման եւ Հայաստանում իրականացվող բարեփոխումների ու մարտահրավերների արձանագրման տեսանկյունից՝ արդյունավետ ու թափանցիկ կառավարումը գնահատելով որպես միջազգային զարգացման կարեւորագույն նախապայման:

Երկուստեք համոզմունք հայտնեցին, որ կառավարման ոլորտում ծավալված համագործակցությունը շարունակական կլինի, իսկ արդյունքները՝ ավելի ու ավելի տեսանելի:


10.12.2012
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը Մոսկվայում մասնակցեց «Ժամանակակից պառլամենտարիզմը եւ ժողովրդավարության ապագան» միջազգային խորհրդարանական համաժողովին
Դեկտեմբերի 10-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը Մոսկվայում մասնակցեց «Ժամանակակից պառլամենտարիզմը եւ ժողովրդավարության ապագան» միջազգային խորհրդարանական համաժողովին, որին մասնակցում էին բազմաթիվ երկրների խորհրդարանականներ, պետական եւ քաղաքական գործիչներ: Համաժողովի ընթացքում ՀՀ ԱԺ նախագահը հանդես ե...

10.12.2012
Կազմակերպվեց «Լավագույն փորձը միջխորհրդարանական համագործակցության եւ խորհրդարանական դիվանագիտության բնագավառում» խորագրով կլոր սեղան
 Դեկտեմբերի 8-10-ը ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի եւ ԵԱՀԿ երեւանյան գրսենյակի նախաձեռնությամբ Ծաղկաձորում տեղի ունեցավ «Լավագույն փորձը միջխորհրդարանական համագործակցության եւ խորհրդարանական դիվանագիտության բնագավառում» կլոր սեղան, որի ընթացքում ներկայացվեցին ԱՊՀ, ԵԱՀԿ, «Եվրանեսթ»...

10.12.2012
Երիտասարդական խորհրդարանի մշտական հանձնաժողովների նիստերի անցկացման ժամկետները
Դեկտեմբերի 13-ին ժամը 14.00-ին 1.Առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողով 1. Բաղրամյան Քրիստինե Գեւորգի 2. Փիրոյան Լուսինե Հրաչյայի 3. Պետրոսյան Խաչիկ Նվերի 4. Մկրտչյան Վազգեն Հակոբի ...

10.12.2012
ԱԺ-ում տեղի ունեցավ «Կառավարման թափանցիկություն» խորագրով հայ-գերմանական համաժողովը
Դեկտեմբերի 10-ին ՀՀ Ազգային ժողովի նիստերի դահլիճում տեղի ունեցավ «Կառավարման թափանցիկություն» խորագրով հայ-գերմանական համաժողովը, որին մասնակցում էին Աժ պատգամավորներ, ՀՀ-ում Գերմանիայի դեսպանը, նախարարությունների, միջազգային ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Համաժողովի մասնակից...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am