National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
10.12.2012

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
31
 
10.12.2012
ԱԺ-ում տեղի ունեցավ «Կառավարման թափանցիկություն» խորագրով հայ-գերմանական համաժողովը
1 / 4

Դեկտեմբերի 10-ին ՀՀ Ազգային ժողովի նիստերի դահլիճում տեղի ունեցավ «Կառավարման թափանցիկություն» խորագրով հայ-գերմանական համաժողովը, որին մասնակցում էին Աժ պատգամավորներ, ՀՀ-ում Գերմանիայի դեսպանը, նախարարությունների, միջազգային ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Համաժողովի մասնակիցներին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի ուղերձը ներկայացրեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

«Ողջունում եմ հայ-գերմանական համաժողովի մասնակիցներին: Համաժողովի անցկացումը Երեւանում եւս մեկ անգամ վկայում է Գերմանիայի Դաշնային Հանրապետության եւ հանձինս Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության հետ Հայաստանի Հանրապետության փոխվստահելի եւ արդյունավետ համագործակցության մասին:

Շատ ուրախ եմ, որ այս համաժողովի շարժիչ ուժը Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերությունն է, որի հետ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովն ունի փոխգործակցության տարիների պատմություն: Ընդհանուր առմամբ, պետք է նշեմ, որ մեր երկրում Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության ավելի քան 20-ամյա բեղմնավոր գործունեությունն արդյունավետ զարգացող հայ-գերմանական ջերմ հարաբերությունների խոսուն վկայությունն է:

Հարգելի բարեկամներ,

Հայաստանում շարունակական բարեփոխումներ են իրականացվում տարբեր ոլորտներում, որոնք ընթանում են մի շարք երկրների ու միջազգային գործընկեր կառույցների գործնական աջակցությամբ: Չափազանց բարձր գնահատելով նրանց օժանդակությունն ու մեր երկրի զարգացմանը սատարելու պատրաստակամությունը՝ ցանկանում եմ ընդգծել նաեւ մեր հասարակության ակտիվ մասնակցությունը բարեփոխումներին, առանց որի երաշխավորված չէ այդ գործընթացների հաջող ընթացքը:

Շատ կարեւոր է պետություն-հասարակություն, պետություն-մասնավոր հատված, պետություն-միջազգային կառույցներ փոխվստահելի սերտ համագործակցությունը, երբ կողմերի գործողությունները թափանցիկ են ու ընկալելի միմյանց: Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովն իր գործունեությամբ ձգտում է ապահովել հենց այդպիսի վստահության ու փոխըմբռնման մթնոլորտ, օրենսդրական դաշտի թափանցիկություն, համագործակցության տարբեր ձեւաչափեր ոչ միայն պետական կառույցների, այլեւ հասարակական, այդ թվում՝ միջազգային կազմակերպությունների հետ:

Համոզված կարող եմ ասել, որ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության հետ Հայաստանի խորհրդարանի փոխգործակցությունը ջանքերի համատեղման, փորձի փոխանակման ու միջազգային համագործակցության հաջողված օրինակ է:

Հարգելի բարեկամներ,

Այս համաժողովը եւս մի նպաստավոր քայլ կլինի՝ ուղղված Հայաստանի եւ միջազգային կառույցների համագործակցության խորացմանը, կառավարման թափանցիկության արդյունավետության բարձրացմանը, որից կշահեն ե՛ւ մեր պետությունն ու հասարակությունը, ե՛ւ, իհարկե, Հայաստանի առաջընթացով շահագրգիռ մեր միջազգային գործընկերները:

Եւս մեկ անգամ ողջունում եմ բոլորիդ եւ մաղթում արգասաբեր աշխատանք»:

Գերմանական միջազգային համագործակցության (GIZ) ընկերությունը տնտեսական համագործակցության շրջանակներում տարբեր ծրագրերի միջոցով խթանում է արդյունավետ կառավարումը եւ թափանցիկությունը՝ աջակցելով տեղական ինքնակառավարման, հանրային ֆինանսների կառավարման, ինչպես նաեւ իրավական եւ արդարադատության ոլորտներում տեղի ունեցող բարեփոխումների իրականացմանը: Համաժողովի նպատակն է նպաստել շահագրգիռ կողմերի միջեւ տեսանկյունների, փորձի եւ գիտելիքների փոխանակմանը, քննարկել հանրային ֆինանսների կառավարման, տեղական ինքնակառավարման եւ մարզային տնտեսական զարգացման, արդարադատության ոլորտներում Հայաստանի կողմից իրականացվող առանցքային բարեփոխումները եւ մարտահրավերները:


10.12.2012
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը Մոսկվայում մասնակցեց «Ժամանակակից պառլամենտարիզմը եւ ժողովրդավարության ապագան» միջազգային խորհրդարանական համաժողովին
Դեկտեմբերի 10-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը Մոսկվայում մասնակցեց «Ժամանակակից պառլամենտարիզմը եւ ժողովրդավարության ապագան» միջազգային խորհրդարանական համաժողովին, որին մասնակցում էին բազմաթիվ երկրների խորհրդարանականներ, պետական եւ քաղաքական գործիչներ: Համաժողովի ընթացքում ՀՀ ԱԺ նախագահը հանդես ե...

10.12.2012
Կազմակերպվեց «Լավագույն փորձը միջխորհրդարանական համագործակցության եւ խորհրդարանական դիվանագիտության բնագավառում» խորագրով կլոր սեղան
 Դեկտեմբերի 8-10-ը ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի եւ ԵԱՀԿ երեւանյան գրսենյակի նախաձեռնությամբ Ծաղկաձորում տեղի ունեցավ «Լավագույն փորձը միջխորհրդարանական համագործակցության եւ խորհրդարանական դիվանագիտության բնագավառում» կլոր սեղան, որի ընթացքում ներկայացվեցին ԱՊՀ, ԵԱՀԿ, «Եվրանեսթ»...

10.12.2012
Երիտասարդական խորհրդարանի մշտական հանձնաժողովների նիստերի անցկացման ժամկետները
Դեկտեմբերի 13-ին ժամը 14.00-ին 1.Առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողով 1. Բաղրամյան Քրիստինե Գեւորգի 2. Փիրոյան Լուսինե Հրաչյայի 3. Պետրոսյան Խաչիկ Նվերի 4. Մկրտչյան Վազգեն Հակոբի ...

10.12.2012
Ազգային ժողովի փոխնախագահը հանդիպեց ԳՄՀԸ հայաստանյան գրասենյակի տնօրենի հետ
Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը դեկտեմբերի 10-ին հանդիպեց Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության հայաստանյան գրասենյակի տնօրեն Դագմար Բոթի հետ: Էդուարդ Շարմազանովը բարձր գնահատեց Եվրամիության եւ նրա կարեւորագույն անդամներից մեկի՝ Գերմանիայի հետ Հայաստանի համագործակցություն...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am