National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
Արխիվ
22.12.2016

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31
 
22.12.2016
ՀՀ Ազգային ժողովը գումարել է արտահերթ նստաշրջան
1 / 11

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի որոշմամբ, ՀՀ Սահմանադրության 70-րդ հոդվածի համաձայն` ՀՀ կառավարության նախաձեռնությամբ դեկտեմբերի 22-ին գումարվել է ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան` նախաձեռնողի սահմանած օրակարգով:

Խորհրդարանն ընդունել է արտահերթ նստաշրջանի անցկացման հատուկ ընթացակարգի մասին որոշումը եւ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկման հատուկ կարգի մասին» ԱԺ որոշման նախագիծը, համաձայն որի՝ օրինագծի երկրորդ ընթերցմամբ քննարկումը կանցկացվի առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո 24 ժամվա ընթացքում:

Այնուհետեւ պատգամավորներն առաջին ընթերցումով քննարկել են «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը, որը ներկայացրել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Կարեն Թամազյանը: Նշվել է, որ օրինագծով առաջարկվում է օրենքը համապատասխանեցնել այս տարվա հոկտեմբերին ընդունված ՀՀ հարկային օրենսգրքի դրույթներին: Նախատեսվում է ինտերնետ շահումով խաղերի ու վիճակախաղերի կազմակերպման տուրքը 100 մլն դրամի փոխարեն սահմանել 500 մլն դրամ:

Հարցի վերաբերյալ իրենց տեսակետներն են հայտնել ԱԺ պատգամավորները: Վարդան Այվազյանը խոսել է ինտերնետային ծառայություն մատակարարող ընկերությունների գործունեության հարկային պարտավորությունների, ոլորտում առկա խնդիրների կարգավորման վերաբերյալ՝ նշելով, որ օրինագիծը սոցիալական ոլորտի խնդիրներին չի առնչվում: Նա հորդորել է գործընկերներին կողմ քվեարկել: Թեւան Պողոսյանը կարեւորել է շուկայի ուսումնասիրությունը եւ գումարների արդյունավետ օգտագործումը:

ՀԱԿ խմբակցության տեսակետը ներկայացրել է Լեւոն Զուրաբյանը: Նա օրենքի նախագծին անդրադարձել է տնտեսության ընդհանուր զարգացման համատեքստում, խոսել հարկային վարչարարության խնդիրների, որոշ հարկատեսակների վերացման մասին, առաջարկներ ներկայացրել: Նա նշել է, որ ՀԱԿ-ը դեմ է քվեարկելու օրինագծին:

Եզրափակիչ ելույթում ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալն անդրադարձել է պատգամավորների առաջարկներին: Նա ընդգծել է, որ նախաձեռնությունը տեխնիկական բնույթ ունի եւ արտահանման տեմպերի վրա ազդեցություն չի կարող ունենալ:

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Հայրապետյանը քննարկման է ներկայացրել 2016 թվականի նոյեմբերի 30-ին ստորագրված ՀՀ կառավարության եւ Զարգացման ֆրանսիական գործակալության միջեւ թիվ CAM 1007 01 D վարկային համաձայնագիրը, որով կառավարությանը կտրամադրվի 40 մլն եվրո գումարի չափով բյուջետային աջակցության վարկ: Ծրագրի նպատակն է աջակցել ՀՀ կառավարության բարեփոխումների օրակարգին 2 հիմնական ուղղություններով՝ հարկաբյուջետային, սոցիալական եւ շրջակա միջավայրի կայունության խթանման ու մրցունակության ամրապնդման: Վարկի պայմաններն արտոնյալ են, մարման ժամկետը 20 տարի է:

ԱԺ պատգամավորները հարցի վերաբերյալ ներկայացրել են իրենց տեսակետները: Նաիրա Զոհրաբյանն իր ելույթում խոսել է իրականացվող տնտեսական քաղաքականության, պետական աշխատողների կրճատման ու աղքատության տեմպերի աճի մասին: Նաիրա Զոհրաբյանը եւ Հեղինե Բիշարյանն անդրադարձել են ներդրումների կրճատմանը եւ այդ հարցում կարեւորել վստահության մակարդակի բարձրացումը: Հեղինե Բիշարյանը եւս արտաքին պետական պարտքի ավելացման ռիսկայնությանն է անդրադարձել: Նա նշել է, որ իրենք դեմ են վարկերին: Արամ Մանուկյանը ներկայացրել է արտաքին պարտքի ավելացման վիճակագրությունն ըստ տարիների՝ նշելով, որ բյուջեի մեկ երրորդը պետք է ուղղվի պետական պարտքի մարմանը: Պատգամավորը կարեւորել է տնտեսության աշխուժացմանը միտված քայլերի իրականացումը եւ անդրադարձել արտագաղթի տեմպերին: Վահե Էնֆիաջյանը մտահոգիչ է համարել վարկեր վերցնելու քաղաքականությունը եւ խոսել դրա հետեւանքների մասին: Միքայել Մելքումյանը կարծիք է հայտնել, որ նման քայլերով երկիրը կդառնա անվարկունակ: Պատգամավորը կարեւորել է վճարունակ պահանջարկի համատարած խթանման քաղաքականության իրականացումը:

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Հայրապետյանը եզրափակիչ ելույթում ընդգծել է, որ փաստաթուղթը հնարավորություն է տալիս երկրին ապահովելու հարկաբյուջետային քաղաքականության հետագա ֆինանսական կայունությունը: Փոխնախարարը ներկայացրել է արտաքին պետական պարտքի ցուցանիշները եւ վարկերի մարման մեխանիզմները, անդրադարձել վարկերի թափանցիկությանը:

Արմեն Հայրապետյանը ներկայացրել է նաեւ Հայաստանի Հանրապետության եւ Ասիական զարգացման բանկի միջեւ 2016 թվականի նոյեմբերի 11-ին ստորագրված «Ենթակառուցվածքների կայունության աջակցության ծրագիր. երկրորդ փուլ (ընթացիկ գործառնություններ)» վարկային համաձայնագիրը, որով Հայաստանին կտրամադրվի 90 մլն ԱՄՆ դոլարի չափով բյուջետային աջակցության վարկ: Նշվել է, որ 60 միլիոնը նախատեսված է 2016 թվականի, իսկ 30 մլն-ը՝ 2017 թվականի բյուջեի ծախսային ծրագրում:

ԱԺ պատգամավորները ներկայացրել են իրենց դիրքորոշումը քննարկվող համաձայնագրի վերաբերյալ: Սուքիաս Ավետիսյանը նշել է, որ ներկայացված վարկային համաձայնագրերն ուղղված են ֆինանսական կայունության ապահովմանը: Միքայել Մելքումյանն անդրադարձել է հարկեր-ՀՆԱ հարաբերակցությանը, ընթացիկ բյուջետային ֆինանսավորման խնդիրներին, բիզնեսի զարգացման եւ ներդրումների համար ստեղծված պայմաններին: Նաիրա Զոհրաբյանը տնտեսական աճի ապահովման համար անհրաժեշտ մեխանիզմներին է անդրադարձել: Մհեր Շահգելդյանն անընդունելի է համարել արտաքին պարտքի շեշտակի աճը, քանի որ երկրում տնտեսությունը հետընթաց է ապրում, առկա է կապիտալի արտահոսք եւ բնակչության արտագաղթ: Նա մտավախություն ունի, որ պարտքի մարումը կմնա հետագա սերունդների վրա: Նիկոլ Փաշինյանը խոսել է պետական պարտքի սպասարկման համար նախատեսված միջոցներից ու նշել, որ այն վերջին երկու տարվա ընթացքում գերազանցել է սպասված գումարը:

Եզրափակիչ ելույթում փոխնախարարն անդրադարձել է պատգամավորների հնչեցրած մտահոգություններին ու առաջարկներին:

ՀՀ ֆինանսների փոխնախարարը քննարկման է ներկայացրել նաեւ Հայաստանի Հանրապետության եւ Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջեւ 2016 թ. դեկտեմբերի 9-ին ստորագրված «Զարգացման քաղաքականության չորրորդ վարկ» վարկային համաձայնագիրը: Նախատեսվում է Հայաստանին տրամադրել 50 մլն ԱՄՆ դոլարի չափով բյուջետային վարկ զարգացման քաղաքականության ֆինանսավորման ծրագրի չորրորդ փուլի իրականացման համար: Վարկն ուղղվելու է բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորմանը, վարկի պայմաններն արտոնյալ են: Վարկի մարումը կիրականացվի 25 տարում:

Ազգային ժողովն արտահերթ նստաշրջանի աշխատանքը կշարունակի դեկտեմբերի 23-ին:


22.12.2016
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի եւ ՌԴ ԴԺ Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի համատեղ հայտարարությունը
2016թ. դեկտեմբերի 22-ին Երեւանում կայացավ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի եւ Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի (այսուհետ՝ Կողմեր) համատեղ նիստը: Հանդիպմ...

22.12.2016
Տեղի է ունեցել ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի եւ ՌԴ ԴԺ Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի չորրորդ համատեղ նիստը
Դեկտեմբերի 22-ին ՀՀ Ազգային ժողովում մեկնարկել է ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի եւ ՌԴ ԴԺ Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի չորրորդ համատեղ նիստը: ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը...

22.12.2016
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հանդիպել է Լեոնիդ Կալաշնիկովի հետ
ՀՀ ԱԺ փոխնախագահ, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Էդուարդ Շարմազանովը դեկտեմբերի 22-ին ընդունել է ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահ Լեոնիդ Կալա...

22.12.2016
Գալուստ Սահակյանն ընդունել է Լեոնիդ Կալաշնիկովի գլխավորած պատվիրակությանը
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը դեկտեմբերի 22-ին ընդունել է ՌԴ  ԴԺ Պետական դումայի ԱՊՀ երկրների գործերով, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին՝ խորհրդարանի ղեկավարն ընդգծել է, որ հայ-ռուսական հա...

22.12.2016
Տեղի կունենան խորհրդարանական լսումներ
Դեկտեմբերի 23-ին՝ ժամը 15:00-ին, Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի կոնֆերանս դահլիճում (Մխիթար Հերացի 5 փող., 5-րդ հարկ) ՀՀ Ազգային ժողովի առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովը «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» կազմակերպության աջակցությամբ կազմակերպում է «Հո...

22.12.2016
Տեղի է ունենալու ՀՀ Ազգային ժողովի եւ ՌԴ ԴԺ Պետական դումայի հանձնաժողովների համատեղ նիստը
Դեկտեմբերի 22-ին՝ ժամը 10:30-ին, ՀՀ ԱԺ Ոսկեզօծ դահլիճում տեղի կունենա ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի եւ ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի չորրորդ համատեղ նիստը: Դեկտեմբերի 23-ին՝ ժամը 09:30-ին, պատվիրակու...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ, խմբեր  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS