National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
28.04.2014

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06
07 08 09 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՀԻՆԳԵՐՈՐԴ ԳՈՒՄԱՐՄԱՆ
ՀԻՆԳԵՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ  2014 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 28 -30-Ի
ՉՈՐՍՕՐՅԱ ՆԻՍՏԵՐԻ  ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ

28.04.2014


«Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը հայտարարեց խմբակցության ընդդիմադիր դառնալու մասին:
1. Քննարկված հարցը`
ՀՀ Ազգային ժողովի որոշումը «ՀՀ Ազգային ժողովի հինգերորդ գումարման հինգերորդ նստաշրջանի օրակարգում մի շարք օրենսդրական նախաձեռնությունների ընդգրկումը մինչեւ մեկ տարով հետաձգելու մասին»
Քվեարկության արդյունքները` կողմ` 111, դեմ` 0, ձեռնպահ` 3  |  Անհատական քվեարկություններ
Որոշումն ընդունվել է


2. Քննարկված հարցը`
ՀՀ Ազգային ժողովի որոշումը «ՀՀ Ազգային ժողովի հինգերորդ գումարման հինգերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին» որոշման նախագծի առաջին բաժինն ընդունելու մասին»
Քվեարկության արդյունքները` կողմ` 105, դեմ` 1, ձեռնպահ` 9  |  Անհատական քվեարկություններ
Որոշումն ընդունվել է


3. Քննարկված հարցը`
Քվեարկության արդյունքները` կողմ` 108, դեմ` 1, ձեռնպահ` 8  |  Անհատական քվեարկություններ
Որոշումն ընդունվել է


4. Քննարկված հարցը`
ՀՀ Ազգային ժողովի որոշումը « Մի շարք օրենքների նախագծերի քննարկման հատուկ կարգի (երրորդ ընթերցմամբ քննարկումն երկրորդ ընթերցմամբ ընդունումից հետո 24 ժամվա ընթացքում անցկացնելու) մասին»
Քվեարկության արդյունքները` կողմ` 71, դեմ` 8, ձեռնպահ` 37  |  Անհատական քվեարկություններ
Որոշումն ընդունվել է


5. Քննարկված հարցը`
ՀՀ Ազգային ժողովի որոշումը « Մի շարք օրենքների նախագծերի քննարկման հատուկ կարգի (երկրորդ ընթերցմամբ քննարկումն առաջին ընթերցմամբ ընդունումից հետո 24 ժամվա ընթացքում անցկացնելու) մասին»
Քվեարկության արդյունքները` կողմ` 109, դեմ` 1, ձեռնպահ` 7  |  Անհատական քվեարկություններ
Որոշումն ընդունվել է


6. Քննարկված հարցը`
ՀՀ օրենքների նախագծերը 1. ա) «Լեզվի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին
Կ-047-22.08.2012-ԳԿ-010/1
Երկրորդ ընթերցման նախագիծ
Հեղինակ` ՀՀ կառավարություն

բ) «Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին
Կ-0471-22.08.2012-ԳԿ-010/1
Երկրորդ ընթերցման նախագիծ
Հեղինակ` ՀՀ կառավարություն

գ) Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին
Կ-0472-22.08.2012-ԳԿ-010/1
Երկրորդ ընթերցման նախագիծ
Հեղինակ` ՀՀ կառավարություն

ե) «Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին
Կ-0474-22.08.2012-ԳԿ-010/1
Երկրորդ ընթերցման նախագիծ
Հեղինակ` ՀՀ կառավարություն

զ) «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին
Կ-0475-22.08.2012-ԳԿ-010/1
Երկրորդ ընթերցման նախագիծ
Հեղինակ` ՀՀ կառավարություն
Քվեարկության արդյունքները` կողմ` 118, դեմ` 0, ձեռնպահ` 0  |  Անհատական քվեարկություններ
Օրենքներն ընդունվել են երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ


7. Քննարկված հարցը`
ՀՀ օրենքների նախագծերը 1. ա) «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին
Կ-328-18.09.2013-ԳԿ-010/0
Երկրորդ ընթերցման նախագիծ
Հեղինակ` ՀՀ կառավարություն

բ) «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին
Կ-3281-18.09.2013-ԳԿ-010/0
Երկրորդ ընթերցման նախագիծ
Հեղինակ` ՀՀ կառավարություն
Քվեարկության արդյունքները` կողմ` 107, դեմ` 4, ձեռնպահ` 4  |  Անհատական քվեարկություններ
Օրենքների նախագծերն ընդունվել են առաջին ընթերցմամբ


8. Քննարկված հարցը`
ՀՀ օրենքի նախագիծը «Ռազմարդյունաբերական համալիրի մասին»
Կ-390-22.11.2013-ՊԱ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
Քվեարկության արդյունքները` կողմ` 114, դեմ` 0, ձեռնպահ` 4  |  Անհատական քվեարկություններ
Օրենքի նախագիծն ընդունվել է առաջին ընթերցմամբ


9. Քննարկված հարցը`
ՀՀ միջազգային պայմանագրերի վավերացում.
2013 թվականի հունիսի 24-ին Ամմանում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Հորդանանի Հաշիմյան Թագավորության կառավարության միջեւ կրթության եւ գիտության բնագավառներում համագործակցության մասին» համաձայնագիր
Ն-418-16.12.2013-ԱՀ-011/0
Ներկայացնող` ՀՀ Նախագահ
Քվեարկության արդյունքները` կողմ` 118, դեմ` 0, ձեռնպահ` 0  |  Անհատական քվեարկություններ
Համաձայնագիրը վավերացվել է


10. Քննարկված հարցը`
ՀՀ Ազգային ժողովի որոշումը «Հայաստանի Հանրապետության ֆիզիկական եւ իրավաբանական անձանց նկատմամբ 2012-2013թթ. ընթացքում արագաչափերի եւ տեսանկարահանող սարքերի կիրառման, վճարովի ավտոկայանատեղերի կազմակերպման, Երեւանի ուղեւորափոխադրումների ուղեվարձի հնարավոր թանկացման, չշահագործվող ավտոմեքենաների պարտադիր ապահովագրության տուգանքների գործադրման ազդեցությունն ուսումնասիրող Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին»
Պ-472-24.03.2014--011/0
Հեղինակ` Ռուբիկ Հակոբյան
Քվեարկությունից առաջ 20 րոպե ընդմիջում` «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանի պահանջով:

Քվեարկության արդյունքները` կողմ` 51, դեմ` 62, ձեռնպահ` 0  |  Անհատական քվեարկություններ
Որոշումը չի ընդունվել


11. Քննարկված հարցը`
Քննարկվել է օրենսդրական նախաձեռնություն, որի քվեարկությունը կկայանա հաջորդ նիստի ընթացքում`

««Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին»
Կ-440-07.02.2014-ԳԲ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն



12. Քննարկված հարցը`
Ազգային ժողովի նախագահի ընտրություն.

Առաջադրվել են Գալուստ Սահակյանի, Հրանտ Բագրատյանի եւ Ռուբիկ Հակոբյանի թեկնածությունները:

Ռուբիկ Հակոբյանն իր եզրափակիչ ելույթում ինքնաբացարկ հայտնեց:


Հարցի քննարկումն ավարտվեց:

Քվեարկությունը կկայանա 29.04.2014թ.-ին:


29.04.2014

1. Քննարկված հարցը`
ՀՀ օրենքի նախագիծը ««Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին»
Կ-440-07.02.2014-ԳԲ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
Քվեարկության արդյունքները` կողմ` 96, դեմ` 14, ձեռնպահ` 4  |  Անհատական քվեարկություններ
Օրենքի նախագիծն ընդունվել է առաջին ընթերցմամբ


2. Քննարկված հարցը`
Ազգային ժողովի նախագահի ընտրություն.

Ժամը 12:30-13:30 փակ գաղտնի քվեարկություն

Քվեարկության արդյունքները.


Հրանտ Բագրատյան
Կողմ՝ 3, Դեմ՝ 101

Գալուստ Սահակյան
Կողմ՝ 101, Դեմ՝ 3


Ազգային ժողովի նախագահ է ընտրվել Գալուստ Սահակյանը:

3. Քննարկված հարցը`
Քննարկվել է օրենսդրական նախաձեռնություն, որի քվեարկությունը կկայանա հաջորդ նիստի ընթացքում`

««Ակցիզային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին»
Պ-494-18.04.2014-ՏՀ-010/0
Հեղինակներ` Վարդան Այվազյան, Հովհաննես Սոֆոյան, Արմեն Մխիթարյան, Միքայել Մելքումյան



4. Քննարկված հարցը`

Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ընտրություն

Հարցի քննարկումն ավարտվեց:

Քվեարկությունը կկայանա 30.04.2014թ.-ին:


5. Քննարկված հարցը`
Օրենսդրական նախաձեռնություն, որի քննարկումը նիստի ընթացքում մնացել է անավարտ`

««Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին»
Կ-503-25.04.2014,29.04.2014-ՍՀ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն



30.04.2014

1. Քննարկված հարցը`
ՀՀ օրենքի նախագիծը ««Ակցիզային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին»
Պ-494-18.04.2014-ՏՀ-010/0
Հեղինակներ` Վարդան Այվազյան, Հովհաննես Սոֆոյան, Արմեն Մխիթարյան, Միքայել Մելքումյան
ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը հայտարարեց, որ ՀՅԴ խմբակցությունը չի մասնակցի քվեարկությանը:
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը հայտարարեց, որ «Ժառանգություն» խմբակցությունը չի մասնակցի քվեարկությանը:
ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը հայտարարեց, որ ՀԱԿ խմբակցությունը չի մասնակցի քվեարկությանը:
ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ ԲՀԿ խմբակցությունը չի մասնակցի քվեարկությանը
«Օրիաց երկիր» խմբակցության ղեկավար Հողինե Բիշարյանը հայտարարեց, որ «Օրիաց երկիր» խմբակցությունը չի մասնակցի քվեարկությանը:

Քվեարկության արդյունքները` կողմ` 67, դեմ` 0, ձեռնպահ` 1  |  Անհատական քվեարկություններ
Օրենքի նախագիծն ընդունվել է առաջին ընթերցմամբ

Քվեարկությունից առաջ 20 րոպե ընդմիջում` ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանի պահանջով:



2. Քննարկված հարցը`
Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ընտրություն

Ժամը 12:30-13:30 փակ գաղտնի քվեարկություն

Քվեարկության արդյունքները.


Հովհաննես Սահակյան
Կողմ՝80 , Դեմ՝5


Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ է ընտրվել Հովհաննես Սահակյանը:

3. Քննարկված հարցը`
Օրենսդրական նախաձեռնություն, որի քննարկումը նիստի ընթացքում մնացել է անավարտ`

««Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին»
Կ-503-25.04.2014,29.04.2014-ՍՀ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն

Չորսօրյա նիստերն ավարտվեցին:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՀԻՆԳԵՐՈՐԴ ԳՈՒՄԱՐՄԱՆ
ՀԻՆԳԵՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 28-Ի
ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏԻ  ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ

28.04.2014

Ժամը 18 30

1. Քննարկված հարցը`
ՀՀ ԱԺ որոշումը «Արտահերթ նիստն առանց ընդմիջման անցկացնելու մասին»

Քվեարկության արդյունքները` կողմ` 75, դեմ` 3, ձեռնպահ` 0  |  Անհատական քվեարկություններ
Որոշումն ընդունվել է


2. Քննարկված հարցը`
ՀՀ Ազգային ժողովի որոշումը ««Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հինգերորդ գումարման հինգերորդ նստաշրջանի ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի ձեւավորման կարգի մասին» որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին»
Պ-28.04.2014--011/0
Հեղինակ` Սուքիաս Ավետիսյան
ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը հայտարարեց, որ ՀՅԴ խմբակցությունը չի մասնակցի քվեարկությանը:
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը հայտարարեց, որ «Ժառանգություն» խմբակցությունը չի մասնակցի քվեարկությանը:
ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը հայտարարեց, որ ՀԱԿ խմբակցությունը չի մասնակցի քվեարկությանը:
ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ ԲՀԿ խմբակցությունը չի մասնակցի քվեարկությանը:
Քվեարկության արդյունքները` կողմ` 66, դեմ` 1, ձեռնպահ` 0  |  Անհատական քվեարկություններ
Որոշումն ընդունվել է

Արտահերթ նիստն ավարտվեց:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am