Գործունեության ոլորտները`
հարկեր, տուրքեր, վճարներ,�
արդյունաբերություն, քաղաքաշինություն, էներգետիկա, բնական պաշարներ, բացառությամբ
ջրային պաշարների, տրանսպորտ, կապ, հեռահաղորդակցություն, արտադրական
ենթակառուցվածքի այլ ճյուղեր, զբոսաշրջություն, առեւտուր եւ ծառայություններ,
ձեռնարկատիրական գործունեություն, պետական գույքի կառավարում
Առաջարկել Ազգային ժողովի չորրորդ գումարման տասներորդ նստաշրջանի եւ 2011 թվականի հոկտեմբերի 24- 27-ի նիստերի օրակարգում ընդգրկել դրական եզրակացություն ստացած հետեւյալ նախագծերը.
1)
ա) «Երկաթուղային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
ա) «Հսկիչ նշանների (դրոշմապիտակների) միջոցով տեսաձայնային մագնիսական կրիչների պարտադիր դրոշմավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
ա) «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
Առաջարկել հետաձգել հետեւյալ նախագծերի չորրորդ գումարման տասներորդ նստաշրջանի օրակարգի նախագծում ընդգրկվելու ժամկետը մինչեւ 30 օրով.
1)
«Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին