Պետական-քաղաքական գործիչ, Ազգային ժողովի նախկին նախագահ, ՀՀ Ազգային հերոս Կարեն Դեմիրճյանի ծննդյան օրվա կապակցությամբ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը ապրիլի 17-ին ծաղիկներ է դրել 1999թ. հոկտեմբերի 27-ին խորհրդարանում ոճրագործության զոհ դարձած պետական ու քաղաքական գործիչների հիշատակին Ազգային ժողովի այգում կանգնեցված հուշակոթողին: