National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
24.4.2021

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30
 
24.04.2021
Օսմանյան խորհրդարանի հայ պատգամավորները, որոնք 1915-ին գազանաբար սպանվեցին
1 / 7
Գրիգոր Զոհրապ, Պետրոս Հալաչյան, Նազարեթ Տաղավարյան, Կարապետ Փաշայան, Հովհաննես Վարդգես Սերենգյուլյան, Օնիկ Դերձակյան, Համբարձում Բոյաջյան: Նրանք 7-ն էին 1.5 միլիոնից: 7 հայ պատգամավորներն օսմանյան խորհրդարանի, որոնք 1915-ին ձերբակալվեցին, ապա տարբեր վայրերում գազանաբար սպանվեցին:

Նազարեթ Տաղավարյանը ձերբակալվել է 1915 թ. ապրիլի 24-ին Ստամբուլում եւ տեղափոխվել է Այաշի բանտ, ապա ուղարկվել Դիարբեքիր: Սպանվել է Սիվերեքի մոտակայքում:

Կարապետ Փաշայանը ձերբակալվել է 1915 թ. ապրիլի 24-ին Բեյօղլուում եւ ուղարկվել է Այաշ: Սպանվել է Անկարայի մոտակայքում:
 



Պետրոս Հալաչյանը ձերբակալվել է 1915 թ. ապրիլի 21-ին Դիարբեքիրում: Սպանվել է հունիսի 9-ին:

Օնիկ Դերձակյանը ձերբակալվել է 1915 թ. ապրիլի 17-ին, ապա ապրիլին սպանվել  Բիթլիսի մոտակայքում գտնվող եւ այդ ժամանակ Արաբու Ձոր անունը կրող տեղանքում:

Համբարձում Բոյաջյանը ձերբակալվել է Բեյօղլուի իր տանը 1915 թ. ապրիլի 24-ին: Նախ ուղարկվել է Անկարայի Սինջանքյոյ, ապա Այաշի բանտ: Բոյաջյանն այնուհետեւ տեղափոխվել է Կայսերի, որտեղ կախաղան է հանվել 1915 թ. օգոստոսին:

Գրիգոր Զոհրապը 1915-ի մայիսի 21-ին Ստամբուլում է ձերբակալվել: Նրան Էրզրումից պատգամավոր Հովհաննես Վարդգես Սերենգյուլյանի հետ միասին գնացքով ուղարկել են Դիարբեքիր, այնուհետեւ տարել Քոնյա, ապա Ադանա եւ Հալեպ: Վերջում նրանց աքսորել են Ուրֆա: Երկուսն էլ սպանվել են Ուրֆայում:

Պահպանվել է Գրիգոր Զոհրապի՝ հուլիսի 15-ին Հալեպից գրած նամակը կնոջը:


2016 թվականին Թուրքիայի Ազգային ժողովի հայ պատգամավոր Գարո Փայլանը ներկաներին մեկառմեկ ցուցադրեց աքսորված ու սպանված հայ պատգամավորների նկարները՝ Մեջլիսի նախագահությանն առաջարկելով հետաքննություն իրականացնել եւ պարզել նրանց ճակատագրերը:

Ցեղասպանությունից 106 տարի անց ոչինչ չի փոխվել: Օսմանյան կառավարության իրականացրած Հայոց ցեղասպանության փաստը հիմնավորվել, ճանաչվել ու հաստատվել է ականատեսների վկայություններով, օրենքներով, բանաձեւերով եւ բազմաթիվ նահանգների ու միջազգային հեղինակավոր կազմակերպությունների որոշումներով: