«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից Արեն Մկրտչյանը Կառավարությանը հարց է ուղղել Հայաստանում նոր պղնձաձուլարան հիմնելու մասին: Պատգամավորը նախագիծը որակել է ռազմավարական նշանակության ու հետաքրքրվել տարվող աշխատանքների եւ ներդրումների վերաբերյալ:
Հարցին պատասխանել է ՀՀ պաշտպանության նախարարը: Սուրեն Պապիկյանը շեշտել է, որ նշմարվում է գործընթացի ավելի երկարաժամկետ շղթա ու հավելել, որ ՀՀ-ն պետք է նախաձեռնի էներգետիկ ռեսուրսների ներգրավում: Նա մատնանշել է նոր ատոմակայանի կամ ատոմակայանի նոր էներգաբլոկի ստեղծումը:
Մանրամասները՝ տեսանյութում