National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
21.10.2022

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
31
 
21.10.2022
Կրթության մինչեւ 2030 թ. զարգացման ծրագրի նպատակն է ձեւավորել ազգային եւ համամարդկային արժեքների վրա հիմնված, ՀՀ զարգացմանը միտված, մրցունակ կրթական համակարգ
1 / 20

Կրթության մինչեւ 2030 թվականը զարգացման պետական ծրագրի վերջնանպատակն է ձեւավորել ազգային եւ համամարդկային արժեքների վրա հիմնված, ՀՀ զարգացմանը միտված, արդյունավետ եւ միջազգայնորեն մրցունակ կրթական համակարգ: Այն անհատին հնարավորություն կտա կյանքի բոլոր փուլերում ստանալու իր կարիքներին եւ ընդունակություններին համապատասխան որակյալ կրթություն, ապահովելու իր երկրում սեփական բարեկեցության կառուցման համար անհատի մրցունակ մասնագիտական պատրաստվածությունը, ինչպես նաեւ ակտիվ քաղաքացիական դիրքորոշումը: ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն այս մասին ընդգծել է ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի՝ հոկտեմբերի 21-ին կազմակերպած քննարկման ժամանակ: Առանցքում «Հայաստանի Հանրապետության կրթության մինչեւ 2030 թվականը զարգացման պետական ծրագիրը հաստատելու մասին» օրենքի նախագիծն է եղել:

Ծրագիրն անցել է մշտական ընդգրկուն, մասնակցային գործընթաց՝ ներառելով ոլորտի շահառուներին, ինչպես նաեւ միջազգային գործընկերներին:

Ծրագիրն իրականացվել է երեք ռազմավարական ուղղություններով՝ համընդհանուր, ներառական, սովորողակենտրոն կրթական միջավայրի ստեղծում ՀՀ ամբողջ տարածքում, կրթության արդյունավետության բարձրացում՝ ուղղված բոլոր մակարդակներում՝ ուսումնական հաստատություններից մինչեւ պետական մարմիններ կառավարման արդյունավետության ապահովման եւ ռեսուրսների արդյունավետ ու նպատակային օգտագործման: Հաջորդը՝ կրթական ծառայությունների եւ արտադրանքի միջազգայնացումն ու արտահանումն է՝ շահեկանորեն փոխակերպելով Հայաստանի դերը գլոբալ կրթական համակարգում:

Վահրամ Դումանյանի խոսքով՝ համալիր միջոցառումների արդյունքում 2030 թ. շուրջ 7600 օտարերկրյա ուսանողների թիվն առնվազն կկրկնապատկվի: Մասնագիտական եւ բարձրագույն կրթական համակարգում նախատեսվում է բարձր առաջադիմություն ցուցաբերող, սակայն սոցիալապես անապահով ուսանողներին պետական կրթաթոշակների տրամադրում եւ փոխհատուցում՝ բացառելով անվճարունակության պատճառով նման ուսանողների՝ բուհից դուրս մնալու դեպքերը:

Շարունակական կրթության ապահովման տեսանկյունից առանցքային է ֆորմալ եւ ոչ ֆորմալ կրթության կրեդիտների հաշվառման եւ փոխանցման մեխանիզմների ներդրումը հանրակրթության, մասնագիտական կրթության եւ բարձրագույն կրթության շարունակական եւ լրացուցիչ կրթության համակարգում: Նախարարը խոսել է ոչ ֆորմալ կրթական ծրագրերի ռեեստրի ստեղծման մասին: Նշվել է, որ արվեստի, գեղարվեստի, երաժշտական եւ սպորտային դպրոցները, մանկապարտեզները, կենտրոնները կունենան գործունեության միասնական չափորոշիչներ:

Կարեւորվել է մեծահասակների կրթության հնարավորությունների շարունակական զարգացումը: Կընդլայնվեն հայեցի կրթություն ստանալու, աշխարհասփյուռ հայության հնարավորությունները:

Նախարարը տեղեկացրել է, որ խորհրդարանի կողմից ծրագրի հաստատումից հետո Կառավարությունը կհաստատի նաեւ ծրագրի իրականացման գործողությունների պլանը՝ սահմանելով հստակ ժամկետային թիրախներ եւ ծախսային գնահատականներ: Ընդգծվել է, որ գործողությունների ծրագրի մշակումը եւս կիրականացվի հնարավորինս մասնակցային, գործընթացում կընդգրվեն շահագրգիռ բոլոր կողմերը:

«Կրթության շահառուները բոլորս ենք՝ անհատից մինչեւ պետություն, հետեւաբար նաեւ պատասխանատուն ենք: Ուստի, միայն համատեղ ջանքերով կարող ենք ապահովել մեր երեխաների եւ երիտասարդների 21-րդ դարին վայել կրթությունը: Կրթությանն ուղղված ֆինանսական միջոցները ոչ թե ծախս են, այլ անհրաժեշտ ներդրում պետության եւ հասարակության զարգացման, մեր վաղվա oրվա եւ ապագայի համար»,- եզրափակելով խոսքը՝ ընդգծել է Վահրամ Դումանյանը:

Հարցուպատասխանի ձեւաչափում, ինչպես նաեւ ելույթների ընթացքում ոլորտի մասնագետներն անդրադարձել են բուհերի մրցունակության բարձրացմանն ուղղված քայլերին ու վարկանիշավորման գործընթացին, բուհերից բացի դպրոցներում եւս հետազոտական աշխատանքների իրականացման կարեւորությանը, հետազոտահեն կրթության անհրաժեշտությանը, հաշմանդամություն ունեցող անձանց համար կրթության մատչելիությանն ու հասանելիությանը:

Նախարարը, փոխնախարարներ Ժաննա Անդրեասյանը, Արթուր Մարտիրոսյանը եւ Կարեն Թռչունյանն անդրադարձել են հնչած մտահոգություններին:

Կարեւորվել է ավագ դպրոցում եւ բուհում աշխատաշուկա մտնող երիտասարդների համար աշխատանքային իրավունքներին ու հարաբերությունների առանձնահատկություններին վերաբերող դասընթացների կազմակերպումը: Անդրադարձ է եղել բուհերի լիցենզավորման պահանջների վերանայման նպատակահարմարությանը:

Նախարարը փաստել է, որ բուհերը պետք է մրցակցեն միջազգային ասպարեզում ընդունված չափանիշներով: Միջազգային չափորոշիչներին համապատասխանելու առումով Վահրամ Դումանյանը կարծիք է հայտնել, որ պետք է բուհի շենքը կառուցելու չափանիշներն էլ փոխվեն: Խոսելով բուհերի հավատարմագրման եւ լիցենզիայի համար անհրաժեշտ պայմանների մասին՝ նա նշել է, որ այս գործընթացում հաջորդական քայլեր պետք է իրականացվեն՝ միտված ոլորտը քայլ առ քայլ բարելավելուն:

Հարցին ի պատասխան՝ ԿԳՄՍ փոխնախարար Արթուր Մարտիրոսյանը տեղեկացրել է, որ ծրագրում հաշվի են առնվել ՄԱԿ-ի կայուն զարգացման ծրագրի նպատակները, եւ ամբողջ ռազմավարության հենքը որակյալ կրթական ծառայությունների համընդհանուր հասանելիությունն է:

Անդրադարձ է եղել բուհերի խոշորացման նպատակահարմարությանը, գործընթացի թափանցիկությանը: Կարծիք է հնչել, որ խնդիրը պետք է լինի համակարգի առողջացումը, իսկ բուհերի խոշորացմամբ հարցը չի լուծվելու, ուստի որոշակի ժամանակ է պետք՝ իրավիճակը գնահատելու եւ լուծումներ գտնելու համար:

Քննարկման մասնակիցները համակարծիք են, որ կրթության ոլորտում առկա են խնդիրներ, որոնք համատեղ ջանքերով պետք է լուծվեն. ամփոփելով քննարկումը՝ նման կարծիք է հայտնել հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը: Քննարկումները շարունակական դարձնելու պայմանավորվածություն է ձեռք բերվել:

Քննարկմանը մասնակցել են Կառավարության, հասարակական կազմակերպությունների, բուհերի ներկայացուցիչներ, կրթության ոլորտի պատասխանատուներ:


21.10.2022
Ադրբեջանը պետք է դադարեցնի թշնամական հռետորաբանությունը. Եվրոպական խորհրդարանում Հայաստանի հարցերով զեկուցող
Ադրբեջանը պետք է դադարեցնի թշնամական հռետորաբանությունը. ասել է երկօրյա այցով Հայաստանում գտնվող Եվրոպական խորհրդարանում Հայաստանի հարցերով զեկուցող Անդրեյ Կովաչեւը հոկտեմբերի 21-ին ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամների հետ հանդիպման ընթացքում: Անդրեյ Կովաչեւի՝ Հայաստան այցի ն...

21.10.2022
Նախատեսվում է վերացնել տեսալսողական մեդիայի՝ օրենսդրության հետ հակասությունները եւ հստակեցնել օրենքում օգտագործվող հասկացությունները
Առաջարկվում է լրացում եւ փոփոխություններ կատարել «Տեսալսողական մեդիայի մասին» եւ «Գովազդի մասին» օրենքների այն բոլոր հոդվածներում, որոնք կարգավորում են տեսալսողական մեդիայի ոլորտը: Փոփոխությունների ընդունման արդյունքում հնարավոր չի լինի հանրային մուլտիպլեքսում ունենալ տեսալսողական մեդիամիջոցներ, որո...

21.10.2022
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագծին
Կոնվենցիայի նպատակն է զարգացնել համագործակցությունը խաղաղ նպատակներով տիեզերական տարածության հետագա հետազոտման եւ օգտագործման բնագավառում, ինչպես նաեւ տիեզերական տեխնիկայի եւ տիեզերական տեխնոլոգիաների կիրառումը՝ ի շահ կոնվենցիայի կողմ հանդիսացող պետությունների ժողովուրդների: ՀՀ բարձր տեխնոլոգիական ա...

21.10.2022
Քննարկվել են երկկողմ հարաբերություններին եւ տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր
Աշխատանքային այցով Էրբիլում (Իրաքյան Քուրդիստան) գտնվող ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, հայ-իրաքյան միջխորհրդարանական բարեկամական խմբի նախագահ Ռուստամ Բաքոյանը հոկտեմբերի 19-ին Էրբիլում ՀՀ գլխավոր հյուպատոս Արշակ Մանուկյանի ուղեկցությամբ հանդիպումներ է ունեցել Իրաքյան Քուրդիստա...

21.10.2022
Հատուկ ծրագիր իրականացնող ուսումնական հաստատությունների սովորողները պետական միջոցների հաշվին կապահովվեն դասագրքերով. հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել նախագծերին
Օրենքն ընդունելու դեպքում կստեղծվեն իրավական հիմքեր, ինչի արդյունքում հատուկ ծրագիր իրականացնող ուսումնական հաստատությունների բոլոր դասարանների սովորողները պետական միջոցների հաշվին կապահովվեն դասագրքերով եւ ուսումնառության համար անհրաժեշտ այլ նյութերով, ինչպես նաեւ նախադպրոցական, նախնական մասնագիտակ...

21.10.2022
Ներկայացվել են Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները. ԱԺ պատգամավորները Սանկտ Պետերբուրգում են
Հոկտեմբերի 20-ին Սանկտ Պետերբուրգում կայացել են ՀԱՊԿ ԽՎ միջոցառումներ: Արմեն Խաչատրյանը մասնակցել է ՀԱՊԿ ԽՎ-ի խորհրդին կից անդամ պետությունների խորհրդարանների պաշտպանության եւ անվտանգության կոմիտեների հանձնաժողովների նախագահների համակարգող խորհրդակցությանը, Հովիկ Աղազարյանը՝ ՀԱՊԿ ԽՎ սոցիալ-տնտե...

21.10.2022
Վահան Նարիբեկյանը մասնակցել է ԵԽԽՎ խորհրդարանների գլխավոր քարտուղարների հանդիպմանը
ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վահան Նարիբեկյանը հոկտեմբերի 20-ին Ստրասբուրգում մասնակցել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի անդամ պետությունների խորհրդարանների գլխավոր քարտուղարների հանդիպմանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են խորհրդարանների աշխատակազմերի առջեւ ծառացած խնդիրն...

21.10.2022
Ալեն Սիմոնյանը Հայկոյի հուշամեդալը հանձնել է երգչի եղբորը
Հայաստանի Հանրապետության ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 21-ին Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ Հայկ Հակոբյանի (Հայկո) պարգեւը` հետմահու հուշամեդալը, հանձնել է երգչի եղբայր Վահե Հակոբյանին: Շնորհակալություն հայտնելով Ալեն Սիմոնյանին` Վահե Հակոբյանը նշել է, որ հուշամեդալն իր պատվավոր տ...

21.10.2022
Բժշկական միջամտության ժամանակ գրավոր համաձայնությունը որպես անհրաժեշտ պայման կամրագրվի լիազոր մարմնի սահմանած դեպքերի համար
Բժշկական միջամտության ժամանակ գրավոր համաձայնությունը որպես անհրաժեշտ պայման կամրագրվի լիազոր մարմնի սահմանած դեպքերի համար: ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովը հոկտեմբերի 21-ի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել եւ դրական եզրակացություն է տվել «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկմ...

21.10.2022
Հարձակումը եղել է Ադրբեջանի կողմից, բնականաբար, Մարս մոլորակից չեն ներխուժել Հայաստանի տարածք. Եվրոպական խորհրդարանի Հայաստանի հարցերով զեկուցողը՝ ՀՀ ԱԺ նախագահին
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 21-ին ընդունել է Եվրոպական խորհրդարանի Հայաստանի հարցերով զեկուցող Անդրեյ Կովաչեւին: ԱԺ նախագահը՝ ի դեմս հյուրի, երախտագիտություն է հայտնել Եվրոպական խորհրդարանին՝ հօգուտ Հայաստանի համապատասխան բանաձեւեր եւ զեկույցներ ընդունելու համար: Հանդիպմանը քննարկվել են ...

21.10.2022
Եվրոպական խորհրդարանում Հայաստանի հարցերով զեկուցող Անդրեյ Կովաչեւն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Եվրոպական խորհրդարանում Հայաստանի հարցերով զեկուցող Անդրեյ Կովաչեւը ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանի ուղեկցությամբ հոկտեմբերի 21-ին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Նրանք ծաղիկներ են խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար...

21.10.2022
Ծրագրի իրականացման արդյունքում հազարավոր երեխաներ հնարավորություն կունենան ստանալ մրցունակ կրթություն. հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրենքի նախագծին
Սա այն վարկային համաձայնագրերից է, որի հիմնավորվածությունն առավել քան ակնհայտ է: Տոկոսադրույքները բավականին լավն են. նշել է ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գեւորգ Պապոյանը հանձնաժողովի հոկտեմբերի 21-ի արտահերթ նիստում «Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման ...

21.10.2022
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը:...

21.10.2022
Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
ՀՀ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը:   ...

21.10.2022
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը:...

21.10.2022
Համոզվեցինք, որ Եվրոպական խորհրդարանում Հայաստանն ունի հզոր աջակցություն. ԱԺ պատգամավորները Ստրասբուրգում ներկայացրել են Հայաստանին սպառնացող վտանգները
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանն ու ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արուսյակ Ջուլհակյանը Ստրասբուրգում շարունակել են հանդիպումները Եվրոպական խոր...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am