National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
1.11.2022

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06
07 08 09 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30
 
01.11.2022
ՀՀ ՊԵԿ նախագահն անդրադարձել է ոլորտում իրականացվող բարեփոխումներին, ներկայացրել հարկային եկամուտների վրա ազդող տնտեսական, օրենսդրական ու վարչարարական գործոնները
1 / 4

ՀՀ ֆինանսների նախարարության վերջին տվյալներով 2023 թ. անվանական ՀՆԱ-ն կանխատեսվում է 9,3 տրիլիոն, ՀՆԱ-ի իրական աճը 7 տոկոս՝ 2022 թ. համար սպասվող 11 տոկոսի դիմաց. նշել է ՀՀ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանն ԱԺ տնտեսական հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում գալիք տարվա բյուջետային գլխավոր փաստաթղթի մանրամասները ներկայացնելիս: Նա անդրադարձել է լրացուցիչ հարկային եկամուտների վրա ազդող տնտեսական, օրենսդրական ու վարչարարական գործոններին:

Անդրադառնալով վիճակագրական տվյալներին՝ Ռուստամ Բադասյանը նշել է, որ ԱԱՀ-ի մասով 2021 թ. հունվար-սեպտեմբերին վերադարձը կազմել է 108,9 մլրդ, 2022 թ. նույն ժամանակահատվածի համար՝ արդեն 139,8 մլրդ դրամ: Եկամտային հարկի վերադարձը 2021 թ. առաջին 9 ամիսներին եղել է 18,1 մլրդ, իսկ 2022 թ.՝ 30,8 մլրդ դրամ, որից 25,8 մլրդ դրամը հիպոտեկային ծրագրի շահառուներին է վերաբերում: Թեպետ շահառուների շրջանակը սահմանափակվել է, սակայն դեռեւս աճման միտում կա:

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանի հարցին ի պատասխան՝ ՊԵԿ նախագահը ներկայացրել է իր դիրքորոշումը, որով եկամտային հարկի վերադարձը պետք է գումարվի հավաքագրվող եկամուտներին եւ հարկեր-ՀՆԱ ցուցանիշը ճշգրտվի:

Ռուստամ Բադասյանը մանրամասնել է իրականացվող բարեփոխումների շրջանակը, խոսել Մեղրիի սահմանային անցակետի վերակառուցման աշխատանքների շարունակման մասին: Զեկուցողը, անդրադառնալով Երեւանի ԱՏԳ սպասարկման կենտրոնի կառուցման աշխատանքներին, նշել է, որ տնտեսվարողների սպասարկումն իրականացվելու է «մեկ պատուհանի» սկզբունքով, ներկայացված են լինելու բոլոր այն պետական մարմինները, որոնք ներգրավված են ներմուծման եւ արտահանման թույլատրման գործընթացներում: Երեւանի ԱՏԳ կենտրոնում 7 օր բեռնատարները կարող են անվճար կանգնել, մաքսազերծում անցնել: Այսինքն՝ տարածքի եւ ենթակառուցվածքների օգտագործումը լինելու է անվճար:

Հաջորդը՝ Բագրատաշենի մաքսակետի վերակառուցումն է. ֆիզիկական անձանց հոսքերի, երթեւեկության եւ բեռնատարների համար իրականացվող գործընթացների տարանջատում է նախատեսվում: Մաքսային հսկողության մի մասում միայն ֆիզիկական անձանց հոսքն է սպասարկվելու, մյուս մասում՝ բեռնատարների՝ թե՛ արտահանման, թե՛ ներմուծման մասով: Մաքսակետի տարածք մուտքն ու ելքը նախատեսվում է՝ ըստ տնտեսվարողների ռիսկայնության աստիճանի:

Այս տարվանից ներդրվում է նախնական հայտարարագրման համակարգը, որով մինչեւ սահմանային անցման կետ հասնելը հարկ վճարողն իրավունք ունի ներկայացնելու նախնական մաքսային հայտարարագիր, մինչեւ սահմանային անցման կետ հասնելը ռիսկերի համակարգն աշխատում է, եւ բացթողումը տեղի է ունենում սահմանային անցման կետից: Այսինքն՝ 2-3 օր տեւող մաքսազերծման գործընթացը կտեւի մի քանի րոպեից մինչեւ մի քանի ժամ: Արդեն շուրջ 1500 հայտարարագիր սպասարկվել է, եւ թիվն աճման միտում ունի: «Մենք խրախուսում ենք, որ այս համակարգը զարգանա»,-ասել է նա:

ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը, կարեւորելով ոլորտում իրականացված զգալի բարեփոխումները, հարցուպատասխանի ընթացքում անդրադարձել է փոքր տնտեսվարողների գործունեությանը՝ նշելով, որ վերջիններս հաճախ հրաժարվում են մատակարարների կողմից տրվող օրինական ապրանքից: Պատճառն այն է, որ նրանք խուսափում են ՀԴՄ տրամադրելուց եւ հարկային մուծումներից: «Արդյո՞ք սա կապ ունի մինչեւ 24 մլն դրամ շրջանառությամբ տնտեսվարողներին չհարկելու օրինագծի հետ»,-փորձել է պարզել ԱԺ փոխնախագահը:

ՓՄՁ հարկային վարչարարության խնդիրներից խոսելով՝ ՊԵԿ նախագահը ներկայացրել է ՀԴՄ ֆիսկալ արդյունքը. 2021 թ. դուրս է գրվել շուրջ 389 մլն կտրոն՝ 1,5 տրիլիոնի, 2022 թ. դուրս է գրվել 419 մլն կտրոն՝ 1,7 տրիլիոնի: Ըստ Ռուստամ Բադասյանի՝ հարկային կարգապահությունը եւ հարկային վարչարարությունը տարեցտարի բարելավվել է: Նա համաձայնել է Հակոբ Արշակյանի հետ, որ հատուկ հարկման համակարգերում գործելը նպաստում է վերոնշյալ խնդրի առկայությանը: ՊԵԿ նախագահը տեղեկացրել է, որ Ֆինանսների նախարարությունն օրենսդրական նախաձեռնություն է ներկայացրել, որով եկամտային հարկի մասով աշխատողների միջեւ հավասարություն կապահովվի, եւ միկրոձեռնարկատիրության հարկման համակարգի շրջանակում գործողները եւս իրենց եկամտային հարկի պարտավորությունները կկատարեն ընդհանուր կարգով:

Բաբկեն Թունյանն էլ հետաքրքրվել է ՀԴՄ սարքերով անկանխիկ վճարումների համակարգով եւ անկանխիկ վճարումների օրենքն ուժի մեջ մտնելուց հետո հարկային մուտքերի ու ստվերի վրա ունեցած ազդեցությամբ:

Ռուստամ Բադասյանը տեղեկացրել է, որ շուրջ 60,000 ՀԴՄ-ից մոտ 22,000 է ակտիվացված, բայց շուրջ 30,000-ից ավելի սուբյեկտ արդեն դիմել է: Դիմումների հոսքերը շատ են, չեն հասցնում սպասարկել: Նշվել է, որ ԿԲ-ն որոշակի բարելավում էր արել. օրական 1000 ՀԴՄ պետք է ակտիվացվի:

«Մենք հաջորդ տարվա համար գնահատել ենք այն կանխավարկածով, որ, ընդհանուր առմամբ, բոլոր ՀԴՄ-ները POS տերիմինալի ֆունկցիա կունենան: Ոչ միայն անկանխիկ, այլ նաեւ մի շարք այլ վարչարարական միջոցառումների հետ համատեղ, գնահատել ենք, որ 20 մլրդից ավելի կարող է ազդեցություն ունենալ: Բայց, միանշանակ, դրական ազդեցություն է ունենալու: Սպասենք բոլորն ակտիվացնեն եւ դիտարկումներն անենք»,-ասել է ՊԵԿ նախագահը:


01.11.2022
Ներկայացվել են Կադաստրի եւ Քաղաքաշինության կոմիտեների 2023 թ. բյուջետային ծրագրերն ու ֆինանսական հատկացումները
2023 թ. կառույցի համար նախատեսվել է շուրջ 4 մլրդ 418 մլն դրամ. ԱԺ տնտեսական ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ներկայացնելով կառույցի բյուջետային ծրագրերը՝ ասել է ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը: Ըստ նրա՝ նշված գումարի շրջանակում նախատեսվո...

01.11.2022
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը տուգանել է խաղային ոլորտում գործունեություն ծավալող 3 սուբյեկտի
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամ Հայկ Կարապետյանի խոսքով՝ այս տարի հանձնաժողովը բացահայտել է հակամրցակցային համաձայնության 2 դեպք՝ նախորդ տարվա 1-ի դիմաց: Գերիշխող դիրքի չարաշահման դեպքեր այս տարի չեն հայտնաբերվել, սակայն առկա են ընթացիկ վարույթներ, եւ ակնկալվում է, որ այս մասով կլինի պ...

01.11.2022
Բյուջետային քննարկումների առանցքում են եղել էլեկտրաէներգետիկական շուկայի ազատականացման, գազամատակարարման ու էլեկտրոնային հաղորդակցության համակարգերի խնդիրները
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2023 թ. բյուջեն 1 միլիարդ 109 մլն դրամ է, որից 80 տոկոսն ուղղվելու է աշխատանքի վարձատրությանը, իսկ շուրջ 16 տոկոսը հանձնաժողովի բնականոն գործունեության ապահովման համար անհրաժեշտ ապրանքների, ծառայությունների ձեռքբերմանը: Վերոնշյալ 16 տոկոսի 6,2 տոկոսն...

01.11.2022
ՀՀ ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչները հանդիպել են Եվրոպական խորհրդարանի պատգամավորներին
Արցախն Ադրբեջանի կազմ մտցնելը հղի է էթնիկ զտումներով. նշել են ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչները՝ Եվրոպական խորհրդարանի պատգամավորներ Պետեր վան Դալենի, Ֆաբիո Մասիմո Կաստալդոյի եւ Լարս Պատրիկ Բերգի հետ կայացած հանդիպման ժամանակ: Հյուրերը Հայաստանում են՝ ծանոթանալու այն իրականությա...

01.11.2022
ԲՏԱ նախարարությանը կհատկացվի շուրջ 14,5 մլրդ դրամ. ԱԺ մշտական հանձնաժողովները շարունակում են 2023 թ. պետբյուջեի քննարկումները
2023 թ. նախարարությանը կհատկացվի շուրջ 14,5 մլրդ դրամ՝ ներառյալ կառավարման ապարատի պահպանման ծախսերը: Հատկացվելիք միջոցները կուղղվեն մի շարք ծրագրերի իրականացմանը: Այս մասին ասել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը՝ «ՀՀ 2023 թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծով ...

01.11.2022
Ներկայացվել են տրանսպորտի եւ էներգետիկայի ոլորտների՝ 2023 թ. հատկացումները
Մեր բոլոր պատկերացումները՝ տնտեսական, ոլորտային, քաղաքական, պետական բյուջեի նախագծում արտացոլված են: Հիմնական շեշտադրումներով եւ այս կառուցվածքով հնարավոր կլինի 2023 թ. մեր առջեւ դրված բոլոր խնդիրները լուծել: Այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտե...

01.11.2022
Քննարկվել են 2023 թ. պետական բյուջեի նախնական տարբերակում ներառված տնտեսական բնագավառի բյուջետային ծրագրերն ու ֆինանսական հատկացումները
Նոյեմբերի 1-ին ԱԺ տնտեսական ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում Բաբկեն Թունյանի եւ Գեւորգ Պապոյանի նախագահությամբ քննարկվել են «ՀՀ 2023 թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի տնտեսության ոլորտի նախնական ծրագրերն ու ֆինանսական հատկացումները: ՀՀ ֆինանսնե...

01.11.2022
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Եվրոպական խորհրդարանի պատգամավորներին
ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը նոյեմբերի 1-ին ընդունել է Հայաստան ժամանած Եվրոպական խորհրդարանի պատգամավորներին: Ռուբեն Ռուբինյանը շնորհակալություն է հայտնել Եվրոպական խորհրդարանի գործընկերներին Հայաստանին աջակցելու համար: Խորհրդարանի փոխնախագահը մանրամասներ է ներկայացրել Հայաս...

01.11.2022
Հայաստան ենք եկել որպես Հայաստանի ընկերներ. Եվրոպական խորհրդարանի պատգամավորները հանդիպել են ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի պատգամավորներին
Եվրոպական խորհրդարանի պատգամավորներն իրենց օբյեկտիվ հայտարարություններով եւ քայլերով նպաստում են տարածաշրջանում կայունության պահպանմանը. ասել է ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը Եվրոպական խորհրդարանի պատգամավորներ Պետեր վան Դալենի,  Ֆաբիո Մասիմո Կաստալդոյ...

01.11.2022
Բյուջետային քննարկումների ուղիղ հեռարձակում
ԱԺ տնտեսական ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2023 թ. պետական բյուջեի նախագծի քննարկման ուղիղ հեռարձակումը:...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am