National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
6.11.2023

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30
 
06.11.2023
2018 թ. համեմատությամբ 2024 թ. առողջապահության ոլորտին հատկացվելիք գումարը կրկնապատկվել է
1 / 20

Առողջապահության ոլորտին գալիք տարվա համար նախատեսված է հատկացնել 168 մլրդ 22 մլն դրամ, որը 21 մլրդով ավելի է 2023 թվականի հատկացումից: 11 մլրդ 871 մլն դրամը նախատեսված է ուղղել կապիտալ ծախսերին, 156 մլրդը՝ ընթացիկ ծախսերին:

Առողջապահության նախարարությունն իրականացնելու է 12 ծրագիր եւ 49 միջոցառում: Հատկացվելիք գումարների մեջ նախատեսված է նաեւ առողջության համապարփակ ապահովագրության համար հատկացումը, որը կկազմի շուրջ 18 մլրդ դրամ: Այս մասին ասել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ ԱԺ առողջապահության հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների՝ նոյեմբերի 6-ի համատեղ նիստում, որտեղ շարունակվել են «ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի նախնական քննարկումները:

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ներկայացրել է 2024 թվականին իրականացվելիք ծրագրերն ու միջոցառումները: Նախարարի խոսքով 2018 թվականի համեմատությամբ 2024 թվականին ոլորտին հատկացվելիք գումարը կրկնապատկվել է: «2024 թվականին առողջապահությանը հատկացված պետական բյուջեն բաղկացած է երկու հատվածից: Առաջին հատվածը մեր պետական պատվերի, կապիտալ ծախսերին ուղղվող միջոցներն են, եւ արդեն իսկ ունենք 18 մլրդ դրամ հատկացված գումար, որը տարվա կեսից կուղղվի ապահովագրական համակարգի ներդրման մեկնարկին: 2023 թվականի փետրվարի 2-ին Կառավարությունը հավանություն է տվել ապահովագրական համակարգի հայեցակարգին, որը բավական ծավալուն, բայց նաեւ շատ հստակ սկզբունքներ, մոդել, կառուցվածք ամրագրող փաստաթուղթ է: Շուտով կունենանք նաեւ օրենսդրական մեծ փաթեթի քննարկում Ազգային ժողովում: Տեղի կունենան նաեւ աշխատանքային քննարկումներ»,- ասել է Անահիտ Ավանեսյանը:

Նախարարը փաստել է, որ առաջին անգամ մեր երկրում առողջապահական ծառայությունների համար գները հաշվարկվելու են՝ ելնելով իրատեսական, ծառայությունների մեջ մտնող ամեն հատվածի վերաբերյալ ծախսերի հաշվարկով: Եվ դրա արդյունքում արդեն կձեւավորվի ընդհանուր փաթեթի արժեքը: «Սա շատ լուրջ փոփոխություն է, որովհետեւ տարիների ընթացքում գնային փոփոխությունները շատ հատվածական են իրականացվել եւ ավելի շատ հիմնված են եղել առկա միջոցների եւ հնարավորությունների վրա, եւ բաշխվել են ըստ առաջնահերթությունների եւ հնարավորինս ուղղված են եղել բավարարելու այն հիմնարար կարիքները, որոնք մեր բնակչությունն ունի: Այսինքն՝ այս երեք ուղղությունների հաշվարկներն արդեն իսկ ավարտական փուլում են, պատրաստ են, եւ օրենսդրական քննարկումների ընթացքում մենք դրանք եւս ձեզ կներկայացնենք»,- նշել է նախարարը:

ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանն այս համատեքստում հավելել է, որ առողջապահական ապահովագրության համակարգի ներդրումը նախատեսվում է սկսել 2024 թվականի կեսից, որը կշարունակվի մինչեւ 2026 թվականը: Այսինքն՝ առողջապահական ապահովագրության համակարգի ամբողջական ներդրումը կիրականացվի 2026 թվականին: Այն նախատեսվում է ներդնել փուլային տարբերակով: Նշվել է, որ ծրագրի միջնաժամկետ ծախսերը հաշվարկված եւ պլանավորված են:

Հաջորդիվ Անահիտ Ավանեսյանը հայտնել է, որ Կառավարության ծրագրով նախատեսվում է մինչեւ 2026 թվականը վերակառուցել, կառուցել կամ վերազինել առնվազն 50 առողջապահական կազմակերպություններ:

2023 թվականին ավարտվելու է Մարտունու եւ Վայոց ձորի բժշկական կենտրոնների շինարարությունը: Օրեր առաջ բացվել է Մարտունու ԲԿ-ն, որի վրա Համաշխարհային բանկի հետ համատեղ պետությունը ծախսել է 3.2 մլրդ դրամ: 3 տարվա ընթացքում կառուցվել է 79 մահճակալից բաղկացած, բոլոր սարքավորումներով հագեցած ժամանակակից կենտրոն: Մինչեւ տարեվերջ կավարտվի նաեւ Վայոց ձորի ԲԿ-ի կառուցումը, որը նույնպես կհագեցվի անհրաժեշտ սարքավորումներով:

Հաջորդ տարի շարունակվելու եւ 2025 թվականին ավարտվելու են Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնի, Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի, Սիսիանի ԲԿ-ի շինարարական աշխատանքները:

«Քաղաքաշինության կոմիտեի կողմից իրականացվում եւ շարունակվելու են հետեւյալ օբյեկտները՝ Վաղարշապատի ԲԿ-ի, Թալինի ԲԿ-ի, Ծաղկահովիտի առողջության կենտրոնի, Աշտարակի ԲԿ-ի, Մասիսի, Արտաշատի, Նաիրիի, Տաշիրի, Չարենցավանի ԲԿ-ների շինարարությունները: Դրանցից մեծ մասի ավարտական աշխատանքները նախատեսված են հենց 2024 թվականի. 3-րդ եւ 4-րդ եռամսյակներում»,- ասել է նախարարը:

Վարկային եւ դրամաշնորհային ծրագրերի շրջանակներում շարունակվելու են Վանաձորի ԲԿ-ի ինֆեկցիոն մասնաշենքի, Հիվանդությունների վերահսկողման եւ կանխարգելման ազգային կենտրոնի (ՀՎԿԱԿ) Արմավիրի եւ Արարատի մարզային մասնաճյուղերի արդիականացման աշխատանքները: Նախարարը ներկայացրել է նաեւ 2024 թվականին մեկնարկող կապիտալ շինարարության աշխատանքները:

Ընթացիկ ծախսերին անդրադառնալով՝ Անահիտ Ավանեսյանը նշել է, որ մի շարք միջոցառումների իրականացման համար ոլորտում ֆինանսական միջոցների ավելացումներ կան:

Պատգամավորները հարցեր եւ առաջարկներ են ուղղել նախարարներին, որոնց տրվել են պարզաբանումներ:

ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը հետաքրքրվել է երրորդ խմբի հաշմանդամություն ունեցող անձանց 100 տոկոս անվճար դեղապահովման հարցով, ինչին ի պատասխան՝ Անահիտ Ավանեսյանը նշել է, որ այդ խմբի քաղաքացիներն ամբողջությամբ անվճար ստանում են իրենց դեղերը: Արձագանքելով՝ Նարեկ Զեյնալյանը նախարարին հորդորել է ծրագրի իրականացման նկատմամբ վերահսկողությունն ուժեղացնել, քանի որ դեռեւս բողոքներ կան:


06.11.2023
«Հայաստան» խմբակցության անդամները հանդիպել են ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողների հետ
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը, խմբակցության պատգամավորներ Արթուր Խաչատրյանը, Աննա Գրիգորյանն ու Էլինար Վարդանյանը նոյեմբերի 6-ին հանդիպել են ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողներ Կիմո Կիլյունենի եւ Բորիանա Աբերգի հետ: Խմբակցության պատգամավորներն արժ...

06.11.2023
Արուսյակ Ջուլհակյանը ելույթ է ունեցել Ֆրանկոֆոնիայի ԽՎ Եվրոպայի տարածաշրջանի 35-րդ նստաշրջանում
Աթենքում ընթացող Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի Եվրոպայի տարածաշրջանի 35-րդ նստաշրջանում նոյեմբերի 6-ին  ելույթ է ունեցել կառույցում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Արուսյակ Ջուլհակյանը: Պատգամավորը նշել է. «Հարգելի՛ գործընկերներ, Պատերազմը ժողովրդավարության ամենավատ թշնամին է: Եվ մեր օրերո...

06.11.2023
«Պատիվ ունեմ» խմբակցության անդամները հանդիպել են ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողների հետ
ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը եւ խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը նոյեմբերի 6-ին հանդիպել են ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողներ Կիմո Կիլյունենի եւ Բորիանա Աբերգի հետ: Պատգամավորները համազեկուցողների ուշադրությունն են հրավիրել Ադրբեջ...

06.11.2023
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության բյուջետային հայտը նախորդ տարվա համեմատ աճել է. Նարեկ Մկրտչյան
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության բյուջեն 2024 թվականի նախագծով կազմում է 755 մլրդ 290 մլն դրամ, ինչը նախորդ տարվա հաստատված բյուջեի նկատմամբ ավելի է 101 մլրդ դրամով: Այս նախարարության ոլորտում իրականացնում ենք ծախսերի ամենամեծ բաժինը: Նոյեմբերի 6-ին տեղի ունեցած ԱԺ աշխատանքի եւ սոցիալակ...

06.11.2023
Եվրոպական պետությունները չեն կարող անտեսել հակամարտությունը, որը վաղ թե ուշ կազդի ժողովրդավարական եւ մշակութային արժեքների պահպանման վրա. Սոնա Ղազարյան
Ֆրանկոֆոնիայի ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ, ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը նոյեմբերի 6-ին ելույթ է ունեցել Աթենքում մեկնարկած Ֆրանկոֆոնիայի ԽՎ Եվրոպայի տարածաշրջանի համաժողովում:   «Հարգելի' գործընկերներ, Այսօր մենք քննարկում ենք Եվրոպայի ս...

06.11.2023
Առաջիկայում ՀՀ-ում կներդրվի կենսաչափական տվյալներ պարունակող փաստաթղթերի տրամադրման նոր համակարգ
Ըստ ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանի` 2017 թվականի հունվարի 1-ին ավարտվել է Հայաստանի Հանրապետությանը կենսաչափական անձնագրերի եւ նույնականացման քարտերի համակարգը սպասարկող եւ բլանկներ մատակարարող Լեհական PWPW ընկերության հետ կնքված պայմանագ...

06.11.2023
Բյուջետային քննարկումներ. ուղիղ հեռարձակում
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի ու Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ուղիղ հեռարձակումը: ...

06.11.2023
Առաջարկվում են փոփոխություններ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում եւ «Նյութական պահուստի մասին» օրենքում
Նախագծերի փաթեթով առաջարկվում է պատասխանատվություն նախատեսել այն   կազմակերպությունների համար, որոնք ներմուծվող եւ համապատասխան ցանկում ներառված ապրանքատեսակների ամբարման առումով պատասխանատվություն են կրում՝ ներմուծման ծավալներից ելնելով եւ ներկայացնում են համապատասխան հաշվետվութ...

06.11.2023
Նախաձեռնությամբ ոստիկանությանը վերապահված գործառույթներ իրականացնող լիազոր մարմին կսահմանի ՆԳ նախարարությունը
Նախագծով առաջարկվում է օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասում «ոստիկանության» բառը փոխարինել «Ներքին գործերի նախարարության» բառերով, ինչը բխում է 2022 թվականի դեկտեմբերի 16-ին ընդունված` ««Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» թիվ ՀՕ-458-Ն ՀՀ օ...

06.11.2023
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը:...

06.11.2023
Բյուջետային քննարկումներ. ուղիղ հեռարձակում
Առողջապահության հարցերի ու Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում բյուջետային քննարկումների ուղիղ հեռարձակումը:...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am