National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
6.11.2023

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30
 
06.11.2023
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության բյուջետային հայտը նախորդ տարվա համեմատ աճել է. Նարեկ Մկրտչյան
1 / 16

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության բյուջեն 2024 թվականի նախագծով կազմում է 755 մլրդ 290 մլն դրամ, ինչը նախորդ տարվա հաստատված բյուջեի նկատմամբ ավելի է 101 մլրդ դրամով: Այս նախարարության ոլորտում իրականացնում ենք ծախսերի ամենամեծ բաժինը: Նոյեմբերի 6-ին տեղի ունեցած ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում այս մասին ասել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը` ներկայացնելով «2024 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծը:

Նախարարը հայտնել է, որ գերատեսչությունն իրականացնելու է 19 ծրագիր եւ 83 միջոցառում:

«ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցների հետ կապված իրականացվելիք սոցիալական ծրագրերը բյուջեում դեռ ներկայացված չեն: Այդ ուղղությամբ ծախսեր իրականացնելու համար դեռեւս 10 մլրդ դրամի հայտ ենք ներկայացրել: Առաջիկայում, երբ ծրագրերն ամբողջությամբ մշակված լինեն, թոշակների ու նպաստների մասով ավելացումներ կլինեն: 101 մլրդ դրամի ավելացումը չի արտացոլելու այն իրական պատկերը, որն ունենալու ենք հաջորդ տարի»,- ասել է Ֆինանսների նախարարը:

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի  նախարար Նարեկ Մկրտչյանը նշել է, որ բյուջեի աճը հիմնականում պայմանավորված է ժողովրդագրական վիճակի բարելավման, կենսաթոշակային, սոցիալական ապահովության եւ այլ ոլորտներում  նախատեսվող բարեփոխումներին ուղղված ֆինանսական միջոցների աճով:

«Կշարունակենք իրականացնել երեխա ունեցող ընտանիքների աջակցության եւ խրախուսման ծրագրերը, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների իրացումը` հնարավորինս բացառելով խտրականության դրսեւորումը նրանց հանդեպ, բնակչության ապահով խմբերի շրջանում կրթության եւ աշխատանքի քաջալերումը, գործարարությունը խթանող ծրագրերի իրականացումը, աշխատաշուկայում երիտասարդների, հաշմանդամություն ունեցող անձանց, կանանց մրցունակության բարձրացմանն ուղղված ծրագրերի իրականացումը, հետեւողականորեն կանխարգելումը երեխաների մուտքը մանկատներ, նրանց` ընտանիք վերադարձի ապահովումը եւ այլ ծրագրեր»,- նշել է նախարարը: Նա անդրադարձել է թվային ցուցանիշներին, համաձայն որոնց` 2024 թվականի սոցիալական պաշտպանության ծրագրերի բյուջեի 62,4 տոկոսը կուղղվի կենսաթոշակային ապահովության ծրագրերին, սոցիալական ապահովությանը` 14,4 տոկոս, ժողովրդագրական վիճակի բարելավմանը` 8,8 տոկոս, անապահով սոցիալական խմբերի աջակցությանը` 4 տոկոս:

Նախարարը ներկայացրել է գերատեսչության՝ 2024 թվականի ռազմավարությունը, նշել, թե որ ծրագրի համար որքան բյուջետային հայտ է ներկայացվել:

«Ո՞ր ծառայությունն է զբաղվում ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցների տեղեկատվության հավաքագրմամբ, կա՞ արդյոք ամբողջական տվյալների բազա, այն փոխկապակցվա՞ծ է մյուս գերատեսչությունների` համապատասխան բաժինների հետ, ի՞նչ կառուցվածք ունի այն ու հնարավո՞ր է այդ բազային ծանոթանալ»,- հետաքրքրվել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը:

Խորհրդարանականի հարցին ի պատասխան` նախարարը տեղեկացրել է, որ Արմավիրի մարզի Փարաքար համայնքի մշակույթի տանը գործող կայանում հնարավոր է ստանալ բոլոր հարցերի պատասխանները: Ավելին, բոլոր այն տվյալների բազաները, որոնք հասանելի են եղել ՀՀ կառավարությանը, առկա են, օգտագործվում են տարբեր գերատեսչությունների կողմից:

Զարուհի Բաթոյանի հարցը վերաբերել է նախարարության քաղաքականությանն ու իրականացվող սոցիալական ծրագրերին: Պատգամավորը, մասնավորապես, հետաքրքրվել է բռնության ենթարկված անձանց ապաստարանների տրամադրման ծառայություններով: «Բռնության ենթարկված անձանց ապաստարանների տրամադրման ծառայության շահառուների թիվը գնալով ավելանում է, բայց նախարարության ֆինանսավորումը մնում է նույնը: Բյուջետային հայտի ավելացում չի նախատեսվո՞ւմ»,- նախարարին հարց է ուղղել պատգամավորը:

«Ցանկացած նոր ծրագրի ընդլայնում պետք է համապատասխանի երկրի ֆինանսատնտեսական հնարավորություններին` հաշվի առնելով բոլոր այն մարտահրավերները, որոնց առաջ կանգնել ենք բոլորս` ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցների ծառայությունների եւ տարբեր աջակցության ծրագրերի տրամադրման համատեքստում»,- ասել է նախարարը:

Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գեւորգ Պապոյանն էլ անդրադարձել է  մեր երկրում աշխատանքի խթանմանը:

«Սոցիալապես անապահով մեկ մարդու համար տարեկան 400 հազար դրամ ենք վճարում, նվազագույն աշխատավարձ ստացողին` 900 հազար դրամ: Ստացվում է` նվազագույն աշխատավարձ ստացողին ամսական ընդամենը 35.000 դրամ ավելի ենք հատկացնում, քան չաշխատողին: Մեր սոցիալական քաղաքականությունը խթանո՞ւմ է աշխատանքը, թե` ոչ»,- հարցրել է հանձնաժողովի նախագահն ու վերահաստատել` սոցիալական աջակցությունը պետք է միտված լինի մարդկանց աշխատել մոտիվացնելուն:

Հարցին ի պատասխան` Նարեկ Մկրտչյանն ասել է, որ վարչապետը եւս շեշտել է` պետք է կարողանանք խրախուսել աշխատանքն ու հնարավորություն տալ, որ մարդիկ արժեք ստեղծեն:  Նա նշել է, որ նպաստի համակարգում կան մարդիկ, որոնք աշխատանքային տարիքում են, աշխատունակ, չունեն հաշմանդամություն եւ որեւէ խոչընդոտող հանգամանք, բայց շարունակում են պետությունից աջակցություն ստանալ: «Նրանք վնասում են պետությանը»,- ասել է նախարարը եւ հավելել, որ անապահովության գնահատման նոր համակարգ է ստեղծվում, ինչի գործարկման արդյունքում  նման մարդիկ դուրս կգան նպաստի համակարգից. նրանց աշխատաշուկայում այլընտրանք կառաջարկվի:

Պատգամավորները, ի թիվս այլ հարցերի, նախարարից հետաքրքրվել են զբաղվածության ծրագրերից, սոցիալական ծառայություններից եւ սահմանամերձ բնակավայրերում բնակապահովության ծրագրից:
 


06.11.2023
«Հայաստան» խմբակցության անդամները հանդիպել են ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողների հետ
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը, խմբակցության պատգամավորներ Արթուր Խաչատրյանը, Աննա Գրիգորյանն ու Էլինար Վարդանյանը նոյեմբերի 6-ին հանդիպել են ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողներ Կիմո Կիլյունենի եւ Բորիանա Աբերգի հետ: Խմբակցության պատգամավորներն արժ...

06.11.2023
Արուսյակ Ջուլհակյանը ելույթ է ունեցել Ֆրանկոֆոնիայի ԽՎ Եվրոպայի տարածաշրջանի 35-րդ նստաշրջանում
Աթենքում ընթացող Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի Եվրոպայի տարածաշրջանի 35-րդ նստաշրջանում նոյեմբերի 6-ին  ելույթ է ունեցել կառույցում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Արուսյակ Ջուլհակյանը: Պատգամավորը նշել է. «Հարգելի՛ գործընկերներ, Պատերազմը ժողովրդավարության ամենավատ թշնամին է: Եվ մեր օրերո...

06.11.2023
«Պատիվ ունեմ» խմբակցության անդամները հանդիպել են ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողների հետ
ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը եւ խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը նոյեմբերի 6-ին հանդիպել են ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողներ Կիմո Կիլյունենի եւ Բորիանա Աբերգի հետ: Պատգամավորները համազեկուցողների ուշադրությունն են հրավիրել Ադրբեջ...

06.11.2023
Եվրոպական պետությունները չեն կարող անտեսել հակամարտությունը, որը վաղ թե ուշ կազդի ժողովրդավարական եւ մշակութային արժեքների պահպանման վրա. Սոնա Ղազարյան
Ֆրանկոֆոնիայի ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ, ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը նոյեմբերի 6-ին ելույթ է ունեցել Աթենքում մեկնարկած Ֆրանկոֆոնիայի ԽՎ Եվրոպայի տարածաշրջանի համաժողովում:   «Հարգելի' գործընկերներ, Այսօր մենք քննարկում ենք Եվրոպայի ս...

06.11.2023
Առաջիկայում ՀՀ-ում կներդրվի կենսաչափական տվյալներ պարունակող փաստաթղթերի տրամադրման նոր համակարգ
Ըստ ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանի` 2017 թվականի հունվարի 1-ին ավարտվել է Հայաստանի Հանրապետությանը կենսաչափական անձնագրերի եւ նույնականացման քարտերի համակարգը սպասարկող եւ բլանկներ մատակարարող Լեհական PWPW ընկերության հետ կնքված պայմանագ...

06.11.2023
2018 թ. համեմատությամբ 2024 թ. առողջապահության ոլորտին հատկացվելիք գումարը կրկնապատկվել է
Առողջապահության ոլորտին գալիք տարվա համար նախատեսված է հատկացնել 168 մլրդ 22 մլն դրամ, որը 21 մլրդով ավելի է 2023 թվականի հատկացումից: 11 մլրդ 871 մլն դրամը նախատեսված է ուղղել կապիտալ ծախսերին, 156 մլրդը՝ ընթացիկ ծախսերին: Առողջապահության նախարարությունն իրականացնելու է 12 ծրագիր եւ 49 միջոցառում: ...

06.11.2023
Բյուջետային քննարկումներ. ուղիղ հեռարձակում
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի ու Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ուղիղ հեռարձակումը: ...

06.11.2023
Առաջարկվում են փոփոխություններ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում եւ «Նյութական պահուստի մասին» օրենքում
Նախագծերի փաթեթով առաջարկվում է պատասխանատվություն նախատեսել այն   կազմակերպությունների համար, որոնք ներմուծվող եւ համապատասխան ցանկում ներառված ապրանքատեսակների ամբարման առումով պատասխանատվություն են կրում՝ ներմուծման ծավալներից ելնելով եւ ներկայացնում են համապատասխան հաշվետվութ...

06.11.2023
Նախաձեռնությամբ ոստիկանությանը վերապահված գործառույթներ իրականացնող լիազոր մարմին կսահմանի ՆԳ նախարարությունը
Նախագծով առաջարկվում է օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասում «ոստիկանության» բառը փոխարինել «Ներքին գործերի նախարարության» բառերով, ինչը բխում է 2022 թվականի դեկտեմբերի 16-ին ընդունված` ««Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» թիվ ՀՕ-458-Ն ՀՀ օ...

06.11.2023
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը:...

06.11.2023
Բյուջետային քննարկումներ. ուղիղ հեռարձակում
Առողջապահության հարցերի ու Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում բյուջետային քննարկումների ուղիղ հեռարձակումը:...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am