National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
4.4.2010

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30
 
04.04.2010
Ի պատասխան «Հայկական ժամանակ» օրաթերթի հրապարակման

Ներսից էլ, դրսից էլ բորբոսնած մի հեքիաթի առիթով 
  
«Հայկական ժամանակի» ապրիլի 2-ի համարի «բողոքի գրքում» հայտնվել էր «Նորագավիթ եւ աղջիկներ» ՍՊԸ-ի տնօրեն, այսպես կոչված Նորա Մամիկոնյանը, ով, ինչպես պարզվում է թերթում հրապարակված «Ներսը բորբոս, դուրսը...» վերնագրով էլեկտրոնային «նամակից», համաժամանակյա «մոնիտորինգ» է անցկացրել Ազգային ժողովի միջանցքներում, վարչություններում, վերելակների մատույցներում, զուգարաններում, ստուգել այգու խոտի որակը եւ այլն: 
 
 Նա մասնավորապես «ստուգել է» Աժ զուգարաններում օճառի առկայությունը եւ, քանի որ, ըստ ամենայնի, երբեւիցե հեղուկ օճառ չի տեսել, նրան թվացել է, թե դա կիսված օճառ է: «Ստուգել է» ջեռուցման վիճակը, եւ ըստ երեւույթին, տաքն ու սառը խառնելով իրար, եզրակացրել է, թե «ձմեռը ջեռուցման համակարգը աշխատել է մինչեւ ժամը 13-ը»: Ընկնելով ինքնամոռացության տարերքի մեջ` չի տարբերել նաեւ հին ու նոր կահույքը. «Խնայողությունների հաշվին… փայլուն վերանորոգվեց  եւ նոր կահույքով հարստացվեց Աժ աշխատակազմի ղեկավարի աշխատասենյակը»: Ի գիտություն նշենք, որ ԱԺ աշխատակազմի ղեկավար Գեղամ Ղարիբջանյանի աշխատասենյակում գտնվում է այն նույն կահույքը, որը եղել է այն առանձնասենյակում, որտեղ նա պաշտոնավարել է 1995- 1999 թթ. ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում:

ԱԺ-ում «հետախուզություն իրականացրած» «գաղտնի գործակալը» ստուգել է նաեւ աշխատակցուհիների հագուստի չափերը, շրջազգեստի երկարությունն ու մարմնի կառուցվածքը, եւ, իր չբավավարված զգացողություններից ու կասկածելի վարքից նեղացած, շարունակել մտավարժանքները: Ու ծնվել է ապատեղեկատվության մի ողջ հավաքածու.« Օրեցօր ԱԺ հաստիքացուցակը ուռճացվում է: Նախկինում երբեք այն չի գերազանցել 560-ը, այսօր աշխատակիցների թիվը հասնում է 700-ի»: Նամակագրի ?պեղումները սխալ թվերի են հասցրել նրան, որովհետեւ. 2008 թվականին ԱԺ-ն ունեցել է հաստատված  613 հաստիք, որոնց ավելացել են ԱԺ պատգամավորների օգնականների հաստիքները` 131: ԱԺ կանոնակարգ- օրենքում կատարված փոփոխության համաձայն` պատգամավորները կարող են ունենալ 2 օգնական` մեկը վճարովի, մյուսը` անվճար հիմունքներով:  Այսօրվա դրությամբ ԱԺ- ում առկա է 30 թափուր տեղ, որոնց մեջ, ի ցավ նամակագրի,  Գյուլնազ տատի հաստիք չկա, այլապես նրան կարելի էր հրավիրել աշխատելու` պայմանագրով: Ի դեպ, նա գիտի այս բառը, բայց չգիտի ինչի մասին է խոսում կոնկրետ ԱԺ աշխատակազմի պարագայում, երբ գրում է. «ԱԺ բազմամյա աշխատակիցները  աշխատում են պայմանագրային հիմունքներով, այնինչ, օրենքով` եթե մարդ նույն հաստիքի վրա է ձեւակերպված 6 ամսից ավելի, մեխանիկորեն պետք է հրամանագրվի, կամ էլ մասնակցի մրցույթի: Այնինչ, ԱԺ-ում արդեն շատ վաղուց մրցույթներ չեն եղել»: Կրկին ի գիտություն ամեն ինչի «մասնագետ» նամակագրի. 2009 թվականի վերջին ԱԺ-ն ընդունել է «Ազգային ժողովում պետական ծառայության մասին» նոր օրենքը, որով ամրագրվեցին մրցութային նոր պայմաններ, մասնավորապես մրցույթներն այլեւս անցկացվելու են երկու` բանավոր ու գրավոր փուլերով, ինչի համար, համաձայն օրենքի, անհրաժեշտ էր մշակել նոր կարգ: Բացի այդ, մրցույթի բանավոր փուլում մասնակիցներին  հարցեր են ուղղվում նաեւ իրենց  հավակնած պաշտոնների անձնագրերից:  Այս առումով 2009 թվականին Ազգային Ժողովի նախագահի որոշմամբ հաստատվել են ԱԺ աշխատակազմի կանոնադրությունն ու կառուցվածքը: Պաշտոնների անձնագրերը պետք է համապատասխանեն եւ վերոհիշյալ օրենքին, եւ կանոնադրությանը: Յուրաքանչյուր կառուցվածքային ստորաբաժանման յուրաքանչյուր պետական ծառայողի համար մշակվում են պաշտոնների առանձին անձնագրեր: Ազգային Ժողովում շուրջ 300 պետծառայող կա, որոնց համար պաշտոնների անձնագրեր են մշակվում, ինչից հետո միայն  հնարավոր է կազմակերպել պատշաճ մրցութային գործընթաց: Գործընթացն արդեն իսկ մեկնարկել է եւ շուտով կհասցվի տրամաբանական ավարտին:  Ի միջիայլոց, որեւէ աշխատակից աշխատանքից չի հեռացվել:

 Ուշադրության են արժանացել նաեւ խորհրդարանի վերելակները, որոնք, նամակագրի դիտարկմամբ, չեն աշխատում: Հնարավոր է, որ նա տեսողության որոշակի խնդիրներ ունի, քանի որ նրա աչքին ընկել է մի վերելակը, որն այն օրերին, երբ ԱԺ նիստ չկա, պարզապես թերբեռնվածության պատճառով եւ խնայողության նպատակով անջատվում է: Իսկ ԱԺ նիստերի օրերին  աշխատում   են բոլոր վերելակները:

 Բնականաբար,  նամակագիրը դա չի նկատել, որովհետեւ, դատելով նրա տողերից,  սիրում է թավալվել խոտերի մեջ ու վրա: Ահա եւ իր զուգընկերոջ հետ տեղազննման է ենթարկել ԱԺ այգին ու հայտնաբերել, որ այնտեղ անցկացվող միջոցառումներից հետո այն ավերվում է, իսկ ֆ?ինանսական միջոցները փոշիացվում են: Այգում իրականացվող բացօթյա միջոցառումները, ի գիտություն   մեր դժբախտ «խոտախույզի» եւ ի հերքումն նրա չտեսության, որեւէ վնաս չեն հասցնում այգուն, սակայն անսահման ուրախություն են պատճառում նրա մասնակիցներին ու հատկապես երեխաներին, եւ այդ ուրախությունը համեմատելի չէ որեւէ ֆինանսական ծախսի հետ, հատկապես որ դրա չափը էական չէ: 
  
Էլեկտրոնային նամակագրի մնացած դիտարկումները եւս մեկը մյուսից  «փայլուն» են: Բայց կարծում ենք` ընթերցողներն արդեն իսկ կարող են տպավորություն կազմել նրա հոգեկան վիճակի մասին: Ուստի այսքանով փակենք «Հայկական ժամանակ»-ի  «բողոքի գրքի » այս էջը:
 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am