National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
13.4.2010

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30
 
13.04.2010
Ավարտվել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի պաշտոնական այցը Լիբանան
1 / 3
Լիբանան պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը ապրիլի 13-ին երեկոյան Լիբանանում  Հայաստանի դեսպանությունում հանդիպում է ունեցել քաղաքական կուսակցությունների եւ համայնքային կառույցների ղեկավարների հետ: Հանդիպմանը ներկա են եղել լիբանանահայության ներկայացուցիչներ, Լիբանանի խորհրդարանի եւ կառավարության հայազգի անդամներ: Հովիկ Աբրահամյանը տեղեկացրել է Լիբանանում ունեցած իր արդյունավետ  հանդիպումների մասին, նշելով, որ թե երկրի նախագահի, թե խորհրդարանի ղեկավարի եւ թե վարչապետի կողմից ջերմ ընդունելության է արժանացել: Դրանում իր մեծ դերն ունի լիբանանահայ համայնքը, որը, Ազգային ժողովի նախագահի խոսքերով, իր կազմակերպվածությամբ ու օրինապաշտությամբ հարգանք է վաստակել Լիբանանում: Չափազանց կարեւոր է, որ լիբանանահայերը ընդունվում ու գնահատվում են ոչ միայն որպես հայ, այլեւ որպես Լիբանանի արժանավոր, ստեղծարար քաղաքացիներ: Մանավանդ որ մեր հայրենակիցները նաեւ ներկայացված են խորհրդարանում ու կառավարությունում:

Հովիկ Աբրահամյանը ներկայացրել է Հայաստանի իշխանությունների տեսակետները հայ-թուրքական հարաբերությունների եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ:

Լիբանանում ՀՀ դեսպանությունում կազմակերպված ընդունելությանը, որին մասնակցել են  նաեւ Լիբանանում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետներ, Հովիկ Աբրահամյանն իր խոսքում ասել է, որ Հայաստանը ցանկանում է ավելի խորացնել հարաբերությունները Լիբանանի հետ: Նա համոզմունք է հայտնել, որ դրանք ավելի կամրապնդվեն, փաստելով, որ անհրաժեշտ է տնտեսական հարաբերությունները զարգացնել եւ հասցնել քաղաքական հարաբերությունների մակարդակին, որոնք չափազանց սերտ են ու ջերմ:

Լիբանանում Հայաստանի դեսպանության բակում, ՀՀ Ազգային ժողովի նախագահի պաշտոնական այցի շրջանակում իրականացվել է «Մշակույթների երկխոսություն» ակցիա. հայ ժամանակակից արվեստը ներկայացնող  նկարիչներ Թենի Վարդանյանը, Մարինա Դիլանյանը եւ Արմեն Գեւորգյանը լիբանանյան հողի վրա ավարտել են հայ-լիբանանյան մշակութային կապերին նվիրված, տասներկու կտավներից կազմված մեկ միասնական գործ, որ սկսվել էր հայկական հողից: Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն այն նվիրել է Լիբանանի խորհրդարանին եւ կառավարությանը` ի նշան հայ-լիբանանյան ջերմ բարեկամության:

Ավարտելով պաշտոնական այցը Լիբանան` ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը վերադարձել է Երեւան: «Զվարթնոց» օդանավակայանում լրագրողների խնդրանքով անդրադառնալով այցի արդյունքներին` ՀՀ Ազգային ժողովի նախագահը նշեց, որ այս տարի Հայաստան են այցելելու Լիբանանի խորհրդարանի նախագահն ու վարչապետը, եւ նման փոխայցելությունների արդյունքում հայ-լիբանանյան հարաբերությունները ավելի կամրապնդվեն:


13.04.2010
Լիբանանահայերը կամուրջ են երկու երկրների միջեւ
Շարունակվում է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի պաշտոնական այցը Լիբանան: Լիբանան պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը ապրիլի 12-ին այցելեց Այնջար: Նա հայաստանցի առաջին բարձրաստիճան պաշտոնյան էր, որ հյուրընկալվում էր հայաբնակ այս բնակավայրում: Ազգային ժ...

13.04.2010
Հայ խորհրդարանականները գրառումներ կատարեցին Լեհաստանի դեսպանատանը բացված սգո մատյանում
Ապրիլի 13-ին ՀՀ ԱԺ փոխնախագահ Սամվել Նիկոյանը,  ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը, ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Կարապետյանը եւ ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Գագիկ Մխեյանը...

13.04.2010
Ազգային ժողովի պատվիրակությունը Սանկտ Պետերբուրգում
ԱԺ փոխնախագահ Արեւիկ Պետրոսյանի ղեկավարած ՀՀ ԱԺ պատվիրակությունը 2010 թ. ապրիլի 5-8-ը մասնակցեց Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի եւ ՀԱՊԿ-ի խորհրդարանական համաժողովի շրջանակներում տեղի ունեցած մի շարք միջոցառումների: Պատվիրակության կազմում էին ԱԺ պատգամավորներ Վահան Հովհաննիսյանը,...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am