Ապրիլի 16-ին ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը ներկա է գտնվել Ոստիկանության օրվան նվիրված հանդիսավոր շքերթին, որը կայացել է Վազգեն Սարգսյանի անվան մարզադաշտի հարակից տարածքում: ՀՀ ոստիկանապետ, ոստիկանության գեներալ- լեյտենանտ Ալիկ Սարգսյանը Ազգային Ժողովի նախագահին զեկուցել է, որ ոստիկանության ստորաբաժանումները պատրաստ են զորահանդեսին, որից հետո տեղի է ունեցել հանդիսավոր շքերթը: