Ապրիլի 24-ին Ֆրանսիայի Հանրապետության Սենատի նախագահ Ժերար Լարշեի գլխավորած պատվիրակությունը ԱԺ «Իմ քայլը» խմբակցություն պատգամավոր, պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի ուղեկցությամբ այցելեց Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն:
Երեւանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը հյուրերին ներկայացրեց կենտրոնի ստեղծման պատմությունն ու գործունեությունը: Սենատորները եղան ժամանակակից բժշկական սարքավորումներով հագեցած սենյակներում, հյուրանոցային տիպի հիվանդասենյակներում, գրադարանում, համաժողովների անցկացման համար նախատեսված սրահում եւ կենտրոնին կից ստեղծված արտադրամասում:
Այս վերականգնողական կենտրոնում բուժվել է 3 հազարից ավելի վիրավոր զինծառայող: Նրանցից շատերը կարողացել են քայլել սովորել, վեր կենալ հաշմանդամի սալյակից, նոր մասնագիտություն ձեռք բերել ու նորից վերադառնալ կյանք:
Ֆրանսիայի Սենատի նախագահը զրուցեց Արցախյան վերջին պատերազմի ժամանակ վիրավորում ստացած զինծառայողների հետ: «Ողջունում եմ ձեր արիությունն ու քաջությունը: Դուք ամենամեծ գինն ենք վճարել հայրենիքի համար»,- ասաց Ժերար Լարշեն: