Ապրիլի 2-ին տեղի ունեցավ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը, որը նախագահում էր ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը:
Խորհրդակցության ժամանակ քննարկվեցին չորրորդ գումարման ԱԺ յոթերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին որոշման նախագիծը եւ ապրիլի 6-8-ի ԱԺ չորսօրյա նիստերի օրակարգի որոշման նախագիծը: ԱԺ յոթերորդ նստաշրջանի օրակարգի լրացումներ բաժնում ընդգրկվել է 15 հարց: ԱԺ առաջիկա նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել են 76 հարց, միջազգային 25 պայմանագիր:
Չորրորդ գումարման ԱԺ յոթերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին որոշման նախագիծը եւ ապրիլի 6-8-ի ԱԺ նիստերի օրակարգի նախագիծը կհաստատվեն ապրիլի 6-ի ԱԺ նիստում: