Ապրիլի 28-ին Ստրասբուրգում կայացել է Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) Հայաստանի եւ Ադրբեջանի պատվիրակությունների ղեկավարների հանդիպում: Հանդիպմանը, որին մասնակցել է նաեւ ԵԽԽՎ-ի նախագահ Մեւլյութ Չավուշօղլուն, Դավիթ Հարությունյանն ու Սամեդ Սեիդովը մտքեր են փոխանակել նաեւ ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ: Որոշվել է հաջորդ խորհրդակցությունը անցկացնել հունիսին, ընդլայնված ձեւաչափով` պատվիրակությունների մեկական ընդդիմադիր անդամի ընդգրկմամբ: