National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
1.5.2013

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
01.05.2013
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը մասնակցեց «Երիտասարդական խորհրդարան» եղեւնիների պուրակի հիմնմանը
1 / 17
Մայիսի 1-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը Եռաբլուր պանթեոնին հարող տարածքում մասնակցեց Երիտասարդական խորհրդարանի կազմակերպած ծառատունկին։

Մինչ ծառատունկը Հովիկ Աբրահամյանը ծաղիկներ դրեց Ազգային հերոս Վազգեն Սարգսյանի, զորավար Անդրանիկի շիրիմներին եւ հայ ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշակոթողին։

Դեռեւս ապրիլի 26-ին ԱԺ նախագահի հետ հանդիպման ժամանակ Երիտասարդական խորհրդարանի անդամները դիմել էին Հովիկ Աբրահամյանին՝ «Երիտասարդական խորհրդարան»  պուրակ ստեղծելու առաջարկով։ ԱԺ նախագահը հավանություն տալով՝ խոստացել էր ամենայնս աջակցել երիտասարդ խորհրդարանականներին։

Կազմակերպված ծառատունկն առաջին քայլն էր, որ կատարվեց այդ ուղղությամբ։ Տնկվեց շուրջ 150 եղեւնի։

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն անձամբ տնկեց 16 եղեւնի։

Խորհրդարանի ղեկավարը լրագրողների հետ զրույցի ժամանակ նշելով ծառ տնկելու, կանաչ տարածքներ ստեղծելու կարեւորությունն, ասաց. «Պահը կարեւորում եմ երկու տեսանկյունից, նախ՝ ծառատունկը երիտասարդների հետ միասին ենք կատարում, երկրորդ՝ Եռաբլուր պանթեոնին հարող տարածքում նոր այգի հիմնելը հարգանքի տուրք է մեր ազատամարտիկների հիշատակին»:

Հովիկ Աբրահամյանը կարեւորեց նաեւ այն հանգամանքը, որ ծառատունկին մասնակցում էին տարբեր քաղաքական ուժերի երիտասարդական թեւերի ներկայացուցիչները, որը համերաշխության, հանդուրժողականության մթնոլորտ է ստեղծում։ «Այսօր լավ ավանդույթի հիմք է դրվում»,- ասաց ԱԺ նախագահը։

Ծառատունկին մասնակցում էին նաեւ ԱԺ նախագահի տեղակալ Հերմինե Նաղդալյանը, խորհրդարանի մշտական հանձնաժողովների նախագահներ, պատգամավորներ։




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am