National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
2.5.2013

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
02.05.2013
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր դատախազին
1 / 2

Մայիսի 2-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր դատախազ Ղոլամհոսեյն Մոհսենի Էժեիի գլխավորած պատվիրակությանը :

Ողջունելով հյուրերին ` ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն համոզմունք հայտնեց, որ ԻԻՀ գլխավոր դատախազի պաշտոնական այցը Հայաստան կխթանի փոխվստահության վրա հիմնված հայ-իրանական փոխգործակցությունը: Հովիկ Աբրահամյանի խոսքով` հայ-իրանական համագործակցությունը նպաստում է տարածաշրջանային խաղաղության եւ կայունության ամրապնդմանը: Նա կարեւորեց երկկողմ կապերի զարգացումը բոլոր բնագավառներում` նշելով, որ ձեռք բերված պայմանավորվածությունները հիմնականում կյանքի են կոչվում, ինչը վկայում է երկու երկրների միջեւ առկա բարեկամական եւ գործնական կապերն էլ ավելի խորացնելու երկուստեք հաստատակամության մասին: ԱԺ նախագահը կարեւորեց միջխորհրադարանական կապերի հետագա զարգացումը եւ ամրապնդումը: Հովիկ Աբրահամյանը նշեց, որ հայկական կողմը մեծ նշանակություն է տալիս առեւտրատնտեսական կապերի զարգացմանը, եւ գոհունակություն հայտնեց վերջին տարիներին երկկողմ տնտեսական հարաբերություններում գրանցված դրական տեղաշարժի կապակցությամբ: Խորհրդարանի ղեկավարը ընդգծեց, որ Հայաստանում միշտ բարձր են գնահատել Իրանի հայ համայնքի նկատմամբ ցուցաբերած ԻԻՀ իշխանությունների ավանդական ջերմ վերաբերմունքը, որի դրսեւորումներից է հայկական մշակութային արժեքների նկատմամբ հոգատարությունը, ինչը, ցավոք, չի նկատվում մեր մյուս հարեւանների կողմից:

ԻԻՀ գլխավոր դատախազ Ղոլամհոսեյն Մոհսենի Էժեին շնորհակալություն հայտնեց ընդունելության համար` բարձր գնահատելով հայ-իրանական քաղաքական եւ տնտեսական հարաբերությունների ներկա մակարդակը: Նրա համոզմամբ` կան բազմաթիվ բնագավառներ, որտեղ կարելի է համագործակցությունը ակտիվացնել եւ զարգացնել: ԻԻՀ գլխավոր դատախազը կարեւորեց նաեւ համագործակցությունը խորհրդարանների միջեւ եւ փոխգործակցությունը միջազգային կառույցներում:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձան տարածաշրջանային խնդիրներին, քննարկեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր եւս:



02.05.2013
Ազգային ժողովն ավարտեց հերթական քառօրյա նիստերի աշխատանքը
Մայիսի 2-ին խորհրդարանը շարունակեց քառօրյա նիստերի աշխատանքը: Մինչ օրակարգային հարցերին անցնելը ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ողջունեց «Բաց դաս» ծրագրի շրջանակում նիստին ներկա Հայաստանի ազգային ագրարային համալսարանի գյուղատնտեսական քոլեջի ուսանողներին ու դասախոսներին: Այնուհետեւ պատգամավորները շարուն...

02.05.2013
Հայաստանի ազգային ագրարային համալսարանի պետական գյուղատնտեսական քոլեջի ուսանողները՝ ԱԺ-ում
Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը մայիսի 2-ին հանդիպեց «Բաց դաս» ծրագրի շրջանակներում խորհրդարան այցելած՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի պետական գյուղատնտեսական քոլեջի ուսանողներին ու դասախոսներին: Ա...

02.05.2013
Գրքի շնորհանդես խորհրդարանում
Մայիսի 2-ին Ազգային ժողովի նիստերի դահլիճին կից սրահում տեղի ունեցավ ԱԺ պատգամավոր Մարգարիտ Եսայանի «Գժանոց կամ թեժ աշուն» գրքի շնորհանդեսը, որը լրագրողական երկար տարիների կենսագրություն ունեցող հեղինակի առաջին գեղարվեստական ժողովածուն է: Գրքում տեղ են գտել Մարգարիտ Եսայանի գեղարվեստական նոթերը, պատ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am