National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
7.5.2013

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
07.05.2013
Քննարկում ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում
1 / 5

Ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը մայիսի 7-ին արտագնա նիստ գումարեց: Հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանի նախագահությամբ եւ Գերմանիայի միջազգային համագործակցության կազմակերպության` GIZ-ի աջակցությամբ հանձնաժողովի անդամները քննարկեցին ծրագրային բյուջետավորման, մասնավորապես բյուջետային գրասենյակի գործառույթների գերմանական փորձը:

Մինչ այդ պատգամավորները հավանության արժանացրին հանձնաժողովի կազմած՝ «Հայաստանի Հանրապետության 2012 թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության սեղմագիրը: Այն բյուջեի հաշվետվության հետ, որը նախատեսվում է քննարկել ամսվա վերջին, կբաժանվի խորհրդարանի անդամներին:

ԳԴՀ Հեսսենի երկրամասի խորհրդարանի բյուջետային օֆիսի գործադիր տնօրեն Բրիգիտե Գոսսը եւ նույն երկրամասի ֆինանսների նախարարության բյուջետային վարչության պետ Պատրիկ Կրաուլիխը հայ գործընկերներին ներկայացրին Լանդթագի բյուջետային գրասենյակի կառուցվածքը, գործունեության ուղղություններն ու սկզբունքները: Որպես կարեւոր սկզբունք բանախոսներն առանձնացրին բյուջետային գրասենյակի անկախությունը՝ լինի այն խորհրդարանի աշխատակազմում, թե ֆինանսավարկային եւ բյուջետային հանձնաժողովի կազմում: Այս գրասենյակը Հեսսենի երկրամասում ստեղծվել է 2006 թ., ունի չորս աշխատակից: Միաժամանակ Հեսսենի ֆինանսների նախարարությունում է ստեղծվել «գլխամասային կայան»՝ բյուջետային գրասենյակի հետ աշխատանքները համակարգելու նպատակով:

Քննարկումն աշխույժ էր ու շահագրգիռ. բյուջետային հարցերով մասնագիտական հանձնաժողովի անդամները հետաքրքրվեցին գործընթացի բոլոր մանրամասներով ու նրբություններով: Բյուջետային ծրագրավորումը հաջողելու նպատակով՝ ԱԺ հանձնաժողովի անդամներն ուսումնասիրում են բյուջետային գրասենյակի ստեղծման փորձն ու մեր խորհրդարանում նույնատիպ կառույց ունենալու հնարավորությունը: Գագիկ Մինասյանն ասաց, որ նաեւ Հեսսենի երկրամասի օրինակով են փորձում պարզել, թե ինչ խնդիրներ է դրել իր առջեւ այս գրասենյակը եւ ինչ ռեսուրսներով է դրանք լուծելու: Հանձնաժողովի ղեկավարի գնահատմամբ՝ ներկայացված մոդելը հետաքրքիր է եւ համահունչ հանձնաժողովի պատգամավորների պատկերացումներին: Գագիկ Մինասյանը նաեւ համոզմունք հայտնեց, որ այս գրասենյակի ստեղծումը պատգամավորներին հնարավորություն կտա ավելի մանրամասն ու խորքային քննարկել բյուջեի թե նախագիծը, թե եռամսյակային եւ թե տարեկան հաշվետվությունները: Նաեւ՝ պատգամավորները, հանձնաժողովներն ու խմբակցությունները կկարողանան տարվա ընթացքում հարցապնդումներ ներկայացնել բյուջեի ընթացիկ կատարողականի վերաբերյալ եւ ստանալ պարզաբանումներ, ինչ էլ իր հերթին կմեծացնեի վերահսկողությունը բյուջետային գործընթացի նկատմամբ:

Քննարկումն ամփոփելով՝ Գագիկ Մինասյանն ընդգծեց, որ անցյալ տարվանից են սկսել համագործակցությունը գերմանական կազմակերպության հետ՝ խորհրդարանի կարողությունները հզորացնելու ուղղությամբ, եւ արդյունքները գոհացուցիչ են: Բյուջետային ծրագրավորումը այդ համագործակցության կարեւոր բաղադրիչ է, եւ, օրենքում փոփոխություն կատարելով, խորհրդարանն ստեղծել է առաջիկա տարիներին ծրագրային բյուջետավորման անցնելու օրենսդրական հիմքերը:



07.05.2013
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Չեռնոգորիայի փոխվարչապետ, արտաքին գործերի եւ եվրոպական ինտեգրման նախարար Իգոր Լուկշիչին
Մայիսի 7-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Չեռնոգորիայի փոխվարչապետ, արտաքին գործերի եւ եվրոպական ինտեգրման նախարար Իգոր Լուկշիչին: Ողջունելով հյուրին` ԱԺ նախագահը վստահություն հայտնեց, որ նրա այցը նոր լիցք կհաղորդի հայ-չեռնոգորյան հարաբերություններին: Հովիկ Աբրահամյանի համոզմամբ` անհրաժեշ...

07.05.2013
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ՀՀ-ում Ֆինլանդիայի դեսպանին
Մայիսի 7-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ՀՀ-ում Ֆինլանդիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Քրիստեր Գուստավ Միքելսոնին: Ողջունելով եւ շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ` ԱԺ նախագահը համոզմունք հայտնեց, որ պարոն Միքելսոնը մեծ ներդրում կունենա հայ-ֆիննական մ...

07.05.2013
ՀՀ ԱԺ պատվիրակության մամլո ասուլիսը ՆԱՏՕ-ի ԽՎ 83-րդ Ռոուզ- Ռոթ սեմինարի վերաբերյալ
ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովում ԱԺ պատվիրակության ղեկավար Կորյուն Նահապետյանը եւ պատվիրակության անդամ Թեւան Պողոսյանը մայիսի 7-ի մամլո ասուլիսում անդրադարձան ապրիլի 29-ից մայիսի 1-ը Թբիլիսիում հրավիրված «Հարավային Կովկաս. աշխարհաքաղաքականություն, Եվրաատլանտյան ինտեգրում եւ ներքին մարտահրավերներ» ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am