National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
7.5.2013

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
07.05.2013
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Չեռնոգորիայի փոխվարչապետ, արտաքին գործերի եւ եվրոպական ինտեգրման նախարար Իգոր Լուկշիչին
1 / 2

Մայիսի 7-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Չեռնոգորիայի փոխվարչապետ, արտաքին գործերի եւ եվրոպական ինտեգրման նախարար Իգոր Լուկշիչին:

Ողջունելով հյուրին` ԱԺ նախագահը վստահություն հայտնեց, որ նրա այցը նոր լիցք կհաղորդի հայ-չեռնոգորյան հարաբերություններին: Հովիկ Աբրահամյանի համոզմամբ` անհրաժեշտ է ակտիվացնել երկկողմ համագործակցությունը բոլոր ուղղություններով: ԱԺ նախագահը կարեւոր համարեց միջխորհրդարանական կապերի ստեղծումը եւ զարգացումը` խորհրդարանական գործակցության խթանման գործում կարեւորելով բարեկամության խմբերի դերը: Նա նշեց, որ առաջիկայում Ազգային ժողովում կձեւավորվի Հայաստան-Չեռնոգորիա բարեկամական խումբ եւ առաջարկեց նույնանման խումբ ստեղծել Չեռնոգորիայի խորհրդարանում: ԱԺ նախագահը անհրաժեշտ համարեց նաեւ երկու երկրների պատվիրակությունների փոխգործակցությունը միջազգային խորհրդարանական կառույցներում: Հովիկ Աբրահամյանը շեշտեց, որ Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթություններից է եվրաինտեգրումը եւ այս ուղղությամբ մեր երկիրը կարեւոր քայլեր է իրականացրել, ակտիվ համագործակցություն է ծավալվել Եվրամիության բոլոր կառույցների հետ: ԱԺ նախագահի գնահատմամբ` Հայաստանն ակտիվորեն մասնակցում է Արեւելյան գործընկերության բազմակողմ ձեւաչափով Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին` նշելով, որ հայկական կողմը առաջինն է ողջունել Արեւելյան գործընկերության շրջանակներում խորհրդարանական վեհաժողով ստեղծելու գաղափարը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` Չեռնոգորիայի փոխվարչապետը նույնպես կարեւորեց երկկողմ հարաբերությունների ակտիվացումը եւ ընդլայնումը բոլոր ոլորտներում, անհրաժեշտ համարելով միջխորհրդարանական կապերի ստեղծումը: Նա բարձր գնահատեց Հովիկ Աբրահամյանի առաջարկը Չեռնոգորիայի խորհրդարանում ստեղծել Հայաստանի ԱԺ -ի հետ բարեկամության խումբ եւ նշեց, որ անպայման ԱԺ նախագահի առաջարկը կփոխանցի իր երկրի խորհրդարանի ղեկավարին:

Կողմերը անդրադարձան տարածաշրջանային խնդիրներին եւ երկուստեք շեշտեցին, որ հակամարտությունները պետք է կարգավորվեն միայն խաղաղ ճանապարհով` բանակցությունների սեղանի շուրջ: Քննարկվեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր եւս:



07.05.2013
Քննարկում ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում
Ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը մայիսի 7-ին արտագնա նիստ գումարեց: Հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանի նախագահությամբ եւ Գերմանիայի միջազգային համագործակցության կազմակերպության` GIZ-ի աջակցությամբ հանձնաժողովի անդամները քննարկեցին ծրագրային բյուջետավորման,...

07.05.2013
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ՀՀ-ում Ֆինլանդիայի դեսպանին
Մայիսի 7-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ՀՀ-ում Ֆինլանդիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Քրիստեր Գուստավ Միքելսոնին: Ողջունելով եւ շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ` ԱԺ նախագահը համոզմունք հայտնեց, որ պարոն Միքելսոնը մեծ ներդրում կունենա հայ-ֆիննական մ...

07.05.2013
ՀՀ ԱԺ պատվիրակության մամլո ասուլիսը ՆԱՏՕ-ի ԽՎ 83-րդ Ռոուզ- Ռոթ սեմինարի վերաբերյալ
ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովում ԱԺ պատվիրակության ղեկավար Կորյուն Նահապետյանը եւ պատվիրակության անդամ Թեւան Պողոսյանը մայիսի 7-ի մամլո ասուլիսում անդրադարձան ապրիլի 29-ից մայիսի 1-ը Թբիլիսիում հրավիրված «Հարավային Կովկաս. աշխարհաքաղաքականություն, Եվրաատլանտյան ինտեգրում եւ ներքին մարտահրավերներ» ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am