National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
14.5.2013

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
14.05.2013
ԱԺ առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում
1 / 1

Մայիսի 14-ին ՀՀ ԱԺ առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Արա Բաբլոյանի նախագահությամբ քննարկվեց «Մարդու վերարտադրողական առողջության եւ վերարտադրողական իրավունքների մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Հիմնական զեկուցող՝ Արա Բաբլոյանի խոսքով՝ օրենքի նախագծի լրամշակումը պայմանավորված է գործող օրենքում օգտագործվող մի շարք հասկացությունների ամրագրմամբ եւ փոխնակ մայր հանդիսանալու տարիքային շեմի փոփոխությամբ:

Մասնավորապես հիմնական հասկացությունների մեջ նշված չեն «բեղմնականխում», «անպտղություն», «հարազատ» հասկացությունները, որոնք առաջարկվում է ներառել օրենքի նախագծում:

Արա Բաբլոյանը նշեց, որ անհրաժեշտ է, գործող օրենքում ներառել դրույթ, որ այսուհետեւ փոխնակ մայր կարող են դառնալ նախկինում առնվազն մեկ անգամ ծննդաբերած կանայք, ինչպես նաեւ բարձրացնել փոխնակ մայր դառնալու թույլատրելի տարիքի ստորին շեմը՝ այն սահմանելով նախկին 18-35 տարեկանի փոխարեն 20-ից 35:

Հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց օրենքի նախագծին՝ ԱԺ հինգերորդ գումարման երրորդ նստաշրջանի եւ մայիսի 20-23-ի քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերում ընդգրկելու համար:


14.05.2013
ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում
Ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը մայիսի 14-ին հրավիրած նիստում Գագիկ Մինասյանի նախագահությամբ քննարկեց երկու հաշվետվություն եւ մեկ ծրագիր՝ հավանություն տալով դրանք քառօրյա նիստերի օրակարգում ընդգրկելու առաջարկին: Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի 201...

14.05.2013
ԱԺ փոխնախագահը հանդիպեց ՀՀ-ում Չինաստանի դեսպանի հետ
Մայիսի 14-ին Ազգային ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանն ընդունեց ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Թիան Չանչունին: Երկու երկրների կանանց հասարակական կազմակերպությունների միջեւ շփումներն ակտիվացնելու նպատակով ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահը, ով միաժամանակ նաեւ Հայա...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am