National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
14.5.2013

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
14.05.2013
ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում
1 / 1

Ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը մայիսի 14-ին հրավիրած նիստում Գագիկ Մինասյանի նախագահությամբ քննարկեց երկու հաշվետվություն եւ մեկ ծրագիր՝ հավանություն տալով դրանք քառօրյա նիստերի օրակարգում ընդգրկելու առաջարկին:

Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի 2012 թ. տարեկան հաշվետվությունը հանձնաժողովի անդամների գնահատմանը ներկայացրեց պալատի նախագահ Իշխան Զաքարյանը: Նա նշեց, որ փաստաթուղթը կազմել են՝ առաջնորդվելով Բարձրագույն վերահսկիչ մարմինների միջազգային կազմակերպության (INTOSAI) սկզբունքներով եւ մոտենալով միջազգային չափանիշներին: Նախորդ տարի, ըստ Իշխան Զաքարյանի, կրկին թիրախային են եղել գնումների եւ շինարարության ոլորտները. հենց այստեղ է ՎՊ-ն ավանդաբար արձանագրում մեծ խախտումներ եւ բացթողումներ: Բանախոսն օրինակներով մանրամասնեց բացահայտված խախտումներն ու կոռուպցիոն ռիսկերը: Ըստ այդմ՝ քաղաքաշինության ոլորտում բնութագրական են փաստաթղթերի ու նախագծերի կազմման ընթացքում թերացումները, գների արհեստական թանկացումն ու անորակ աշխատանքները: Ճանապարհաշինության ոլորտի ուսումնասիրության արդյունքները, ՎՊ գնահատմամբ, եւս մտահոգիչ են: Գնումների համակարգում կատարված ուսումնասիրությունները վկայում են հակամրցակցային, անարդյունավետ, ոչ թափանցիկ եւ խտրական հիմքերով կազմակերպված գնման գործընթացի մասին: Արդյունքում պետությունը ծառայությունների կամ ապրանքների համար վճարում է դրանց իրական արժեքը գերազանցող գումարներ: Վերահսկման ուղղությունները նախորդ տարի ընդգրկել են տարբեր նախարարություններ ու ոլորտներ. ՎՊ եզրակացությամբ՝ թերացումներով է իրականացվել «Աջակցություն ՓՄՁ սուբյեկտներին» ծրագիրը, անորոշ է Գյումրու տեխնոպարկի ձեւավորման ծրագիրը, անարդյունավետ են ուսուցիչների կամ տնօրենների վերապատրաստման նպատակով կատարված ծախսերը, թերացումներ կան Երեւան քաղաքի համայնքային սեփականության կառավարման դաշտում եւ այլն: Համագործակցելով այլ երկրների ու կազմակերպությունների հետ՝ ՎՊ-ն կատարել է նաեւ բնապահպանական աուդիտ: Այս ամենի արդյունքում պալատը ներկայացրել է առաջարկություններ, որոնք ենթադրում են նաեւ օրենսդրական փոփոխություններ:

Հանձնաժողովի անդամները, կատարված աշխատանքը մեծ եւ օգտակար գնահատելով, փաստեցին բացահայտված խախտումներն անհետեւանք չթողնելու անհրաժեշտությունը՝ պատրաստակամություն հայտնելով աջակցել Վերահսկիչ պալատին դրա համար անհրաժեշտ մեխանիզմները գտնելու գործում:

Կենտրոնական բանկի խորհրդի անդամ Արթուր Ստեփանյանը հանձնաժողովի նիստում ներկայացրեց նախ բանկի 2012 թ. դրամավարկային քաղաքականության ծրագրի կատարման հաշվետվությունը, ապա նաեւ 2013-ի դրամավարկային քաղաքականության ծրագիրը: 2012 թվականն ամփոփվել է 12-ամսյա գնաճի 3,2 տոկոս մակարդակով: Ընթացիկ տարվա գնաճային ռիսկերը ԿԲ-ն գնահատում է հավասարկշռված եւ ակնկալում, որ գնաճը կլինի 4 տոկոսի միջակայքում:

ԱԺ կանոնակարգի համաձայն՝ քննարկված երեք փաստաթղթերն էլ խորհրդարանն ընդունում է ի գիտություն:


14.05.2013
ԱԺ փոխնախագահը հանդիպեց ՀՀ-ում Չինաստանի դեսպանի հետ
Մայիսի 14-ին Ազգային ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանն ընդունեց ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Թիան Չանչունին: Երկու երկրների կանանց հասարակական կազմակերպությունների միջեւ շփումներն ակտիվացնելու նպատակով ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահը, ով միաժամանակ նաեւ Հայա...

14.05.2013
ԱԺ առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում
Մայիսի 14-ին ՀՀ ԱԺ առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Արա Բաբլոյանի նախագահությամբ քննարկվեց «Մարդու վերարտադրողական առողջության եւ վերարտադրողական իրավունքների մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Հիմնական զեկ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am