ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը մայիսի 17-ին հանդիպեց պետական տարբեր մարմիններ ու կուսակցություններ ներկայացնող Կանանց լիդերության դպրոցի ունկնդիրների հետ:
Հանձնաժողովի նախագահը ունկնդիրներին ծանոթացրեց Ազգային ժողովի գործառույթներին, անդրադարձավ խորհրդարանական դիվանագիտության առանձնահատկություններին ու այդ ասպարեզում կատարվող քայլերին: Նա հանգամանորեն ներկայացրեց համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովների, միջազգային խորհրդարանական կազմակերպություններում ԱԺ պատվիրակությունների ու բարեկամական խմբերի գործունեության նպատակներն ու աշխատանքային առանձնահատկությունները, անդրադարձավ եվրաինտեգրման գործում Արեւելյան գործընկերության խորհրդարանական վեհաժողովի՝ Եվրանեսթի բացառիկ կարեւորությանը, Եմ-ի հետ Ասոցացման համաձայնագրի, խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու ստեղծման հեռանկարին ու Հայաստանի բազմաբեւեռ ու հավասարակշռված արտաքին քաղաքականությանը:
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը պատասխանեց նաեւ Կանանց լիդերության դպրոցի ունկնդիրների հարցերին: