National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
17.5.2013

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
17.05.2013
Տեղի ունեցավ ՀՀ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը
1 / 2

Մայիսի 17-ին տեղի ունեցավ ՀՀ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը, որը նախագահում էր Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը:

Քննարկվեցին հինգերորդ գումարման Ազգային ժողովի երրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ մայիսի 20-23-ի ԱԺ չորսօրյա նիստերի օրակարգի մասին որոշումների նախագծերը: Ազգային ժողովի երրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին որոշման նախագծում ընդգրկվել է 11 հարց: Մայիսի 20-23-ի ԱԺ չորսօրյա նիստերի օրակարգի որոշման նախագծում ընդգրկվել է 60 հարց, միջազգային 9 պայմանագիր:

Հինգերորդ գումարման ԱԺ երրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու եւ մայիսի 20-23-ի ԱԺ չորսօրյա նիստերի օրակարգի մասին որոշումների նախագծերը կհաստատվեն մայիսի 20-ի Ազգային ժողովի նիստում:

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ներկաներին տեղեկացրեց, որ Ազգային ժողովում մայիսի 23-ին ժամը 18.30-ին  գազի սակագնի սպասվող փոփոխության հետ կապված իր նախաձեռնությամբ կկազմակերպվի քննարկում, որին կհրավիրվեն  ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը, կառավարության ներկայացուցիչներ:



17.05.2013
Նիստեր գումարեցին Աժ մշտական հանձնաժողովները
Մայիսի 17-ին նիստեր գումարեցին Աժ մշտական հանձնաժողովները: ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը Դավիթ Հարությունյանի նախագահությամբ քննարկեց մի խումբ հարցեր, որոնք կընդգրկվեն ԱԺ գարնանային եւ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերում: ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի ներկ...

17.05.2013
Հանդիպում հանձնաժողովում
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը մայիսի 17-ին հանդիպեց պետական տարբեր մարմիններ ու կուսակցություններ ներկայացնող Կանանց լիդերության դպրոցի ունկնդիրների հետ: Հանձնաժողովի նախագահը ունկնդիրներին ծանոթացրեց Ազգային ժողովի գործառույթներին, անդրադարձավ խորհրդարան...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am