National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
18.5.2013

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
18.05.2013
Ջրի եվրոպական երիտասարդական 11-րդ պառլամենտը ավարտեց աշխատանքները
1 / 9

Մայիսի 18-ին Ազգային ժողովում տեղի ունեցավ Ջրի Եվրոպական երիտասարդական 11-րդ պառլամենտի նիստի փակման արարողությունը :

Ջրի եվրոպական երիտասարդական 11-րդ պառլամենտի Հայաստանի համակարգող Հասմիկ Հարությունյանը ներկայացրեց, թե ինչ աշխատանքներ են իրականացրել երիտասարդական պառլամենտի անդամները մեկ շաբաթվա ընթացքում: Նախագահ Ֆիլիպ Հանդերսոնը շնորհակալություն հայտնելով երիտասարդ խորհրդարանականներին` կարեւորեց նրանց աշխատանքը ջրի հիմնախնդիրների ուսումնասիրման ոլորտում:Փոխնախագահներ Դիմկա Դելչեւան եւ Աննա Կալաշովան շնորհակալություն հայտնեցին կազմակերպիչներին՝ նշելով, որ լինելով Հայաստանում, հնարավորություն ստացան ավելի խորը ուսումնասիրելու ջրի հիմնախնդիրները: Նրանք մեկ շաբաթվա ընթացքում այցելել են Հայաստանի տեսարժան վայրերը, ծանոթացել նոր մարդկանց հետ եւ համոզվել, որ համատեղ աշխատանքի դեպքում անլուծելի խնդիրներ չկան: Այնուհետեւ ձեւավորված հանձնաժողովը ներկայացրեց հռչակագիրը, որը հաստատվեց ձայների մեծամասնությամբ: Երիտասարդ խորհրդարանականները նշեցին, որ Երեւանում եւ Սեւանում քննարկել են ջրի հիմնախնդիրներին վերաբերող բազմաթիվ հարցեր: Նրանք շնորհակալություն հայտնեցին Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանին խորհրդարանի աշխատանքներին աջակցելու համար:

Մասնակից 15 երկրների ներկայացուցիչները ներկայացրին իրենց առաջարկները ջրային ռեսուրսների կառավարման ոլորտում:

Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանը Ջրի երիտասարդական պառլամենտի հայկական պատվիրակությունից ստանալով ընդունված հռչակագիրը՝ վսահեցրեց, որ հայկական կողմն այն իրագործելու է ամբողջությամբ:

Ժյուրիի կողմից մրցանակներ հանձնվեցին տեսաերիզների եւ լուսանկարների մրցույթներում հաղթողներին, նաեւ բոլոր մասնակիցները ստացան հավաստագրեր:

«Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն եւ ՍԱՈՒՂ պայմանագրի կառավարիչ Պատրիկ Լորենը շնորհակալություն հայտնեց խորհրդարանի ղեկավարությանը հյուրընկալության համար, նշեց, որ այս աջակցությունը վկայում է ջրի հիմնահարցի նկատմամբ Հայաստանի իշխանությունների ուշադրության մասին:

Սպառելով մեկշաբաթյա ծրագրի օրակարգը՝ Ջրի եվրոպական երիտասարդական 11-րդ պառլամենտը ավարտեց աշխատանքը:



18.05.2013
Համատեղ քննարկումներ ԼՂՀ Ազգային ժողովում
Մայիսի 18-ին ԼՂՀ Ազգային ժողովի նիստերի փոքր դալիճում՝ Հայաստան-Արցախ միջխորհրդարանական համագործակցության ծրագրի շրջանակներում, տեղի են ունեցել ՀՀ եւ ԼՂՀ խորհրդարանների արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովների համատեղ խորհրդատվական քննարկումներ: Հիմնական թեման խորհրդարանական դիվանագիտությա...

18.05.2013
ԱԺ հանձնաժողովի նիստում
Ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը Գագիկ Մինասյանի նախագահությամբ մայիսի 18-ին քննարկեց 2013 թվականի պետական բյուջեի առաջին եռամսյակի կատարման ընթացքի մասին կառավարության ներկայացրած տեղեկատվությունը: Թեեւ «Բյուջետային համակարգի մասին» օրենքի պահանջն է, որ գոր...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am