National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
18.5.2013

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
18.05.2013
Համատեղ քննարկումներ ԼՂՀ Ազգային ժողովում

Մայիսի 18-ին ԼՂՀ Ազգային ժողովի նիստերի փոքր դալիճում՝ Հայաստան-Արցախ միջխորհրդարանական համագործակցության ծրագրի շրջանակներում, տեղի են ունեցել ՀՀ եւ ԼՂՀ խորհրդարանների արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովների համատեղ խորհրդատվական քննարկումներ:

Հիմնական թեման խորհրդարանական դիվանագիտության հնարավորություններն ու խնդիրներն էին, այդ առնչությամբ երկու խորհրդարանների փոխգործակցության հարցերը:

Միջոցառմանը մասնակցելու համար Երեւանից ժամանել էր ներկայացուցչական պատվիրակություն՝ ՀՀ Աժ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանի գլխավորությամբ: Քննարկումները համատեղ վարում էին ԼՂՀ ԱԺ եւ ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովների նախագահներ Վահրամ Աթանեսյանը եւ Արտակ Զաքարյանը:

Հայաստան-Արցախ միջխորհրդարանական համագործակցության շուրջ երկու տասնամյա պատմության մեջ, ողջույնի ու բարեմաղթանքի խոսքով դիմելով ներկաներին՝ ասաց ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, մանավանդ, վերջին մի քանի տարում, մշտական հանձնաժողովների մակարդակով իրականացվող նման համատեղ միջոցառումները, կարելի է ասել, ավանդական բնույթ են ստացել, ինչը ողջունելի է: Ողջունելի է, նախ, այն առումով, որ այդպիսով իսկ մենք կարողանում ենք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող եւ համատեղ քննարկման ենթակա ոլորտային հրատապ հարցերի հնարավոր օրենսդրական եւ ընթացակարգային լուծումները գտնել օպտիմալ ժամկետներում՝ չսպասելով միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի հերթական նիստին: Եվ ապա՝ այդ ձեւաչափով անցկացվող միջոցառումներին մենք հնարավորություն ենք ունենում ներգրավել նաեւ մեր երկու հանրապետությունների համապատասխան գործադիր մարմինների պատասխանատու աշխատողների ու փորձագետների, ինչը, անշուշտ, շահեկանորեն է անդրադառնում քննարկումների արդյունավետության վրա: Նշելով այդ մասին, ԱԺ նախագահը համոզմունք հայտնեց, որ այս անգամ եւս քննարկումները ցանկալի արդյունք կտան՝ նկատի ունենալով երկու հանրապետությունների գործադիր իշխանությունների ներկայացուցիչների մասնակցությունը եւ ակնկալելով նրանց փորձագիտական խորհրդատվությունները:

Անդրադառնալով քննարկումների թեմատիկ ընդգրկմանը, ԼՂՀ ԱԺ նախագահը կարեւորեց ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության խաղաղ, արդարացի կարգավորման, միջազգային իրավունքին ԼՂՀ լիարժեք ինտեգրման, ԼՂՀ իրավական ճանաչման հեռանկարի հստակեցման խնդիրները: Նշելով, որ դրանք միանգամայն իրատեսական խնդիրներ են, նա, որպես հիմնավորում, վկայակոչեց վերջին մեկ-երկու տարվա աշխարհաքաղաքական ու տարածաշրջանային զարգացումները, երկրագնդի տարբեր վայրերում համարժեք կամ գրեթե համարժեք իրավիճակներում հայտնված նորահռչակ պետական կազմավորումների ճանաչման գործընթացը եւ կամ, պարզապես, երեւույթի նկատմամբ միջազգային վերաբերմունքի հետզհետե մեղմացման միտումները:

Միջոցառմանն առաջինը թեմատիկ զեկուցմամբ հանդես եկավ ՀՀ Աժ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը՝ հանգամանալի ներկայացնելով խնդրո առարկա հարցերի լուծման ուղղությամբ միջազգային տարբեր հարթակներում Հայաստանի խորհրդարանական պատվիրակությունների կատարած աշխատանքը, ընթացիկ եւ հետագա անելիքները, միաժամանակ ընդգծելով այդ ասպարեզում հայկական երկու պետությունների օրենսդիր մարմինների, ինչպես նաեւ օրենսդիր ու գործադիր իշխանությունների փոխգործակցության արդյունավետության հետեւողական բարձրացման անհրաժեշտությունը:

Խորհրդարանական դիվանագիտության եւ նրա շրջանակներում օրենսդիր-գործադիր փոխգործակցության խնդիրների շուրջ իրենց տեսակետներով, դիտարկումներով ու նկատառումներով այնուհետեւ հանդես եկան պատվիրակության անդամներ՝ ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը, ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի փոխնախագահ Ալեքսանդր Արզումանյանը, պատգամավորներ Նաիրա Կարապետյանը, Կարինե Աճեմյանը, Շիրակ Թորոսյանը, Մհեր Շահգելդյանը, Էդմոն Մարուքյանը, ԼՂՀ-ից՝ պատգամավորներ Վահրամ Աթանեսյանը եւ Արմեն Սարգսյանը:

Քննարկումների ընթացքում Հայաստանի եւ Արցախի խորհրդարանականներն այնուհետեւ անդրադարձան միջազգային իրավունքի նորմերին ԼՂՀ օրենսդրության հետագա շարունակական համապատասխանեցման հարցերի: Մտքերի փոխանակությանն իրենց նկատառումներով ու տեսակետներով հանդես եկան նաեւ ԼՂՀ արդարադատության նախարար Արարատ Դանիելյանը եւ ՀՀ Սահմանադրական դատարանի անդամ Աշոտ Խաչատրյանը:

Քննարկումների ավարտից հետո Հայաստանից ժամանած պատվիրակությանն ընդունեց ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը:

Հաջորդ օրն առավոտյան պատվիրակությունը, ճանապարհին այցելելով Շուշիում վերջերս բացված ԼՂՀ կերպարվեստի պետական թանգարան, վերադարձավ Երեւան:



18.05.2013
ԱԺ հանձնաժողովի նիստում
Ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը Գագիկ Մինասյանի նախագահությամբ մայիսի 18-ին քննարկեց 2013 թվականի պետական բյուջեի առաջին եռամսյակի կատարման ընթացքի մասին կառավարության ներկայացրած տեղեկատվությունը: Թեեւ «Բյուջետային համակարգի մասին» օրենքի պահանջն է, որ գոր...




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am