National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
21.5.2013

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
21.05.2013
Դպրոցականները հանդիպեցին Արտակ Դավթյանի հետ
1 / 2

Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը մայիսի 21-ին հանդիպեց Ջինիշյան հիշատակի հիմնադրամի «Երիտասարդությունը ներգրավված հասարակության մեջ» ծրագրում ընդգրկված՝ Երեւանի եւ Էջմիածնի տարբեր դպրոցների աշակերտների ու նրանց ուսուցիչների հետ:

Դպրոցականները խորհրդարանում մինչ այդ ներկա էին կառավարության ծրագրի քննարկմանը, որի օրինակով էլ Արտակ Դավթյանը բացատրեց օրենսդիր եւ գործադիր մարմինների գործառույթներն ու փոխհարաբերությունները: Բանախոսը դպրոցի սաներին ծանոթացրեց Ազգային ժողովի կառուցվածքին, Սահմանադրությամբ խորհրդարանին վերապահված լիազորություններին, պատգամավորի ու 12 մշտական հանձնաժողովների աշխատանքներին՝ մանրամասնելով իր գլխավորած հանձնաժողովի գործունեության դաշտը: Երեխաներին հետաքրքրող հարցերն էլ հենց կրթական համակարգին էին վերաբերվում, ինչի շուրջ էլ ծավալվեց անմիջական զրույցը: Աշակերտների հետ ԱԺ հանձնաժողովի նախագահը խոսեց նաեւ հանրակրթական հաստատություններում պայմանները բարելավելու պարտավորության մասին՝ ասելով, որ դա պահանջում է ֆինանսական մեծ ռեսուրսներ. հանրապետության 1400 դպրոցների շուրջ 97 տոկոսը պետական է: Զրույցի ընթացքում անդրադարձան շտեմարանների բովանդակությանն ու անհրաժեշտությանը, բուհերում ընդունելությունը տարեցտարի հեշտացնելու միտմանը, ուսուչի սոցիալական պաշտպանվածության եւ այլն խնդիրների:


21.05.2013
ՀՀ Ազգային ժողովը շարունակեց «ՀՀ կառավարության ծրագրին հավանություն տալու մասին» հարցի քննարկումը
Մայիսի 21-ին ՀՀ Ազգային ժողովը շարունակեց «ՀՀ կառավարության ծրագրին հավանություն տալու մասին» հարցի քննարկումը: Մինչ մտքերի փոխանակությանն անցնելը՝ պատգամավորներն ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի առաջարկով ողջունեցին ԱԺ «Բաց դռներ» քաղաքականության շրջանակներում ԱԺ նիստին ներկա «Ջինիշյան հիշատակի հիմնադր...

21.05.2013
Հանդիպում ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովում
Մայիսի 21-ին ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը հանդիպեց ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության՝ Հայաստանի Ազգային ժողովին աջակցման ծրագրի տնօրեն Շոն Մակնելիի հետ: Խոսելով նախորդ տարիներին ԱՄՆ Միջազգային զարգացման գրասենյակի կողմից խորհրդարանում իրականացված...

21.05.2013
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ՀՀ-ում Կուբայի Հանրապետության դեսպանին
Մայիսի 21-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ՀՀ-ում Կուբայի Հանրապետության նորանշանակ արտակարգ եւ լիազոր  դեսպան Էմիլիո Ռատմիռ Լոսադա Գարսիային: Հանդիպման ընթացքում քննարկվեցին հայ-կուբայական միջպետական ու միջխորհրդարանական հարաբերությունների զարգացման հարցեր: Հովիկ Աբրահամյանը նշեց, ո...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am