Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը մայիսի 22-ին հանդիպեց Ջինիշյան հիշատակի հիմնադրամի «Երիտասարդությունը ներգրավված հասարակության մեջ» ծրագրում ընդգրկված՝ Երեւանի եւ Արմավիրի դպրոցների սաների հետ:
Հանդիպման ընթացքում դպրոցականները ծանոթացան երկրի խորհրդարանի հիմնական՝ օրենսդրական ու վերահսկողական գործառույթներին, տեղեկացան մշտական մասնագիտական հանձնաժողովների աշխատանքների մասին: Արտակ Դավթյանը ներկայացրեց նաեւ պատգամավորների թվի ընտրության նախապատմությունը՝ ասելով, որ 131-ը խորհրդանշում է 131-րդ Կաթողիկոսին, ով առաջնորդում էր Հայ առաքելական եկեղեցին 1995 թ.՝ Սահմանադրությունն ընդունելիս:
ԱԺ հանձնաժողովի նախագահի հետ զրույցում դպրոցականներն անդրադարձան կրթական համակարգին առնչվող մի շարք խնդիրների: