ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի տարեկան նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու համար 2015 թ. հոկտեմբերի 8-ից 13-ը Ստավանգեր (Նորվեգիայի Թագավորություն) կգործուղվեն ՆԱՏՕ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Կորյուն Նահապետյանը, պատվիրակության անդամներ Թեւան Պողոսյանը եւ Էլինար Վարդանյանը:
Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի բյուրոյի եւ կանոնակարգի հանձնաժողովի նստերի աշխատանքներին մասնակցելու համար 2015 թ. հոկտեմբերի 6-8-ը Ստրասբուրգ (Ֆրանսիայի Հանրապետություն) կգործուղվեն Եվրանեսթ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Արտակ Զաքարյանը եւ Եվրանեսթ ԽՎ-ի կանոնակարգի հարցերով աշխատանքային խմբի համանախագահ Թեւան Պողոսյանը:
«Եվրասիական տնտեսական հեռանկար» միջազգային ֆորումի աշխատանքներին մասնակցելու նպատակով 2015 թ. հոկտեմբերի 5-7-ը Աստանա (Ղազախստանի Հանրապետություն) կգործուղվեն ՀՀ ԱԺ պատգամավորներ Վարդան Այվազյանը եւ Միքայել Մելքումյանը: