ԱԺ առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ եւ ԱՄՆ ՄԶԳ Ազգային ժողովին աջակցման ծրագրի (ՀԱԺԱԾ) ու Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ) համատեղ աջակցությամբ հոկտեմբերի 15-ին տեղի է ունեցել Բյուջետային ծրագրերի ոչ ֆինանսական ցուցանիշների մշակման ու բարելավման աշխատանքների երկրորդ փուլի ամփոփումը:
Աշխատանքային խմբի հիմնական նպատակն է բյուջեում ոչ ֆինանսական ցուցանիշների մշակումը: Աշխատանքներում ներգրավված են եղել համապատասխան գերատեսչությունների եւ ՀՀ ֆինանսների նախարարության ներկայացուցիչները:
Հիմնականում ուսումնասիրվել եւ վերլուծության են ենթարկվել առողջապահության ոլորտում իրականացվող քաղաքականությունը, ծրագրային ցուցանիշները, օգուտների ու ծախսերի բաշխման վերլուծությունները: Մասնակիցները քննարկել են նաեւ արձանագրված թերությունների բարելավման հնարավորությունները: