National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
6.4.2010

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30
 
06.04.2010
Խորհրդարանական անցուդարձին ականատես եղան եւ բաց դասին մասնակցեցին Արարատի մարզի դպրոցականները
1 / 3

Ազգային ժողովի «Բաց դռներ» քաղաքականության շրջանակում ապրիլի 6-ին խորհրդարան էին այցելել Արարատի մարզի տարբեր դպրոցների բարձր դասարանների աշակերտներ:

Ավանդույթի համաձայն նրանք հնարավորություն ունեցան հետեւելու իրենց այցի պահին ընթացող քառօրյա նիստերի աշխատանքին: Այնուհետեւ նրանք մասնակցեցին հերթական բաց դասին, որն անցկացրեց ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: Ողջունելով Արարատի մարզի դպրոցականների մուտքը հայրենի խորհրդարան` ԱԺ նախագահը կարեւորեց մատաղ սերնդի ներկայացուցիչների հետ հանդիպումները: Պարոն Աբրահամյանը համառոտ ներկայացրեց Հայաստանի օրենսդիր մարմնի կառուցվածքը, գործունեությունը, Սահմանադրությամբ վերապահված լիազորությունները, Ազգային ժողով-կառավարություն համագործակցությունը, խոսեց նաեւ խորհրդարանական ընտրությունների եւ ընտրակարգի մասին: ԱԺ նախագահը կարեւորեց ժողովրդի կողմից ընտրված պատգամավորների պարբերաբար այցերը հանրապետության մարզեր, գյուղական բնակավայրեր, ուր նրանք  կարող են տեղում խնդիրներն ուսումնասիրել, որից հետո հարցը բարձրացնել խորհրդարանում: Պարոն Աբրահամյանը տեղեկացրեց, որ ամեն ինչ արվում է խորհրդարանը ժողովրդի համար բաց, թափանցիկ ու մատչելի դարձնելու համար. դրան է միտված Ազգային ժողովում իրականացվող բաց դռների քաղաքականությունը: Մանրամասն ներկայացնելով ԱԺ-կառավարություն համագործակցությունը` պարոն Աբրահամյանը նշեց, որ Ազգային ժողովը այս հարցում փորձում է Սահմանադրությամբ վերապահված վերահսկողական գործառույթը հաջողությամբ իրականացնել:

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ներկայացրեց հայ-թուրքական արձանագրությունների եւ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ իր դիրքորոշումները: Ըստ ԱԺ նախագահի` Ցյուրիխում ստորագրված հայ-թուրքական արձանագրությունների նպատակը առանց նախապայմանների Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելն է եւ սահմանի բացումը: Պարոն Աբրահամյանի գնահատմամբ` հայ-թուրքական սահմանի բացումից ու դիվանագիտական հարաբերությունների հաստատումից կշահի Հայաստանի տնտեսությունը, սահմանի բացումը երկրորդ երկաթգիծ ունենալու հնարավորություն կստեղծի: ԱԺ նախագահը մեկ անգամ եւս շեշտեց, որ Հայաստանի խորհրդարանը արձանագրությունները կվավերացնի միայն Թուրքիայի խորհրդարանի կողմից վավերացնելուց հետո: ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցում ԱԺ նախագահը մատնանշեց  մի քանի կարեւորագույն սկզբունք`  պետք է ճանաչվի ԼՂ ժողովրդի  ինքնորոշման իրավունքը, Ղարաբաղը չի կարող լինել Ադրբեջանի կազմում, Ղարաբաղի ժողովրդի անվտանգությունը պետք է պաշտպանված լինի միջազգայնորեն եւ ԼՂ-ն պետք է ցամաքային կապ ունենա Հայաստանի հետ: Պարոն Աբրահամյանը կարեւորեց ԼՂ հիմնախնդրի լուծումը Մինսկի խմբի շրջանակներում:

Այնուհետ ԱԺ նախագահը անդրադարձավ դպրոցականների բազմաբնույթ հարցերին եւ առաջարկներին, որոնք առչվում էին անապահով ուսանողներին ֆինանսական աջակցության հարցին,  աշակերտների եւ իշխանությունների միջեւ համագործակցությանը, գյուղատնտեսության զարգացման ծրագրերին, որոնց եւ ԱԺ նախագահը տվեց սպառիչ պատասխաններ:

Հանդիպման ավարտին ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, եւս մեկ անգամ կարեւորելով նման հանդիպումների կազմակերպումը, նշեց, որ պետությունը մեծ ուշադրության է արժանացնում դպրոցին ու կրթությանը, ինչի արդյունքը վերանորոգված բազմաթիվ դպրոցներն են: Պարոն Աբրահամյանը համոզված է, որ դպրոցը մեր ապագան ու մեր պետության հենքն է: Խորհրդարանի ղեկավարը խորհուրդ տվեց աշակերտներին անտեղի չվատնել ժամանակը, զինվել գիտելիքներով, բանիմաց քաղաքացի դառնալ պետության համար: «Ինչքան հնարավոր է շատ սովորեք, կրթվեք, բուհերում սովորեք, պետության եւ պետականաշինության գործում ունեցեք ձեր ներդրումը»,- ավարտելով խոսքը` հորդորեց ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը:
 


06.04.2010
Ազգային ժողովը սկսեց քառօրյա նիստերի աշխատանքը
Ապրիլի 6-ին ՀՀ Ազգային ժողովն սկսեց քառօրյա նիստերի աշխատանքը` հաստատելով ապրիլի 6-8-ի նիստերի օրակարգի նախագիծը, ինչպես նաեւ` լրացումների եւ հետաձգումների վերաբերյալ նախագծերը:  ԱԺ նիստին «Բաց դաս» ծրագրի շրջանակներում մասնակցում էին Արարատի մարզի մի խումբ բարձր դասարանցիներ: Օրակարգի հաստատու...

06.04.2010
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը ընդունեց Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Աբդու Դիուֆին
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը ապրիլի 6-ին ընդունեց Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Աբդու Դիուֆին: Ողջունելով գլխավոր քարտուղարին` Հովիկ Աբրահամյանը նշեց, որ նա Հայաստան է այցելել կարեւոր իրադարձության ժամանակ.  այս տարի Հայաստանը Ֆրանկոֆոնիայի միջազգային...

06.04.2010
Ցուցահանդես` նվիրված Մայրության եւ գեղեցկության տոնին
ՀՀ ԱԺ նախագահի աջակցությամբ՝ ապրիլի 6-ին Մայրության եւ գեղեցկության տոնի առիթով՝ խորհրդարանի Կանաչ սրահում տեղի ունեցավ դիզայներ-նկարիչ Արեւ Պետրոսյանի ցուցահանդեսի բացումը, որին ներկա էին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, պատգամավորներ, մշակույթի գործիչներ ։ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը նշեց, որ Արե...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am