Հայաստանի Հանրապետությունը հայտարարել է, որ կողմ է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը եւ արձանագրությունների վավերացմանն առանց նախապայմանների: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը բազմիցս ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումը, որը մնում է անփոփոխ:
«Հյուրիեթի» եւ մյուս լրատվամիջոցների կողմից ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին վերագրվող հայտարարությունը չի համապատասխանում իրականությանը, ինչը խորհրդարանի նախագահը մեկ անգամ եւս վերահաստատեց Ազգային ժողովի ապրիլի 8-ի նիստում: