National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
8.4.2010

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30
 
08.04.2010
Խորհրդարանն ավարտեց հերթական քառօրյա նիստերի աշխատանքը
1 / 5


Ապրիլի 8-ին խորհրդարանը շարունակեց քառօրյա նիստերի աշխատանքը եւ առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության ներկայացրած «2010 թ. պետական բյուջեի մասին » ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրինագիծը:

Այնուհետեւ խորհրդարանը շարունակեց ՀՅԴ խմբակցության պատգամավոր Կարեն Վարդանյանի հեղինակած «Հսկիչ նշանների (դրոշմապիտակների) միջոցով տեսաձայնային մագնիսական կրիչների պարտադիր դրոշմավորման մասին» ու «ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրինագծերի փաթեթի քննարկումը: ԱԺ պատգամավորներ Ստյոպա Սաֆարյանը, Ռուզաննա Առաքելյանը, Լիլիթ Գալստյանը, Արմեն Մարտիրոսյանը, Վիկտոր Դալլաքյանը եւ Լարիսա Ալավերդյանը հարցի առնչությամբ տեսակետ հայտնելով` կարեւորեցին օրինագծերի փաթեթի ընդունումը եւ պատգամավորներին հորդորեցին կողմ քվեարկել օրենսդրական փաթեթին, իսկ հեղինակին առաջարկեցին առաջինից երկրորդ ընթերցում շտկել թերություններն ու խմբագրական վրիպակները: ԱԺ պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանն էլ հեղինակին առաջարկեց օրինագծերի փաթեթի քննարկումը հետաձգել մինչեւ 15  օրով` առկա թերությունները շտկելու եւ սխալներից զերծ մնալու համար: 

 
ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչները կողմ արտահայտվեցին օրենսդրական փաթեթի ընդունմանը։

ԱԺ պատգամավոր Հովհաննես Մարգարյանը,  բարձրաձայնելով  «Օրինաց երկիր» խմբակցության տեսակետը, նշեց, որ խմբակցությունը կողմ է օրինագծերի փաթեթի ընդունմանը եւ առաջարկեց առաջինից երկրորդ ընթերցում մեխանիզմներ մշակել, որպեսզի պարզ դառնա, թե մշակութային գործչի իրավունքները ոտնահարելու դեպքում նրան հասցված վնասը ի՞նչ չափով պետք է փոխհատուցվի: Պարոն Մարգարյանը կարեւորեց եւ ողջունեց ԱԺ գլխադասային հանձնաժողովի եւ կառավարության դրական տեսակետները օրենսդրական փաթեթի վերաբերյալ:

ՀՅԴ խմբակցության անունից խոսելով` Արծվիկ Մինասյանը կողմ արտահայտվեց օրենսդրական նախաձեռնության գաղափարախոսությանը, իրավական տեսանկյունից կարեւորեց առաջին անգամ ներդրվող հեղինակային իրավունքների պաշտպանությունը:

Հերմինե Նաղդալյանը խոսելով  ՀՀԿ խմբակցության անունից` նշեց, որ կարեւորում է խնդրի օրենսդրորեն լուծումը  եւ առաջարկեց համակողմանի աշխատել, լրամշակել  օրինագծերի փաթեթը եւ կոչ արեց գործընկերներին կողմ քվեարկել օրենսդրական փաթեթին:

Եզրափակիչ ելույթում պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Ալավերդյանը հեղինակին առաջարկեց կառավարության հետ  համատեղ աշխատել, քննարկել բոլոր առաջարկները`  օրենսդրական փաթեթը հիմնովին լրամշակելու եւ վերջնական տեսքի բերելու  համար:

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը եզրափակիչ ելույթում անդրադարձավ պատգամավորների մտահոգություններին եւ առաջարկություններին: Նա տեղեկացրեց, որ օրենսդրական նախաձեռնությունը շրջանառության մեջ կդրվի 2011 թ. հունվարի 1-ից: Պարոն Այվազյանը նշեց, որ կառավարության ներկայացրած առաջարկների մեծ մասը օրենսդրական փաթեթի հեղինակի կողմից ընդունվել են: 

Հիմնական զեկուցողը,  եզրափակիչ խոսքում շնորհակալություն հայտնելով պատգամավորներին առաջարկների համար, նշեց, որ հարցի կապակցությամբ  զրուցել է  Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանի  հետ եւ առաջարկեց օրենսդրական փաթեթի քվեարկությունը կազմակերպել հաջորդ քառօրյայի ընթացքում։ Պարոն Վարդանյանը նշեց, որ հաշվի կառնվեն գործընկերների եւ կառավարության ներկայացրած բոլոր առաջարկությունները։

Երկրորդ ընթերցման ընթացակարգով քննարկվեցին «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» եւ «ՀՀ 2010 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերը, «Շահումով խաղերի եւ խաղատների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ դրանց հարակից օրենքներում փոփոխություններ նախատեսող օրենսդրական փաթեթները, իսկ երրորդ ընթերցմամբ` «Երկակի նշանակության ապրանքների արտահանման, ՀՀ տարածքով դրանց տարանցիկ փոխադրման, ինչպես նաեւ երկակի նշանակության տեղեկատվության եւ մտավոր գործունեության արդյունքների փոխանցման նկատմամբ հսկողության մասին» օրինագծերի փաթեթը:

ԱԺ պատգամավորները քվեարկությամբ ընդունեցին քննարկված բոլոր օրինագծերը եւ օրենսդրական փաթեթները` բացառությամբ «Շահումով խաղերի եւ խաղատների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենսդրական փաթեթի, որի քվերակությունը հեղինակի առաջարկով հետաձգվեց:

Այնուհետեւ երկրորդ ընթերցմամբ քննարկվեցին ԱԺ պատգամավորներ Հակոբ Հակոբյանի եւ Սամվել Բալասանյանի ներկայացրած «Հարկերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագիծը եւ կառավարության հեղինակած «Ապրանքային նշանների մասին» եւ դրան հարակից օրենքներում փոփոխություններ նախատեսող օրենսդրական փաթեթը:

Առաջին ընթերցմամբ քննարկվեց կառավարության հեղինակած «Փոքր եւ միջին ձեռնարկատիրության պետական աջակցության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը: Համաձայն առաջարկվող փոփոխությունների` գերփոքր, փոքր եւ միջին ձեռնարկատիրության սուբյեկտների համար աշխատողների թվաքանակը կսահմանվի համապատասխանաբար մինչեւ 10 մարդ, մինչեւ 50 մարդ եւ մինչեւ 250 մարդ, նախորդ տարվա գործունեությունից ստացված հասույթը մինչեւ` համապատասխանաբար 100 մլն դրամ, 500 մլն դրամ եւ 1500 մլն դրամ կամ նախորդ տարեվերջի դրությամբ ակտիվների հաշվեկշռային արժեքը մինչեւ` համապատասխանաբար 100 մլն դրամ, 500 մլն դրամ եւ 1000 մլն դրամ: Որպես առաջարկվող ցուցանիշների ինտենսիվ աճի գործոն են դիտարկվել տնտեսական աճը եւ գնաճը, հարկային օրենսդրությունում տեղի ունեցած փոփոխությունները եւ վարչական ընթացակարգերի խստացումները:

Ներկայացնելով ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը` հարակից զեկույցում Հերմինե Նաղդալյանը նշեց, որ փոփոխություները կնպաստեն Հայաստանում ՓՄՁ սուբյեկտների դասակարգման չափորոշիչների հստակեցմանն ու միասնականացմանը, հնարավորություն կտան դրանք մոտեցնել Եվրամիության չափորոշիչներին: Օրենքն ուժի մեջ է մտնելու 2011 թ. հունվարի 1-ից:

Հարցի քննարկումը կշարունակվի հաջորդ քառօրյայում:

Ազգային ժողովն ավարտեց քառօրյա նիստերի աշխատանքը:


08.04.2010
Պարզաբանում
Հայաստանի Հանրապետությունը հայտարարել է, որ կողմ է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը եւ արձանագրությունների վավերացմանն առանց նախապայմանների: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը բազմիցս ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումը, որը մնում է անփոփոխ: «Հյուրիեթի» եւ մյուս լրատվամիջոցների կողմից ՀՀ Ա...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am