National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
22.4.2010

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30
 
22.04.2010
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը ընդունել է հարավկորեական GS շինարարական ընկերության նախագահ եւ գլխավոր տնօրեն Վու Սանգ Րյոնգին
1 / 1

ՀՀ Ազգային ժողովի նախագահ  Հովիկ Աբրահամյանը ապրիլի  22-ին ընդունեց հարավկորեական GS շինարարական  ընկերության նախագահ եւ գլխավոր տնօրեն Վու Սանգ Րյոնգին:

2009 թվականի դեկտեմբերին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը պաշտոնական այց էր կատարել Հարավային Կորեա:  ՀՀ Ազգային ժողովի նախագահը հայաստանցի առաջին բարձրաստիճան պաշտոնյան էր, ով այցելել էր այդ երկիր: Այցի ընթացքում տեղի էր ունեցել Հովիկ Աբրահամյանի եւ  GS Group ընկերության նախագահ Հո Չան Սուի հանդիպումը, որի արդյունքում կորեական կողմը պատրաստակամություն էր հայտնել աջակցել Հայաստանի խորհրդարանի զարգացման ծրագրին: Եւ 2010 փետրվարին, որպես այդ պայմանավորվածությունների արդյունք, ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի եւ GS Engineering and Construction ընկերության միջեւ կնքվեց համաձայնագիր:

Վու Սանգ Րյոնգը շնորհակալություն հայտնեց ընդունելության համար եւ փոխանցեց GS Group ընկերության նախագահի ջերմ ողջույններն ու վերահաստատեց Հայաստան այցելելու` նրա ցանկությունը:

Հովիկ Աբրահամյանը կարեւորեց Հայաստանի եւ Հարավային Կորեայի միջեւ տնտեսական համագործակցության ընդլայնումը` այդ տեսանկյունից նշանակալից համարելով հարավկորեական խոշորագույն մասնավոր ընկերություններից մեկի արդյունավետ գործունեությունը Հայաստանում. GS Group ընկերության մասնաճյուղ հանդիսացող GS Engineering and Construction ընկերությունը  ճապոնական ընկերության հետ իրականացրել է Երեւանի ՋԷԿ-ի համակցված շոգեգազային ցիկլով էներգաբլոկի շինարարական աշխատանքները): ՀՀ Ազգային ժողովի նախագահը հույս հայտնեց, որ համագործակցությունը Հայաստանի հետ կշարունակվի:

Վու Սանգ Րյոնգը շնորհակալություն հայտնեց աջակցության համար եւ վստահություն հայտնեց, որ իրենց գործունեությունը Հայաստանում կընդլայնվի:


22.04.2010
ՀՀ ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում
ՀՀ ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը ապրիլի 22-ի նիստում, Հակոբ Հակոբյանի նախագահությամբ, որոշեց մինչեւ 15, 30 եւ 90 օրերով հետաձգել 8 օրինագծերի քննարկումը: Առաջին ընթերցումով ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Արտեմ Ասատրյանը հանձնաժողովի անդամներին ներկայացրեց «Պետական ն...

22.04.2010
ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովը «Հասարակական վերահսկողությունը զինված ուժերի համալրման նկատմամբ» թեմայով կազմակերպել էր ընդլայնված աշխատանքային քննարկում
Ապրիլի 22-ին  ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովը «Հասարակական վերահսկողությունը զինված ուժերի համալրման նկատմամբ»  թեմայով կազմակերպել էր ընդլայնված աշխատանքային քննարկում, որին մասնակցում էին ԱԺ պատգամավորներ, ՀՀ պաշտպանության նախարարության, ...

22.04.2010
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպել է Արաբական Միացյալ Էմիրությունների մի շարք առաջատար լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ
ՀՀ Ազգային ժողովի նախագահ  Հովիկ Աբրահամյանը ապրիլի 22-ին հանդիպել է Արաբական Միացյալ Էմիրությունների մի շարք առաջատար լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ` նրանց խնդրանքով: Հովիկ Աբրահամյանը պատասխանել է նրանց բազմաթիվ հարցերին, որոնք վերաբերել են հայ-էմիրաթական, հայ-թուրքական հարաբերությունն...

22.04.2010
ՀՀ Ազգային ժողովում քաղաքական կոալիցիա կազմած կուսակցությունների քաղաքական խորհուրդների համատեղ հայտարարությունը
Վերջին երկու տարիների ընթացքում ՀՀ Նախագահը ՀՀ Ազգային ժողովի քաղաքական մեծամասնության աջակցությամբ հետեւողական քայլեր իրականացրեց առանց նախապայմանների հայ-թուրքական հարաբերությունների հաստատման ու զարգացման ուղղությամբ: Այդ գործընթացին իրենց ակտիվ ավանդը բերեցին ԱՄՆ-ը, Ռուսաստանի Դաշնությունը, Ֆրան...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am