National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
23.4.2010

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30
 
23.04.2010
ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովում Իտալիայի պատվիրակության ղեկավարի հանդիպումները խորհրդարանում
1 / 2

Ապրիլի 23-ին ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովում Իտալիայի պատվիրակության ղեկավար, ԵԱՀԿ ԽՎ քաղաքական հարցերի եւ անվտանգության ընդհանուր հանձնաժողովի զեկուցող Ռիկարդո Միլյորիի հետ հանդիպեցին ԱԺ  եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանն ու ՀՀԿ խմբակցության անդամ Արտակ Զաքարյանը։

 Ողջունելով հյուրին` Նաիրա Զոհրաբյանը նկատեց, որ չնայած հայ-իտալական քաղաքական հարաբերությունները զգալի առաջընթաց են գրանցել, սակայն խորհրդարանական համագործակցության մակարդակը դեռեւս մնում է անբավարար։ Հանձնաժողովի նախագահը նշեց, որ կոալիցիայի երեք կուսակցությունները հայտ են ներկայացրել անդամակցելու Եվրոպական ժողովրդական կուսակցությանը, ինչը հնարավորություն կտա առավել սերտացնել կապերը եվրոպական ընտանիքի հետ։ Կարեւորելով Իտալիայի դերը ԵՄ-ում` հանձնաժողովի նախագահը վստահություն հայտնեց, որ եվրաինտեգրման իտալական փորձը ուսանելի կլինի ԵՄ-ի հետ քաղաքական եւ տնտեսական ինտեգրմամբ շահագրգիռ Հայաստանի համար։ Ըստ տիկին Զոհրաբյանի` Հայաստանը պատրաստ է Իտալիայի հետ ակտիվ երկկողմ համագործակցության թե` ԵՄ եվրոպական հարեւանության քաղաքականության շրջանակում, թե` Արեւելյան գործընկերության շրջանակում, որը նախատեսում է առավել սերտ համագործակցություն ԵՄ-ի հետ։ Իսկ ՀՀԿ խմբակցության անդամ Արտակ Զաքարյանը նկատեց, որ միջխորհրդարանական  սերտ եւ խորացող համագործակցությունը  նպաստավոր կարող է  լինել  արտաքին հարաբերությունների ոլորտում hետագա  հաջողությունների արձանագրման առումով:

ԵԱՀԿ ԽՎ-ում Իտալիայի պատվիրակության ղեկավար Ռիկարդո Միլյորին  եվրաինտեգրման հարցում առաջնային համարեց  քաղաքական ինտեգրումը, նշելով, որ  կարեւորում է  կոալիցիոն կուսակցությունների ցանկությունը՝ անդամակցել եվրոպական ամենախոշոր վերազգային կուսակցությանը՝ դա համարելով հրաշալի նախադրյալ՝ առավել ընդգրկուն համագործակցության համար:

Հանդիպման ընթացքում անդրադարձ եղավ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերջին զարգացումներին, ինչպես նաեւ ԼՂ խնդրի կարգավորման ուղիներին:  Տիկին Զոհրաբյանը նշեց, որ Հայաստանի խորհրդարանում առկախելով արձանագրությունների վավերացումը, Հայաստանը գործընթացը դեռեւս սպառված չի համարում: Նա  նկատեց, որ Հայաստանն   արձանագրություններին կանդրադառնա  միայն այն պարագայում, երբ Թուրքիան կհայտնի իր հստակ դիրքորոշումը եւ կնշի կոնկրետ ժամկետ` արձանագրություններն առանց նախապայմանների վավերացնելու վերաբերյալ։ Հանձնաժողովի նախագահը վստահեցրեց, որ հանրապետության նախագահի ուղերձը հանրային մեծ աջակցություն է ստացել ե՛ւ երկրի ներսում, ե՛ւ Սփյուռքում։

Հայ-թուրքական հարցի առնչությամբ Ռ. Միլյորին նշեց, որ երբ Օսլոյում Բարաք Օբամային շնորհվեց Նոբելյան մրցանակ, ինքն իր գործընկերների հետ քննարկում էր, որ նման մրցանակ պետք է տրվեր Հայաստանի նախագահին` վճռական նախաձեռնությամբ հանդես գալու համար, այն է` սկսել Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու գործընթաց։ ԼՂ հակամարտության խնդրի վերաբերյալ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը տեղեկացրեց, որ Ադրբեջանի քաղաքական էլիտայի ռազմատենչ հայտարարությունները, ինչպես նաեւ` ռազմական բյուջեի ուռճացումը, չեն կարող նպաստել հարցի խաղաղ կարգավորմանը։

ՀՀԿ խմբակցության անդամ Արտակ Զաքարյանն անդրադառնալով  ԼՂ հակամարտության կարգավորման խնդրին, նկատեց, որ Ադրբեջանը տարածելով կեղծ տեղեկություններ, հաշվի չի առնում, որ Լեռնային Ղարաբաղի  ինքնորոշված հայ բնակչությունը ոչ մի ճնշման ազդեցությամբ չի կարող իր գոյությունը պատկերացնել Ադրբեջանի կազմում:


Նույն օրը ԵԱՀԿ ԽՎ-ում Իտալիայի պատվիրակության ղեկավար, ԵԱՀԿ ԽՎ քաղաքական հարցերի եւ անվտանգության ընդհանուր հանձնաժողովի զեկուցող Ռիկարդո Միլյորիի հետ հանդիպեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ Արմեն Մարտիրոսյանը:

Ներկայացնելով ԼՂ հակամարտության խնդրի կարգավորման վերաբերյալ խմբակցության տեսակետները` Արմեն Մարտիրոսյանը նկատեց, որ Հայաստանում բոլոր քաղաքական ուժերը  դեմ են խնդրի ռազմական լուծմանը:

Անդրադառնալով ԼՂ հակամարտության նախապատմությանը` Արմեն Մարտիրոսյանը նշեց, որ, ի տարբերություն խորհրդային շրջանի, հետխորհրդային շրջանում բոլոր հակամարտությունները լուծվել են քաղաքական ճանապարհով: ԼՂ-ն եւս Ադրբեջանից անկախացել է ԽՍՀՄ եւ միջազգային օրենքներին համապատասխան:   Արմեն Մարտիրոսյանը հարցի համատեքստում անդրադարձավ  հայ փախստականների խնդրին, ԼՂ հակամարտության կարգավորման` «Ժառանգության» համար ընդունելի մոտեցումներին:

 Խոսելով  հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ` Արմեն Մարտիրոսյանն ասաց, որ խմբակցությունը կողմ լինելով հարեւանների հետ բարիդրացիական հարաբերություններին, կարծում է, որ հայ-թուրքական հարաբերությունները  պետք է հաստատվեն դիվանագիտական նոտաների փոխանակմամբ, որից հետո Թուրքիան պետք է բացի սահմանը:


23.04.2010
Տեղի ունեցավ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը
Ապրիլի 23-ին տեղի ունեցավ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը, որը նախագահում էր  ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: Խորհրդակցության ժամանակ քննարկվեցին չորրորդ գումարման ԱԺ յոթերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին որոշման նախագիծը  եւ  ապրիլի 26-29-ի  ԱԺ չորսօրյա նի...

23.04.2010
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովում Իտալիայի խորհրդարանական պատվիրակության ղեկավարին
Ապրիլի 23-ին  ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովում Իտալիայի  խորհրդարանական պատվիրակության ղեկավար Ռիկարդո Միլյորիին, ով Իտալիայի խորհրդարանն է ներկայացնելու ապրիլի 24-ին հայոց ցեղասպանության անմեղ զոհերի ոգեկոչման միջոցառումներին: Հովիկ Աբր...

23.04.2010
Տեղի ունեցան ՀՀ ԱԺ մշտական հաձնաժողովների նիստերը
Ապրիլի 23-ին տեղի ունեցան ՀՀ ԱԺ մշտական հաձնաժողովների նիստերը:  ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը Արմեն Ռուստամյանի նախագահությամբ քննարկեց 2007թ. նոյեմբերի 8-ին Դամասկոսում ստորագրված «ՀՀ կառավարության եւ Սիրիայի Արաբական Հանրապետության կառավարության միջեւ մաքսային գործերո...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am