Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Աբդու Դիուֆը շնորհակալական նամակ է հղել ՀՀ Ազգային ժողովի նախագահին
Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Աբդու Դիուֆը, ով վերջերս գտնվում էր Հայաստանում եւ հանդիպել էր ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ, շնորհակալական նամակ է հղել ՀՀ Ազգային ժողովի նախագահին: Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղարը խորին շնորհակալություն է հայտնել Հովիկ Աբրահամյանին` ի նպաստ Ֆրանկոֆոնիայի զարգացման մեծ անձնական ներդրման համար:
«Մաղթում եմ, որ Հայաստանի Ազգային ժողովի եւ Ֆրանկոֆոնիայի Խորհրդարանական վեհաժողովի միջեւ համագործակցությունը էլ ավելի խորանա` ի շահ բոլորիս», ասվում է Աբդու Դիուֆի նամակում:
Հիշեցնենք, մայիսի 4-6-ը Երեւանում` ՀՀ Ազգային ժողովի շենքում, տեղի կունենա Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի եվրոպական տարածաշրջանի 23-րդ համաժողովը :
Համաժողովին կմասնակցեն ավելի քան 80 ներկայացուցիչներ Եվրոպայի տարբեր երկրներից: